factor.am: ԱՄՆ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում՝ ի պատասխան նախորդ շաբաթ Հորդանանում ամերիկյան զորքերի դեմ մահացու հարձակման, կիրակի օրը ABC-ի «This Week» հաղորդաշարի շրջանակում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Եթե Իրանն ուղղակիորեն պատասխաներ Միացյալ Նահանգներին, մեր կողմից կարժանանար արագ և ուժգին պատասխանի»,- նշել է խորհրդականը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։
comment.count (0)