Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Նիկոլ Փաշինյան

Վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:  «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի: Այս առիթով առանձնահատուկ կարևորում եմ Ձեզ հետ ունեցած հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում: Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա է բովանդակային բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ, և մեր համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել այդ ներուժի լիարժեք իրացմանը՝ հատկապես առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում։
12:01 - 03 հոկտեմբերի, 2024
Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները

Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները

2024 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի առանձնազրույցը։ Ողջունելով իրաքցի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ պաշտոնական այցը կնպաստի դրանց դինամիկ զարգացմանը։ Ջասիմ Մուհամմադ Աբուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տարբեր ոլորտներում հայ-իրաքյան բարեկամությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նաև սահմանադրական արդարադատության ոլորտում հարաբերությունների զարգացման և կապերի ամրապնդման համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարձր մակարդակի շփումները՝ երկու երկրների Բարձր դատարանների համագործակցությունը դարձնելով առավել գործնական և արդյունավետ։  
14:31 - 13 սեպտեմբերի, 2024
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին

Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել, որ նմանատիպ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ բնույթի մասին: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ տնտեսական կապերը զարգանում են այնտեղ, որտեղ կա արդարադատություն: Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցությունը հետևողական զարգանում է: Ջասիմ Մուհամմադ Աբուդն ընդգծել է Իրաքի հայ համայնքի դերը երկրի զարգացման և Հայաստանի հետ փոխհարաբերությունների ընդլայնման գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների շուրջ:
18:01 - 10 սեպտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման այցերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ շեշտելով ՀՀ պատրաստակամությունը խորացնելու Իրաքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները: Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ու Իրաքի հարաբերությունների պատմական հենքը, դրանց նոր խթան հաղորդելու Իրաքի ցանկությունը, ինչպես նաեւ Իրաքում հայկական համայնքի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ տարածաշրջանային զարգացումներից՝ վերահաստատելով խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունն ու հաստատակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:
18:02 - 09 սեպտեմբերի, 2024
Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆա նավահանգստին
 |news.am|

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆա նավահանգստին |news.am|

news.am: Իրաքի իսլամական դիմադրությունը հայտնել է, որ Իսրայելի Հայֆա նավահանգիստը խոցվել է գերճշգրիտ հրթիռներով, հայտնում է Tasnim-ը։ «Մեր կործանիչները ժամանակակից թևավոր հրթիռներ են արձակել Պաղեստինի օկուպացված տարածքների Հայֆա նավահանգստի ուղղությամբ»,- ասվում է Իրաքի իսլամական դիմադրության հայտարարության մեջ: Իսլամական դիմադրության այս գործողությունները, ասվում է հայտարարության մեջ,  Իսրայելի դեմ շարունակվող դիմադրության մաս են և Գազայի ժողովրդի հետ համերաշխության ցուցադրում՝ «պաղեստինցիների դեմ ռեպրեսիվ ռեժիմի հանցագործությունների լույսի ներքո»: Իրաքի իսլամական դիմադրությունը ուրբաթ հայտարարել էր, որ իսրայելական թիրախների «բանկ» ունի, որոնք կենթարկվեն անկանխատեսելի հարձակումների:
19:31 - 05 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ինչի ուղղությամբ աշխատանքներ է տանում Հայաստանի կառավարությունը։ Նախագահն այս առումով առանձնահատուկ կարևորում է նաև արաբական, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։ «Ընդհանրապես բացթողում է եղել մեր կողմից, որ մեր արտաքին քաղաքականության խնդիրները չենք կարողացել կոնկրետացնել, և հիմա մենք իրականում գնում ենք մի այնպիսի ժամանակաշրջան, որ պետք է կարողանանք ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես  դեպի հարավ և հարավ-արևելք, օգտվել այն երկրների հնարավորություններից, որոնք մեզ շատ մոտ են, ընդամենը երկու ժամվա թռիչքային ճանապարհ են՝ առավելագույնը 1000-2000  կիլոմետր։ Եվ այդտեղ կա լուրջ ներդրումների հնարավորություն՝ կլինեն արաբական բոլոր երկրները, թե մեր հարևան երկրները։ Մենք այդտեղ պետք է շատ հետևողական աշխատանք կատարենք»,- ասաց նախագահը՝ կարևորելով Հայաստանը ներկայանալի դարձնելը։ Այդ համատեքստում Խաչատուրյանը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը և հայաստանյան ներուժն արաբական երկրներում կիրառելի դարձնելը։ Նրա խոսքով՝ մասնավորապես Իրաքում մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ ՏՏ, ինչպես նաև արտադրական ծանր ու թեթև արդյունաբերություն ոլորտներում համագործակցելու։   Նախագահը նշեց, որ այժմ Իրաքը զբաղված է անվտանգային խնդիրների լուծմամբ, որից հետո, երբ այդ երկիրն ավելի գրավիչ կլինի, ՀՀ-ն չպետք է ուշանա համագործակցության հարցում։ «Չմոռանանք մեր հարևաններին էլ։ Նույն Թուրքիայի ուղղությունն էլ չմոռանանք, որովհետև իրականում վաղ թե ուշ սահմանը բացվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ չպետք է ապրել Թուրքիայի հետ սահմանի բացման հետ կապված վախերով, այլ անհրաժեշտ է լինել ավելի նախաձեռնող։  Խաչատուրյանի խոսքով՝ այդ ամենը կախված է տարածաշրջանային իրավիճակից, անվտանգությունից, իսկ խաղաղության հաստատումը բոլորովին այլ տեսակի հարաբերություններ կբերի։
18:13 - 30 ապրիլի, 2024
Իրաքն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել կոալիցիոն ուժերն արաբական երկրից հանելու շուրջ
 |armenpress.am|

Իրաքն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել կոալիցիոն ուժերն արաբական երկրից հանելու շուրջ |armenpress.am|

armenpress.am: Իրաքի և ԱՄՆ-ի միջև միջազգային կոալիցիայի զորքերն արաբական երկրից դուրս բերելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, այս պահին հստակ որոշում կամ ժամանակացույց չկա։ Այդ մասին հայտնել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը։ «Ամերիկյան կողմի հետ բանակցությունները Իրաքում ամերիկյան զորքերի կամ կոալիցիոն ուժերի առկայության կամ բացակայության վերաբերյալ շարունակվում են»,- ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ Հարցին, թե կա՞ արդյոք դուրսբերման ժամանակացույց, Հուսեյնը կրկնել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։ Վարչապետ Մուհամմադ ալ-Սուդանին դեռ հունվարի 10-ին ասել էր, որ Իրաքը ձգտում է իր տարածքից դուրս բերել միջազգային ռազմական կոալիցիան, որը ստեղծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։ Վարչապետն ասել էր, որ Իրաքն արդեն կարող է իրեն պաշտպանել ահաբեկչությունից։ Այնուհետև՝ փետրվարի սկզբին, Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը երկրի կառավարությանը կոչ արեց արագորեն համաձայնագիր կնքել միջազգային կոալիցիայի երկրների զորքերը Իրաքից դուրս բերելու վերաբերյալ։
11:48 - 02 մարտի, 2024
ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիին:Նախագահի աշխատավայրից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների, մասնավորապես՝ «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։ 
16:18 - 01 մարտի, 2024
ՀՀ նախագահի այցը պատմական է. Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ

ՀՀ նախագահի այցը պատմական է. Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով Հանրապետության նախագահի այցն Իրաքի Հանրապետություն և Իրաքյան Քուրդիստան՝ Պատվավոր նախագահն այցը պատմական է գնահատել և շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է ժողովուրդների միջև պատմամշակութային բազմաշերտ առնչակցությունների կարևորությունը, ինչն ամուր հիմք է շարունակական համագործակցության խորացման համար։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի խթանման հնարավորություններին։Մտքեր են փոխանակվել առկա փոխշահավետ համագործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարների և կոնկրետ գործողությունների վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների և վերջիններիս կարգավորման ուղիների վերաբերյալ առկա հարցերին։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է հակամարտություններն ու խնդիրները բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների պահպանությամբ լուծելու հրամայականը։
11:51 - 01 մարտի, 2024
Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ. ՀՀ նախագահ
 |aysor.am|

Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ. ՀՀ նախագահ |aysor.am|

aysor.am: Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական թվականների ավարտից հետո, Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի թեմային՝ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք չկարողացանք իրականացնել այն պոտենցիալը, որն ունենինք, ինչի արդյունքում կունենայինք հնարավորություն ունենալու այն, ինչի մասին երազել ենք։ Մենք կորցրեցինք այդ հնարավորությունը։ Ես երբևիցե գնահատական չեմ տալիս, մենք բոլորս ենք մեղավոր, հատկապես ՀՀ-ում ապրող քաղաքացիներս և հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ։ Մենք չկարողացանք իրատեսորեն գնահատել այն իրավիճակը, որում ապրում ենք, և այդ իրավիճակից ելնելով՝ փորձել մեր հարևանների հետ գտնել այնպիսի լուծում, որն արժանապատիվ պետք է լիներ և՛ Արցախի, և՛ Արցախում ապրող մեր հայրենակիցների համար։ Մենք միշտ գնահատականները տվել ենք մեր շահից ելնելով, այդպես ենք ցանկացել, դիմացի շահի հետ չենք ուզել առնչվել, բայց այդպես չի լինում, դա երկկողմանի ճանապարհի նման է»,-ասել է նախագահը։
12:58 - 29 փետրվարի, 2024