Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր

Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին և էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Կարեն Սարգսյանին։   ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, պատասխանատու ոլորտների պաշտոնատար անձինք։   «Հանդիպման առանցքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, հանրային և մասնավոր լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման, պետություն-մասնավոր համագործակցության ձևավորման հարցերն էին։   Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրեց լողասեզոնի ընթացքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճի հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերով և միջոցներով շուրջօրյա ջրափրկարարական հերթապահությունները, կատարված աշխատանքները, ինչպես նաև լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։   Իր խոսքում տնօրենն անդրադարձավ լողափերում և բուֆերային գոտիներում հսկողության, տվյալ տարածքները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների իրականացման հարցերին՝ կարևորելով հսկիչ-փրկարարի ինստիտուտի ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա կանխարգելել ջրային գոտիներում դժբախտ պատահարները, միաժամանակ ապահովել հանգստացողների անվտանգությունը։   ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փրկարարների, փրկարարական կազմավորումների վերապատրաստման և որակավորման գործընթացը՝ որպեսզի վերջիններս առավելագույն պատրաստված լինեն փրկարարական գործողություններ իրականացնել նշված տարածքներում։   Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև ջրային տրանսպորտային միջոցներում տեղորոշման համակարգի տեղադրման, դրանց գրանցման և հաշվառման, ջրային հատվածում՝ անվտանգության գոտիների սահմանման և արգելանշանների տեղադրման, ափամերձ տարածքներում՝ սանիտարական վիճակի համապատասխանության և փրկարարական աշտարակ-դիտակետերի տեղադրման հարցերը։   Ի թիվս այլ հարցերի քննարկվեցին պետություն-մասնավոր գործառույթների տարանջատման և իրականացման, օրենսդրական դաշտի բարելավման, վարչական պատասխանատվության սահմանման, այլ միջոցառումների իրականացման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։  
20:23 - 03 ապրիլի, 2024
Սևանա լճում կատարված խմբակային խուլիգանության վերաբերյալ վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Սևանա լճում կատարված խմբակային խուլիգանության վերաբերյալ վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ավարտվել է 2023 թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողուպուտի, խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը՝ ևս 5 մեղադրյալի մասով։   «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորատուս գյուղի հիշալ 5 բնակիչները, իրենց և հարակից բնակավայրերի տասնյակ այլ ձկորսների հետ, տեղեկանալով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկների՝ դեկտեմբերի 19-ին՝ Սևանա լիճ նախատեսված շրջայցի և այդ ընթացքում իրենց կողմից լճում ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերի հնարավոր դուրսբերման մասին, նպատակադրվել են միջամտել վերջիններիս օրինական ծառայողական գործունեությանը:   Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված, մոտեցել են հիշյալ պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանջելով լճից դուրս չբերել իրենց ձկորսական ցանցերն ու այլ պարագաները:   Մերժում ստանալով՝ դիմակավորված անձինք, այդ թվում՝ ինքնությունները պարզված՝ Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:   Չբավարարվելով կատարածով՝ ձկնորսների առանձին մի խումբ մոտեցրել է «Սևան» ազգային պարկի նավի հետևից կապված շուրջ 6.7 մլն ՀՀ դրամ արժողությամբ մոտորանավակին, հանել թիերը, և դրանցով ու այլ առարկաներով հարվածելով վնասել այն, պոկել շարժիչն ու այլ մեխանիզմներ: Իսկ 35-ամյա անձը կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն:   Բացի այդ, մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ վերոնշյալ 5 անձանցից 4-ը, բարձրացել են «Սևան» ազգային պարկի նավի վրա, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ հասցնել աշխատակիցներին՝ նրանց պատճառվելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:   Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով, երկրորդին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մոտորանավակը հափշտակած 35-ամյա տղամարդուն՝ 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, մյուս երկուսին՝ միայն 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։   Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Խուլիգանական արարքներին մասնակցած այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։   Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն, ավարտվել էր նաև Գեղարքունիքի մարզի ևս մեկ՝ 27-ամյա բնակչի վերաբերյալ քրեական վարույթը։   Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ Սևանա լճում կատարված վերոնշյալ միջադեպից հետո, երբ Ոստիկանության ծառայողները սկսել էին իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու ուղղությամբ, քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, 27-ամյա երիտասարդը դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա և փորձել հարվածել նրան։   Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր էր ընկել, իսկ 27-ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, դանակով հարվածել էր վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։   27-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և վերջինս կալանավորվել էր։ Նրա վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել էին դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:    Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:23 - 28 փետրվարի, 2024
«Սևան ազգային պարկի» աշխատակիցների նկատմամբ բռնության գործով 5 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Գոռ Աբրահամյան
 |news.am|

«Սևան ազգային պարկի» աշխատակիցների նկատմամբ բռնության գործով 5 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Գոռ Աբրահամյան |news.am|

news.am: Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։ Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։ Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,- նշել է Աբրահամյանը: Նշենք, որ այսօր  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր գրառում արել եւ տեսանյութ հրապարակել. «Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ»,- գրել էր նա:
14:36 - 08 փետրվարի, 2024
Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա
 |news.am|

Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ին Սեւանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշում կայացրեց; Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց. «Մենք հիմնվում ենք ԳԱԱ գիտական հետազոտությունների վրա:  2023-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց  մինչեւ 2024-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար: Քվոտաների սահմանումը սկսվել է 2020-ից: 2021-ին այն եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին եւ 2023-ին՝ 600 տոննայի շրջանակում: 2024-ի հուլիսին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի՝ հասկանալու համար, թե նոր քվոտայի կարիք կա, թե ոչ»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Չեխիայի մեր գործընկերները պարզեցի՞ն, թե ինչքան պաշար կա Սեւանա լճում, ինչին Սիմիդյանը պատասխանեց. «Մենք օր-օրի սպասում ենք տվյալներին, վերջնաժամկետը փետրվարի 29-ին է»:
12:05 - 08 փետրվարի, 2024
Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. Նիկոլ Փաշինյան
 |news.am|

Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչու եմ ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է: Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ եւ օգնությամբ: Սա այն դեպքերից, որ քաղաքական կամքը բավարար չէր, պետք էր ունենալ նաեւ գործիքներ, եւ այդ գործիքը ջրային եւ առափնյա պարեկային ծառայությունն է: Նախատեսում ենք այս տարի ջրային պարեկային ծառայությունը համալրել նոր տեխնիկայով, երկու մոտորանավակ պետական բյուջեի: Էլի նույն կարգի նավեր ձեռք բերված են եւ գտնվում են Հայաստանի ճանապարհին»,- ասաց նա: Նա ասաց, թե մի ձևակերպում կանի, որը, գուցե, տարօրինակ հնչի. «Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է: Սա անում ենք այն մարդկանց համար, որոնք իրենց կարիքները հոգում են Սեւանում ձկնորսություն անելով: Սա անում ենք, որ ձկնապաշարն ապահովելու համար: Իհարկե, սա պետական հարստություն է, բայց Սեւանում ձկնապաշարի զարգացման համար հենց Սեւանի ավազանում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք բողոքում են այդ սահմանափակումների կապակցությամբ»:
12:01 - 08 փետրվարի, 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը
 |armenpress.am|

Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն աստիճանաբար կավելացնի Սևանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը։ Այս մասին հունվարի 15-ի ասուլիսին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին։ «Սևանի էկոհամակարգի վերականգնման նպատակով 2023 թվականին լիճ է բաց թողնվել 231 հազար իշխանի մանրաձուկ։ Այս դինամիկան մենք 2024 թվականին կավելացնենք։ Նպատակադրված ենք այս տարվա համար իշխանի 300 հազար մանրաձուկ բաց թողնել։ Ամեն տարի քանակն, իհարկե, մեծացնել։ 2024 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունն է դարձել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման» հիմնադրամին տրամադրելու ենք  495 միլիոն դրամ և առջևում նպատակ ունենք գործարանի կառավարման մոդելը փոխել և տրամադրված ենք, որ արդեն կառավարումը նույնպես կիրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը»,-մանրամասնեց Սիմիդյանը։ Նախարարի տեղեկատվությամբ 2022, ինչպես նաև 2023 թվականներին սիգի արդյունագործական որսի համար գերատեսչության կողմից քվոտա է սահմանվել։ «Բայց ի տարբերություն 2022 թվականի՝ 2023-ի տվյալները լավ բանի մասին չեն խոսում, քանի որ, ըստ էության, 600 տոննայից տնտեսվարողները կամ ձկնորսներն ընդամենը 390 տոննայի թույլտվության համար են դիմել։ Սա վերլուծելու և գնահատելու առիթ է տալիս և մենք հիմա նաև գնահատում ենք, թե ինչի արդյունք է։ Իհարկե, նաև գնահատում ենք, թե այդ թույլտվություններն օգնու՞մ են էկոհամակարգի պահպանությանը, թե դրանք որոշակի ապօրինի շղթաների նոր հնարավորություններ են բացում»,-հավելեց գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել են ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները, որի արդյունքում 919 խեցգետնաորսիչ է հանվել ջրից։
17:33 - 15 հունվարի, 2024
Սևանում իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ
 |armenpress.am|

Սևանում իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ |armenpress.am|

armenpress.am: Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները Սևանա լճում կշարունակվեն մինչև 2024 թվականի հունվարի 20-ը։ 2023 թվականի նոյեմբերի կեսից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը սիգի որսն արգելված է։ Ուժեղացված աշխատանքներում ներգրավված են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանությունը, «Սևան» ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը։ Ուշադրության կենտրոնում  սիգի որսն է, լճից դուրս են բերվում ապօրինի որսագործիքներ։   «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ից իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ տեսակի ձուկ, Սևանա լճից հանվել է 181 ձկնորսական ցանց, 13 խեցգետնաորսիչ, 20 միավոր լողամիջոց։ «Խստացված միջոցառումները շարունակվում են, մեր անձնակազմը բավականին մեծ ներգրավվածություն ունի այդ աշխատանքներում։ Ըստ էության դժվարություններ չկան, պարզապես չենք թողնում ձկան որս այս փուլում։ Առաջին հայացքից տպավորություն է, որ պետությունն ուզում է ինչ-որ բան արգելել, սակայն նշված ավազանում ձկնորսությամբ զբաղվող ձկնորսների շահերից է բխում այս միջոցառումը, նշված ժամանակում որս չիրականացնելը։ Եթե հիմա չարգելենք, ապա հաջորդ տարի ձկան այն քանակությունը չի լինի, որ ձկնորսները հնարավորություն ունենան շարունակել իրենց գործունեությունը»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։ 2020 թվականից ձկնորսները հնարավորություն են ստացել ձկնորսությամբ զբաղվել օրինական ճանապարհով։
16:09 - 10 հունվարի, 2024
 Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

tert.am: Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել էին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝  բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։ Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։ «Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշեց նա։ Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։ «Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո՝ նույնքան։ Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է։ Փոխվարչապետի հետ ենք հանդիպում ուզում»,- հավելեց նա՝ նշելով, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։
12:00 - 22 դեկտեմբերի, 2023
Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ «Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ Գեղարքունիքում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ: Միևնույն ժամանակ ձկնորսները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ իրենց զբաղվել ձկնորսությամբ․ «Ձուկ շատ կա Սեւանում, գիտնականները ասում են, հա, բայց ես 30 տարի ձկնորսությամբ եմ զբաղվում, ինձանից ավելի տարիքով ձկնորոսներ էլ կան, մի քիչ էլ մենք ենք հասկանում։ Լիճը սկսել է նստել, եթե լիճը պակասում է, ձուկը՝ շատանում, էդպես ստացվում է՝ պաշարները, թթվածինը ձկանը չեն հերիքում, սատկում է։ Որ պատճառ են բերում, թե սիգա ձուկը էսինչ թվին վերջանում էր, չի եղել էդպես․ սիգա տեսակի ձուկը մի պահ է նվազել, որովհետև խեցգետինի քանակը շատ էր, իկրան (ձկնկիթ) չէր կարողանում ամեն տեղ թողնել։ Հետո նորից ձուկը բնական ձևով վերականգվեց, շատ ուժեղ բազմացավ, հիմա էլ լիքն է»,- ասել էր ձկնորսներից մեկը։
16:37 - 20 դեկտեմբերի, 2023
Ձերբակալվել է 26 ձկնորս՝ խուլիգանության և «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցներին ծեծելու համար

Ձերբակալվել է 26 ձկնորս՝ խուլիգանության և «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցներին ծեծելու համար

Գեղարքունիքի մարզում տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ, հաղորդում է Քննչական կոմիտեն։ «Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ»-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ»-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ նավակներով մոտեցած անձանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 26 անձ։ Որոշումներ են կայացվել վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ։ Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին «Սևան ազգային պարկի» հատուկ նշանակության ջոկատի և ջրային պարեկային ծառայության կողմից համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճին հարակից բնակավայրերի ափամերձ հատվածներից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց․ «Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան ազգային պարկի» տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները»,- հաղորդել էր նախարարությունը։
14:02 - 20 դեկտեմբերի, 2023
Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել

Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 9-ին Սևանա լճում և ափամերձ տարածքներում սկսեց գործել Ջրային պարեկային ծառայությունը, որի նպատակը բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալն է։ Ծառայությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով, և ուժեղացված ծառայության արդյունքում դեկտեմբերի 12-ին ջրային պարեկները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպքեր։ Ժամը 10:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերվել է մեքենա՝ բարձված ապօրինի որսած շուրջ 250 սիգ տեսակի ձկներով։ Նույն օրը, ժամը 11․40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի մոտակայքում մեկ այլ մեքենայում հայտնաբերվել է ապօրինի որսած շուրջ 20 սիգ տեսակի ձուկ։ Երկու անձ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։ Հորդորում ենք պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։
11:52 - 14 դեկտեմբերի, 2023