factor.am: ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը միացել է կանադացի առաջին փորձագետը։
«Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանադան առաջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը»,- ասվում է առաքելության X-ի էջում արված գրառման մեջ։
Նշենք, որ Կանադան ԵՄ-ից կազմից դուրս առաջին երկիրն է, որ միացել է դիտորդական առաքելությանը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։
comment.count (0)