ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանն անկայունություն է հրահրում Եվրոպայի հարևանությամբ. ԵՄ-ն հրապարակել է Եվրոպայի պաշտպանության վերաբերյալ փաստաթուղթը
 |1lurer.am|

Ռուսաստանն անկայունություն է հրահրում Եվրոպայի հարևանությամբ. ԵՄ-ն հրապարակել է Եվրոպայի պաշտպանության վերաբերյալ փաստաթուղթը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հրապարակել են «Եվրոպայի պաշտպանության պատրաստության վերաբերյալ համատեղ Սպիտակ գիրք 2030» փաստաթուղթը, որում արձանագրվել են ԵՄ-ի անվտանգության հիմնական մարտահրավերները։ Նշվում է, որ Ռուսաստանը կշարունակի մեծացնել իր պատերազմական տնտեսությունը՝ Բելառուսի, Հյուսիսային Կորեայի և Իրանի աջակցությամբ, և կշարունակի լինել Եվրոպայի անվտանգության հիմնական սպառնալիքը:  «Ռուսաստանը համառորեն հրահրում է լարվածություն և անկայունություն Եվրոպայի հարևանությամբ՝ լինի դա Արևմտյան Բալկաններում, Վրաստանում, Մոլդովայում կամ Հայաստանում, և աճող ապակայունացնող ազդեցություն ունի Աֆրիկայում»,- ասված է փաստաթղթում։ Փաստաթղթում շարադրված է նաև մինչև 2030 թվականը դաշինքի պաշտպանական ներուժի ամրապնդմանն ու ավելի հզոր ռազմարդյունաբերական բազայի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ը Եվրոպային դրդում է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար: Փաստաթղթում առաջարկվում է, որ անդամ պետությունները կենտրոնանան յոթ առաջնահերթ ոլորտի վրա։ Դրանք ներառում են հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը:
Այսօր 12:06
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը «փաստացի հիմա քնած վիճակում է»․ Օվերչուկ |azatutyun.am|

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը «փաստացի հիմա քնած վիճակում է»․ Օվերչուկ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն, Ռուսաստանը սիրով կշարունակի աշխատել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախօրեին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է: «Ինչ վերաբերում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին, փաստենք, որ հիմա այն քնած վիճակում է։ Բայց գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև», - ասել է Օվերչուկը՝ շարունակելով․ - «Ոչ ոք այն չի փակել, և եթե գործընկերները կապվեն մեզ հետ և մենք կարող ենք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք, ապա, իհարկե, ուրախ կլինենք շարունակել այս աշխատանքը: Բայց դա կախված է գործընկերներից»։ 2022-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այնուհետև այդ նպատակով աշխատանքային խումբ ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով։  
10:13 - 19 մարտի, 2025
ԱՄՆ-ն և ՌԴ-ն քննարկել են ռազմավարական սպառազինությունների չտարածման անհրաժեշտությունը. Սպիտակ տուն |arm.sputniknews.ru|

ԱՄՆ-ն և ՌԴ-ն քննարկել են ռազմավարական սպառազինությունների չտարածման անհրաժեշտությունը. Սպիտակ տուն |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ուկրաինայի հակամարտությունը դեռ վաղուց պետք է ավարտված լիներ։ Այս մասին նշված է Սպիտակ տան` Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներով տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է՝ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինայում կարգավորման գործողությունը սկսվի էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հրադադարով: Նրանք նշել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավումով ապագան հսկայական ներուժ ունի: «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների ապագան ներառում է մեծ տնտեսական գործարքներ և աշխարհաքաղաքական կայունություն»,- նշել են Սպիտակ տանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Սև ծովում զինադադարի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անհապաղ կմեկնարկեն Մերձավոր Արևելքում: Առաջնորդները քննարկել են ռազմավարական սպառազինությունների տարածումը դադարեցնելու անհրաժեշտության հարցը: Պուտինն ու Թրամփը զրույցի ընթացքում համակարծիք են եղել, որ Իրանը երբևէ չպետք է հայտնվի այնպիսի դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելը:
22:10 - 18 մարտի, 2025
Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրադադարի գաղափարին․ Կրեմլ  |tert.am|

Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրադադարի գաղափարին․ Կրեմլ |tert.am|

tert.am: Պուտինը կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին և նման հրաման է տվել զինվորականներին։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Նշվում է նաև, որ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև կիրականացվի գերիների փոխանակում՝ հավասար սկզբունքով՝ 175 հոգի։ Բացի այդ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական ​​խմբեր կստեղծեն։  30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է մի շարք կարևոր կետեր, դրանք են՝ շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն և ուկրաինական զինված ուժերի վերազինման վտանգը։
21:34 - 18 մարտի, 2025
Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը հրադադարի ընթացքում. Bloomberg
 |azatutyun.am|

Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը հրադադարի ընթացքում. Bloomberg |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում, այս մասին հայտնում է Bloomberg -ը` հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի՝ սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայմանն է։ Նույն աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի գոնե ռազմական աջակցությունը ԱՄՆ-ի կողմից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կվերազինվի։ Այսօր նախատեսված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Նրանք քննարկելու են քննարկելու Ուկրաինայում ռուսական զորքի գրաված տարածքների և էլեկտրակայանների հարցը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայից բացի առաջնորդները քննարկելու են նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորումը: Հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00 -19:00-ի սահմաններում:
18:11 - 18 մարտի, 2025
Մատվիենկոն պաշտոնական այցով Բաքվում է
 |azatutyun.am|

Մատվիենկոն պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կիրակի օրը ժամանել է Ադրբեջան։ Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ Մատվիենկոյին երեկ ընդունել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, քննարկել երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մշակութային և հումանիտար համագործակցությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Մատվիենկոն ու Ալիևան ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը՝ երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։ Կողմերը նաև նշել են, թե Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ։ Մատվիենկոն, նախնական պայմանավորվածությամ, հունիսի 5-ից 6-ը կժամանի Երևան։ ՏԱՍՍ-ը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
11:02 - 17 մարտի, 2025
Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի Պուտինի հետ քննարկելու է ուկրաինական պատերազմի ավարտը
 |factor.am|

Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի Պուտինի հետ քննարկելու է ուկրաինական պատերազմի ավարտը |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է երեքշաբթի օրը խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո, գրում է Reuters-ը։ «Ես երեքշաբթի կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Շատ աշխատանք  է կատարվել հանգստյան օրերին», – ասել է  Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում Ֆլորիդայից Վաշինգտոնի շրջան վերադառնալու ժամանակ ու հավելել ․ «Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ պատերազմին։ Միգուցե, մենք կարող ենք, գուցե, չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»։ ԱՄՆ նախագահը փորձում է ստանալ Պուտինի համաձայնությունը 30-օրյա հրադադարի առաջարկին, որն Ուկրաինան ընդունել է անցած շաբաթ։ Հարցին, թե ինչ զիջումներ են քննարկվում հրադադարի շուրջ բանակցություններում, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք խոսելու ենք հողի մասին, մենք խոսելու ենք էլեկտրակայանների մասին։ Կարծում եմ, որ մենք շատ բան արդեն քննարկել ենք երկու կողմերի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Մենք արդեն խոսում ենք դրա մասին, որոշակի ակտիվների բաժանման մասին»։
10:55 - 17 մարտի, 2025
Ռուբիոն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|

Ռուբիոն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ըստ Պետդեպարտամենտի՝ Ռուբիոն Լավրովին պատմել է Եմենում հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Լավրովն ընդգծել է ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, քաղաքական երկխոսություն սկսելու կարևորությունը։ Ամերիկյան կողմը նաև նշում է, որ Ռուբիոն և Լավրովը քննարկել են փետրվարին Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումներից հետո հետագա համագործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգների զինված ուժերը մարտի 16-ին լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։ Սա Միացյալ Նահանգների ամենամասշտաբային ռազմական գործողությունն է հունվարի 20-ից՝ Դոնալդ Թրամփի՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Հութի պաշտոնյաները հաղորդել են ամերիկյան հարձակման հետևանքով քաղաքացիական անձանց զոհվելու մասին, այդ տվյալը հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրի օգնությամբ։ Հութիները նաև խոստացել են վրեժխնդիր լինել՝ առանց մանրամասնելու։
10:49 - 17 մարտի, 2025
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը |armenpress.am|

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Էյր Ռիադում բանակցություններից հետո իրականացվելիք քայլերը: Այս մասին  հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ «Քննարկվել են նաև փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման կոնկրետ ասպեկտները: Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն պայմանավորվել են կապի մեջ մնալ», - ասվում է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել է Կարմիր ծովի տարածաշրջանում հութիների ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշման մասին։ Ի պատասխան ամերիկացի ներկայացուցչի ներկայացրած փաստարկների՝ Լավրովն ընդգծել է բոլոր կողմերի կողմից ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և նրանց համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու նպատակով։ Նշվում է, որ Լավրովի և Ռուբիոյի զրույցը կայացել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ:  
13:10 - 16 մարտի, 2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատվել է․ ՌԴ նախագահի օգնական |factor.am|

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատվել է․ ՌԴ նախագահի օգնական |factor.am|

factor.am: Ռուսաստանի և ԱՄՆ ներկայիս վարչակազմի միջև վերականգնված երկխոսությունը հաստատվել է և պարբերաբար իրականացվում է մի քանի ուղիներով․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը․ գրում է ՏԱՍՍ-ը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ նման երկխոսություն հաստատվել է և պարբերաբար իրականացվում է մի շարք ուղիներով»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ում գրել էր, որ «շատ լավ և արդյունավետ քննարկումներ է ունեցել Պուտինի հետ»։ «Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կարող է ավարտվել։ Հենց այս պահին ուկրաինական հազարավոր զինվորներ շրջափակման մեջ են հայտնվել ռուս զինվորների կողմից ու շատ խոցելի դիրքում են։ Ես խստորեն խնդրել եմ նախագահ Պուտինին խնայել նրանց կյանքը։ Սա սարսափելի կոտորած կլիներ, որը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Աստված օրհնի բոլորին»
12:09 - 15 մարտի, 2025
Զելենսկին հայտարարել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողությունների ավարտի մասին
 |azatutyun.am|

Զելենսկին հայտարարել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողությունների ավարտի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին։ Զելենսկու այս հայտարարությունը հնչում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի մարզի Սուջա քաղաքի վերջնական գրավման մասին Մոսկվայի հայտարարությունից մեկ օր անց։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 13-ին հայտարարեց Սուջայի և հարակից երկու գյուղերի՝ Մելովոյի և Պոդոլի վերջնական գրավման մասին։ Հազարավոր ուկրաինացի զինվորներ 2024-ի օգոստոսին գրավել էին Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք: Ավելի ուշ Կիևը պնդեց՝ դա դիտարկում է որպես սակարկման թեմա ապագա բանակցությունների համար, երբ բանակցությունների սեղանին կդրվի արևելյան Ուկրաինայի ճակատային գծից ռուսական զորքերը հեռացնելու հարցը: Օրերս Ռուսաստանը հայտարարեց, որ Կուրսկի շրջանում իր զորքերը հետ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք և 12 բնակավայր։
10:54 - 15 մարտի, 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն հակամարտության ավարտից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Ռյուտեն ասել է, որ նորմալ է, եթե ռազմական հակամարտության ավարտից հետո Եվրոպան քայլ առ քայլ, ինչպես նաև ԱՄՆ-ն քայլ առ քայլ սկսեն վերականգնել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։ «Բայց մենք դեռ բացարձակապես այդ կետին չենք։ Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի համոզվենք, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում բանակցություններին»,- ասել է Ռյուտեն։  Մարկ Ռյուտեն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։ Ռյուտեն նաև նշել է, որ լավատեսորեն է գնահատում այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։  Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում անմիջականորեն մասնակցել Ուկրաինայում հրադադարի ապահովմանը, եթե այն կայանա։  
19:01 - 14 մարտի, 2025