Սևանա լճում հայտնաբերվել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին
13:34 - 03 հունիսի, 2024

Սևանա լճում հայտնաբերվել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին

Սևանա լճում հայտնաբերվել է անհետ կորած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի (ծնված 1999 թ․) դին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Հունիսի 1-ին՝ ժամը 12:23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա Гном սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 3-ին՝ ժամը 11։32-ին, ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․Մ․-ի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերվել լճից։

Դեպքի վայրում է եղել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել