Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կանադան հակադարձ մաքսատուրքեր է սահմանում երկարամյա դաշնակից ԱՄՆ-ի դեմ
 |civilnet.am|

Կանադան հակադարձ մաքսատուրքեր է սահմանում երկարամյա դաշնակից ԱՄՆ-ի դեմ |civilnet.am|

civilnet.am: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերի՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ամերիկացիներին զգուշացնելով, որ Թրամփի գործողությունները իրական հետևանքներ կունենան նրանց համար։ Տրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա (ընդհանուր՝ 155 մլրդ կանադական դոլար կամ 107 մլրդ ԱՄՆ դոլար)։ Մաքսատուրքերը, որ գնահատվում են 30 մլրդ կանադական դոլար, ուժի մեջ կմտնեն երեքշաբթի՝ Թրամփի մաքսատուրքերի հետ նույն օրը, իսկ մնացած 125 մլրդ կանադական դոլարինը՝ 21 օր հետո։ Տրյուդոյի հայտարարությունը հնչում է Թրամփի կողմից կանադական և մեքսիկական ներմուծումների վրա 25% և չինական ապրանքների վրա 10% մաքսատուրքեր սահմանելուց ընդամենը մի քանի ժամ հետո, ինչը առևտրային պատերազմի վտանգ է ստեղծում, որը, ըստ տնտեսագետների, կարող է դանդաղեցնել համաշխարհային աճը և խթանել գնաճ։ Թրամփը հայտարարել է, որ 10% մաքսատուրք կսահմանի Կանադայից բոլոր էներգետիկ ներմուծումների վրա։ Կանադայի առաջնորդը հայտնել է, որ մաքսատուրքերը կներառեն ամերիկյան գարեջուրը, գինին և բուրբոնը, ինչպես նաև մրգերը և մրգահյութերը, այդ թվում՝ նարնջի հյութը Թրամփի հայրենի Ֆլորիդա նահանգից։ Կանադան թիրախավորելու է նաև հագուստը, սպորտային պարագաները և կենցաղային տեխնիկան։ Տրյուդոն ասել է, որ առաջիկա շաբաթները դժվար կլինեն կանադացիների համար, սակայն ամերիկացիները նույնպես կտուժեն Թրամփի գործողություններից։ «Կանադայի դեմ մաքսատուրքերը վտանգի տակ կդնեն ձեր աշխատատեղերը, հնարավոր է՝ նպաստեն ամերիկյան ավտոմեքենաների հավաքման գործարանները և այլ արտադրական ձեռնարկությունների փակմանը», – ասել է Տրյուդոն՝ դիմելով ԱՄՆ քաղաքացիներին։ «Դրանք կբարձրացնեն ձեր ծախսերը, այդ թվում՝ սննդի գները խանութներում և բենզինի գները լցակայաններում»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:23 - 02 փետրվարի, 2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրաժարական տալ․ Reuters |armenpress.am|

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրաժարական տալ․ Reuters |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի հրաժարական տալու իր մտադրության մասին, չնայած նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Թրյուդոյին մոտ աղբյուրը։  Աղբյուրը Reuters գործակալությանը այս տեղեկությունը փոխանցել է այն բանից հետո, երբ The Globe and Mail-ը հայտնել է, որ Թրյուդոն, ինչպես սպասվում է, արդեն հունվարի 6-ին կհայտարարի Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին՝ ինը տարի պաշտոնավարելուց հետո: Թրյուդոյի հեռանալը կհանգեցնի նրան, որ կուսակցությունը կմնա առանց մշտական ղեկավարի այն ժամանակ, երբ հարցումները ցույց են տալիս, որ լիբերալները լրջորեն պարտվելու են ընդդիմադիր պահպանողականներին հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններում:  Աղբյուրները The Globe and Mail-ին հայտնել են, որ իրենք հստակ չգիտեն, թե երբ Թրյուդոն կհայտարարի հեռանալու իր ծրագրերի մասին, բայց ակնկալում են, որ դա տեղի կունենա հունվարի 7-ին լիբերալ օրենսդիրների արտակարգ նիստից առաջ: Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետ է 2015 թվականից, իսկ Լիբերալ կուսակցության առաջնորդ է 2013 թվականից։ 
11:56 - 06 հունվարի, 2025
Օտտավան կպատասխանի, եթե Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա․ Թրյուդո
 |shantnews.am|

Օտտավան կպատասխանի, եթե Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա․ Թրյուդո |shantnews.am|

shantnews.am: Կանադայի կառավարությունը կպատասխանի, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի 25% մաքսատուրքեր սահմանել կանադական բոլոր ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով Հալիֆաքսի Առևտրի պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ։ «Կանադան կպատասխանի անարդար սակագներին մի քանի ձևով: Մենք դեռ փնտրում ենք արձագանքելու ճիշտ ուղիներ», – մեջբերում է նրան Bloomberg-ը: Թրյուդոն հավելել է, որ Թրամփի` առաջին ժամկետում կանադական պողպատի և ալյումինի վրա մեծ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի որոշման դեմ հակազդեցությունը ի վերջո հանգեցրեց դրանց հեռացմանը: Նա նաև ասել է, որ կանադական բոլոր ապրանքների համար 25% մաքսատուրքերը «կործանարար կլինեն կանադական տնտեսության համար»: ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան կապված են եռակողմ համաձայնագրով, որը նախատեսում է պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծում։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարեց, որ նախագահի պաշտոնում իր առաջին օրը 25% մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա՝ կապված անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության հետ:
12:17 - 10 դեկտեմբերի, 2024
Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ. Ժոլի
 |1lurer.am|

Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ. Ժոլի |1lurer.am|

1lurer.am: Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ժոլիին հարցրել են, թե ինչպես պետք է արձագանքեն ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Կանադան Վրաստանի իրադարձություններին և Ռուսաստանի կողմից դրանք «հերթական մայդան» որակելուն: «Կանադան համերաշխ է վրաց ժողովրդի հետ, և մենք շատ մտահոգված ենք այն ամենով, ինչ Ռուսաստանը փորձում է անել Վրաստանում։ Այդ պատճառով մենք կհետևենք Բալթյան երկրների օրինակին և պատժամիջոցներ կկիրառենք Վրաստանի առանցքային անձանց, ինչպես նաև բիզնես կազմակերպությունների, սուբյեկտների նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ»,- ասել է Ժոլին: Ավելի վաղ Լիտվան, Լատվիան և Էստոնիան Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու և ՆԳՆ մի շարք ղեկավարների դեմ պատժամիջոցներ են սահմանել: Այլ երկրներ ևս հայտարարել են, որ քննարկում են պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
14:47 - 03 դեկտեմբերի, 2024
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի ԱԳ նախարար
 |1lurer.am|

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կկալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար աշխարհում հաշվետվողականություն է պետք։ Հիմք ընդունելով դա՝ Կանադան հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ համաձայն Հռոմի ստատուտի»,- ասել է նախարարը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը՝ նույնպես ընդգծելով, որ երկիրը կձերբակալի Իսրայելի վարչապետին, եթե վերջինս այցելի իրենց երկիր:
12:52 - 23 նոյեմբերի, 2024
Կանադան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները ընտրությունների արդյունքների ֆոնին
 |shantnews.am|

Կանադան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները ընտրությունների արդյունքների ֆոնին |shantnews.am|

shantnews.am:  Կանադայի իշխանությունները մտադիր են վերանայել իրենց հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների լույսի ներքո։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մեր Յոթնյակի խմբի (G7) և եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնելով, և հաշվի առնելով այս խորհրդարանական ընտրությունների անցկացումը և արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ»,- ասվում է փաստաթղթում։ ԱԳՆ-ում նշել են, որ Օտտավան պատրաստ է համագործակցել Թբիլիսիի հետ, եթե Վրաստանի իշխանությունները հարգեն ժողովրդավարությունը և մարդու իրավունքները։ Կանադայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ իրենք ի գիտություն են ընդունել Վրաստանում անցկացված ընտրությունների արդյունքները, մինչդեռ, վկայակոչելով ԵԱՀԿ տվյալները, մտահոգություն են հայտնել ընտրական գործընթացի ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Օտտավան նաև կոչ է արել Թբիլիսիին «հարգել մարդկանց իրավունքները և ապահովել մարդկանց անվտանգությունը խաղաղ ցույցերի համատեքստում»։
10:29 - 29 հոկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը կարևորվել է Երևանում դեսպանության բացումը

Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը կարևորվել է Երևանում դեսպանության բացումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի մասին։ Ջասթին Թրյուդոն կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս: Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է տալիս կիսվել տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումների, Հայաստանում ժողովրդավարական օրակարգի, անվտանգային, տնտեսական իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կանադայի Կառավարության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և հույս հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման: Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Ջասթին Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
14:46 - 05 հոկտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է. հայտնի է պատճառը |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է. հայտնի է պատճառը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: «Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը»,-հայտնել է Հարությունյանը: Նա հավելել է՝ այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն։
14:59 - 23 սեպտեմբերի, 2024
Բաքուն Օտտավային մեղադրում է «կողմնակալության» մեջ
 |azatutyun.am|

Բաքուն Օտտավային մեղադրում է «կողմնակալության» մեջ |azatutyun.am|

azatutyun.am: «Կանադայի արտաքին գործերի նախարարը կրկին զբաղված է փաստերի մանիպուլյացիայով և խեղաթյուրմամբ»,- հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Կանադայի արտգործնախարարի երեկվա ուղերձին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ:Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը խստորեն դատապարտել է կանադացի արտգործնախարարի հայտարարությունը և նրան կողմնակալության մեջ մեղադրել։ «Կանադացի նախարարը երբեք աջակցություն կամ հետաքրքրություն չի ցուցաբերել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներից մոտ 1 միլիոն բռնի տեղահանվածների իրավունքների նկատմամբ, իսկ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի մասին հայտարարությունները միայն վկայում են Ադրբեջանի նկատմամբ Կանադայի բացահայտ կողմնակալության մասին», - հայտարարել է Հաջիզադեն։Դիվանագետը հավելել է. - «Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու, թե ինչպես տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։ Նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար»։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին շեշտել է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն արդարացված չէին։ Ժոլին ասել է, որ Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին։ Ընդգծելով, որ Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին՝ Ժոլին շեշտել է, որ շարունակում են կոչ անել ազատ արձակել նաև Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։  
11:51 - 23 սեպտեմբերի, 2024
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը․ Մելանի Ժոլի |hy.armradio.am|

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը․ Մելանի Ժոլի |hy.armradio.am|

hy.armradio.am:Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ժոլիի հետ և, տարածելով նախարարի հայտարարությունը, նշում է, որ այնտեղ տեղ գտած ձևակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Նախարար Ջոլիի հայտարարությունում ասվում է․ «Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։ Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։ Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։ Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար: Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»: «Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցյիչների հետ՝ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շուրջ կանադական կողմի օբյեկտիվ դիրքորոշումները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրության մեջ 
09:25 - 23 սեպտեմբերի, 2024