Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. Նիկոլ Փաշինյան
 |news.am|
12:01 - 08 փետրվարի, 2024

Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչու եմ ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է: Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ եւ օգնությամբ: Սա այն դեպքերից, որ քաղաքական կամքը բավարար չէր, պետք էր ունենալ նաեւ գործիքներ, եւ այդ գործիքը ջրային եւ առափնյա պարեկային ծառայությունն է:

Նախատեսում ենք այս տարի ջրային պարեկային ծառայությունը համալրել նոր տեխնիկայով, երկու մոտորանավակ պետական բյուջեի: Էլի նույն կարգի նավեր ձեռք բերված են եւ գտնվում են Հայաստանի ճանապարհին»,- ասաց նա:

Նա ասաց, թե մի ձևակերպում կանի, որը, գուցե, տարօրինակ հնչի. «Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է: Սա անում ենք այն մարդկանց համար, որոնք իրենց կարիքները հոգում են Սեւանում ձկնորսություն անելով: Սա անում ենք, որ ձկնապաշարն ապահովելու համար: Իհարկե, սա պետական հարստություն է, բայց Սեւանում ձկնապաշարի զարգացման համար հենց Սեւանի ավազանում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք բողոքում են այդ սահմանափակումների կապակցությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել