Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի սկզբի դրությամբ ցածր է մնում 11 սանտիմետրով
12:58 - 04 հունվարի, 2024

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի սկզբի դրությամբ ցածր է մնում 11 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2023 թվականի հունվարի 3-ի համեմատ այս տարվա նույն օրը նվազել է 11 սանտիմետրով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից, 2024 թվականի հունվարի 3-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 17 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 28 սանտիմետր նիշի դիմաց։

Այս տարվա առաջին երեք օրերի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 380 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել