Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է. ՊՆ խոսնակ
 |1lurer.am|
11:31 - 19 հուլիսի, 2024

Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է. ՊՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։

«Հաստատում եմ՝ վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- 1lurer.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել: Ըստ նախնական տվյալների՝ վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել