Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու. ԱԽ քարտուղար |1lurer.am|

Տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում: ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- ասաց նա: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չենք իրականացնում: Հայաստանը համարում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամների հետ, նաև Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանի այն բոլոր հարցերում, որտեղ ինքնիշխանության տեսանկյունից որևէ երկիր գործընկեր է, և [դրանք] համահունչ են այս մոտեցումներին, մենք շարունակելու ենք լավ հարաբերություններ ունենալ: Արձագանքները հրապարակային են եղել»,- ասաց նա:
14:06 - 23 հունվարի, 2025
Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին

Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին

Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:   Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը:   Արա Շահվերդյանը իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն:   Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու դիտանկյունից:
17:51 - 13 հունվարի, 2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ միտված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը:
18:33 - 10 հունվարի, 2025
Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության |armenpress.am|

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության |armenpress.am|

armenpress.am: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու տարածաշրջանային երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունները:  Այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մանրամասներ ներկայացնելով Արմեն Գրիգորյանի և Ալի Աքբար Ահմադիանի հանդիպումից:  Իրանական լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և ընդգծել Կովկասում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։  «Ահմադիանն ուրվագծել է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով Թեհրանի՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության սկզբունքային դեմ լինելը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ։  «Արմեն Գրիգորյանն իր հերթին կարևորել է Հայաստանի շահագրգռվածությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքում իր դերի ընդլայնման և Իրանի Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններն օգտագործելու հարցում»,-նշում է իրանական լրատվամիջոցը։
18:01 - 09 հունվարի, 2025
ԱԽ քարտուղարը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԽ քարտուղարը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Վերոնշյալի համատեքստում կարևորվել է Հայաստան-Չեխիա երկկողմ անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:   Կողմերը նաև անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերին, որոնց շրջանակներում ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
18:30 - 15 հոկտեմբերի, 2024
ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել, և այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն. Արմեն Գրիգորյան

ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել, և այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն. Արմեն Գրիգորյան

Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել, և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն: Քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը: Կոնֆերանսի երկրորդ մասում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին:
15:33 - 15 հոկտեմբերի, 2024
Հայաստանը ամեն ինչ անելու է պաշտպանվելու ցանկացած հարձակումից․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը ամեն ինչ անելու է պաշտպանվելու ցանկացած հարձակումից․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու․ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում։ «Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար», - հայտարարել է նա։ Նա նաև հայտարարել է, որ ՀՀ-ն իր ամբողջ զինանոցը և ձեռք բերվող զենքը ցանկանում է օգտագործել միայն ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ «Եվ որևէ այլ նպատակով Հայաստանը որևէ այլ պլան չունի այդ զենքը օգտագործելու [...] Խաղաղության պայմանագիրը, մենք համոզված ենք, որ երկարաժամկետ երաշխիքներ է ստեղծում երկու երկրների միջև երկարատև կայունություն հաստատելու համար։ Կարծում ենք, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը, փոխադարձ սպառազինության վերահսկողության մեխանիզմը, որը մենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին, հնարավորություն են տալիս փարատելու բոլոր մտահոգությունները»։
22:04 - 12 հոկտեմբերի, 2024