Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով շարունակվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց դատախազության բողոքը և Վերաքննիչ դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին արդարացնելու որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության: «Սահմանադրական դատարանի որոշմամբ` քրեական հոդվածը, որով մեղսագրվում էր ամբաստանյալների արարքը, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել է և որը նկարագրված է իրենց մեղադրանքներում: Այդ արարքները այդ նկարագրությամբ կարող են որակվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ- խմբ.)»,- ասաց Բաղդասարյանը:
13:02 - 30 օգոստոսի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։ «Իմ պաշտպանյալը նաև առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսել է օգոստոսի 9-ից և դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը: Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմելով դատարանին՝ ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն: «Ունեմ նաև մեկ վերապահում՝ կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գևորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետև առնչություն չունի իր շահերի և իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը: Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի  նրա բացակայության հետ կապված հարցերից:  «Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գևորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձևավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գևորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գևորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառի:   Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:   «Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է և որևէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության և Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը: Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար: «Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին»,- ասաց Դանիբեկյանը: Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 17-ը, ժամը 13:00-ն:
14:26 - 10 օգոստոսի, 2021
Վճռաբեկ դատարանը հաստատել է «Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը

Վճռաբեկ դատարանը հաստատել է «Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված  վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը: «Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 18.06.2020թ. վերոնշյալ որոշմամբ բավարարել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը, մասնակիորեն բեկանել և փոփոխել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը, և, վերացնելով Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով: ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի այդ որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը: «Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ռ. Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ի մասով մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ենթադրյալ հանցավոր արարքները հանցակիցների ներգրավմամբ կատարելը, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ և ամբաստանյալից գտնվում էին ծառայողական կախվածության մեջ, դատավարության մասնակիցների աննախադեպ մեծ  քանակը, ինչպես նաև ի սկզբանե ենթադրյալ հանցավոր արարքները դրանք թաքցնելուն ուղղված գործողություններով զուգակցելը և գործի բուն քննության ընթացքում նույնպես դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու մասին վկայող տվյալների առկայությունն առանցքային նշանակություն ունեն և հանդիսանում են այնպիսի գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը հատկապես դատավարության տվյալ պահին, երբ գործը դատաքննության փուլ դեռևս չէր անցել և որևէ ապացույց դեռևս չէր հետազոտվել»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել: ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ՝ այս իմաստով հատկանշական է ՀՀ դատախազության կողմից մշտապես արտահայտված դիրքորոշումից բխող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիտարկումը, որ Ռ. Քոչարյանին մեղսագրվել են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ, գործի հետ առնչություն ունեցող անձինք ամբաստանյալից գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ, իսկ նրանց մի մասն էլ անցնում են գործով որպես ամբաստանյալի հանցակիցներ: Հետևաբար, ըստ Վճռաբեկ դատարանի, Ռ. Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ փաստական հանգամանքների պայմաններում գրավը չէր կարող լինել ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը զսպելու արդյունավետ միջոց: «Չնայած այս և այլ իրավական հետևություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ  մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, միայն այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ նաև մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով»,- տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:          
22:44 - 04 օգոստոսի, 2021
Մենք պետք է վերակագնենք մեր սուբյեկտայնությունը․ մինչ այսօր այդ նպատակին ուղղված որևէ քայլ չեմ տեսել․ Ռոբերտ Քոչարյան

Մենք պետք է վերակագնենք մեր սուբյեկտայնությունը․ մինչ այսօր այդ նպատակին ուղղված որևէ քայլ չեմ տեսել․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի սուբյեկտայնության վերաբերյալ հարցին։ «Սուբեյկտայնության երևալու համար պետք է այդ սուբյեկտայնությունը ունենաս։ Եթե դա կորցրել ես, ինչքան էլ աքլորանաս, ոչ ոք ուղղակի չի հավատալու։ Մենք պետք է վերակագնենք մեր սուբյեկտայնությունը, ես մինչ այսօր չեմ տեսնում որևէ քայլ, որ ուղղված է նպատակին»։ Քոչարյանը բերեց Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակից օրինակ։ «Բավական մեծ աղմուկ էր Հայաստանում, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտում այս հարցերին, ինչու՞ Ռուսաստանը չի միջամտում այդ հարցերին։ Երբ Հայաստանի պաշտոնյան ուղղակի հայտարարում է՝ «ինչ-որ մի հատ Սև լճի 30%-ի համար հո պատերազմ չենք սկսելու», եթե  մեր երկրի ղեկավարը այդպես է մտածում, ինչու՞ պետք է այլ կերպ մտածի ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը, որոնք կյանքում Սև լճի մասին չեն էլ լսել, չգիտեն էլ թե ինչ է, թե որտեղ է գտնվում»։ Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության մասին խոսելիս չի կարելի խոսել այդ ամբողջականության  ինչ-որ տոկոսի մասին։ «Եթե  5%-ով է խախտվել տարածքային ամբողջականությունը, նորմալ է, կամ եթե 1%-ով է խախտվել, նորմալ։ Կամ կա, կամ չկա, կամ դու կաս քո տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում, քո սուբյեկտայնությունը հստակ դրսևորելու գործում, կամ չկաս։ Կապ չունի՝ դա Սև լճի 30%-ն է, թե ոչ։ Խախտված է, դու ոչինչ չես անում, հայատարում ես, որ պատրաստ չես ոչինչ անել, բայց ուրիշներին ասում ես՝ եկեք, դուք իմ տեղը արեք։ Ուղղակի աբսուրդ է, և նման դրսևորումներով երբեք միջազգային հարաբերություններում հարգանքի նշույլ չես ունենալու»։
23:17 - 21 հուլիսի, 2021
Այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի, չեն վերացվել․ Ռոբերտ Քոչարյան

Այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի, չեն վերացվել․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն  3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին՝ արդյոք հունիսի 20-ին կայացած խորհրդանական արտահերթ ընտրություններով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, թե ոչ։ «Այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի, վերացվե՞լ են։ Իհարկե չեն  վերացվել։ Հիմա մենք մեկ հարցի պատասխանը պետք է տանք։ Ընտրությունները ժամանակի մեքենա՞ է, կարո՞ղ է ժամանակը հետ պտտացնել, թե՞ չի կարող։ Հասկանալի է, որ չի կարող ժամանակը հետ պտտացնել, հետևաբար այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, ամբողջ կյանքում հետապնդելու է այս քաղաքական թիմին»։ Քոչարյանի խոսքով՝ մոտ 400.000 մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանություններին համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար։ «Այս մարդիկ մնացել են Հայաստանում։ Այս մարդիկ, ի դեպ, երևի իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ, բնակչության բավական որակյալ հատվածն են։ Ինչպե՞ս է կարելի խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին այս պայմաններում»։ Նա նաև ընդգծել է, որ չկան ֆունդամենտալ հարցերի պատասխանները։ «Խոսքը չի գնում տարաձայնությունների մասին, թե ինչպիսի սոցիալական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում, մի քիչ ավելի լիբերա՞լ, թե՞ ավելի սոցիալիստական, խոսքը չի գնում պետության մասնակցության մասին տարբեր ոլորտներում, խոսքը գնում է ֆունդամենտալ հարցերի մասին, ֆունդամենտալ կորուստների մասին։ Մենք չունենք պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ։ Ինչպե՞ս ենք մենք կորցրել Շուշին, Հադրութը, այդ պատասխանները չունենալու պարագայում հնարավո՞ր է խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Չի կարող այդպիսի բան ուղղակի լինել»։
22:24 - 21 հուլիսի, 2021
Պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և մարսվում է հերթական փաստաթղթի ստորագրումը, սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և մարսվում է հերթական փաստաթղթի ստորագրումը, սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ընդգծել է, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները: Այս մասին նա հայտարարել է երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցազրույց տալու ընթացքում։  «Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում»,- ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը: «Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է »,- նշել է նա:
21:13 - 21 հուլիսի, 2021
Ազգային ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից․ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մանդատից

Ազգային ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից․ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մանդատից

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը ֆեյբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը: Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։ Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։ Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»։
21:06 - 19 հուլիսի, 2021
Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ: Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը: Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է: Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»:
11:48 - 16 հուլիսի, 2021
Վերաքննիչ դատարանն ավարտել է Քոչարյանի գործով դատախազության միջնորդության քննարկումը |armenpress.am|

Վերաքննիչ դատարանն ավարտել է Քոչարյանի գործով դատախազության միջնորդության քննարկումը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, հուլիսի 15-ին շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը: Մասնավորապես, դատարանը հուլիսի 15-ին լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները պնդել են, որ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու հիմքեր չկան և խնդրել, որ միջնորդությունը մերժվի: «ՍԴ որոշումից հետո, երբ փաստացի ապաքրեականացվել է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դատարանն ունեցել է իմպերատիվ պարտականություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին»,- նշել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, իր հերթին, ընդգծել է, որ գործի քննության այս փուլում, քանի դեռ դատարանը չի անցել ներկայացված բուն բողոքների քննարկմանը և չգիտի՝ դրանց մեջ խնդիր կա՞, թե՞ ոչ, հնարավոր չէ բավարարել դատախազության սույն բողոքը։ Վերաքննիչ դատարանը, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
16:12 - 15 հուլիսի, 2021
«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. Քոչարյան

 |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն: Սյս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին հայտարարեց  դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:   «Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ  գործիքակազմին տեր են լինելու: «Հայաստան» դաշինքը ընտրություններում գլխավորած Քոչարյանը նշեց, որ որպես ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակում և այդպիսով վերադարձնելու են ժողովրդի հավատը դեպի խորհրդարանական ընդդիմություն: «Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:
22:19 - 29 հունիսի, 2021
Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան
 |tert.am|

Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ  և մեզ են տվել իրենց քվեները, մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Ես հպարտ եմ, որ մենք արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը և սա մեծարժեք է և բոլորս դա պետք է գնահատենք, իսկ այդ ամենը եղել է մեր թիմի շնորհիվ, չնայած բազմաթիվ ճնշումների, դուք ստանձնել եք պատասխանատվություն և այն կատարել եք»,- նշեց նա: Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց, որ արդյունքները անսպասելի էին դաշինքի համար և կանխատեսումները եղել են այլ, քանի որ բոլոր հարցումները նկարագրում էին այլ պատկեր: «Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա մեջ, այն, ինչ մենք տեսանք և կա 2 տարբերակ՝մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, 2-րդը ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա նաև նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասենք հետագա զարգացումներին: «Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նա: Նաև ընգդծեց, որ արտահերթ ընտրությունների հաջորդ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին և անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին, իսկ իշխող քաղաքական թիմի  հանդիպումները չեն ունեցել այն էներգետիկան, որը եղել է 2018 թվականին, բազմաշատ չէին հանդիպումները: «Ժողովրդավարությունը եղել է 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը, իրենց կարգախոսն էլ եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչ մի խոսք չկար, և սա փաստ է: Նա նաև անդրադարձավ 2018 թվականի իրադարձություններին և նշեց, որ այդ ժամանակ մարդիկ քվեարկում էին մեծ հույսով ապագայի նկատմամբ, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրելու և շահառուները լինելու են հենց քաղաքացիները: «Այս ընտրությունները ունեին ճիշտ հակառակ պատկերը, այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագա և բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ տրամադրություն»,- նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
21:35 - 29 հունիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանը սպասելու է ՍԴ որոշմանը |tert.am|

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանը սպասելու է ՍԴ որոշմանը |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսեց այսօր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստը բացելիս՝ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։ Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։ Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ (27․06․2021 թ․) որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքն ստացել է 29 մանդատ։
14:52 - 29 հունիսի, 2021
Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ. դատախազ |1lurer.am|

Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ. դատախազ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը, որը սակայն կարճ ժամանակ անց ընդմիջվել է:  «Դատարանին մինչ այսօր պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն գործով անցնողները` Քոչարյանն ու Գևորգյանը, քանի որ նրանք մասնակցել են ընտրություններին, նրանց ուժն ԱԺ է անցել։ Եթե նրանք ԱԺ պատգամավոր են համարվում, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ»,- հայտարարել է նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը:  Ի պատասխան՝ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, թե ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում ներկայացրել է, թե որ քաղաքական ուժը որքան մանդատ է ստանալու, 28 մանդատ է տրամադրվում «Հայաստան» դաշինքին, որտեղ ներառված են ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը։  Լրագրողների հետ ճեպազրույցում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, թե դատական նիստը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ: «Դատական նիստը  տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ամբաստանյալների  բացակայությամբ, այն դեպքում, երբ նրանց ներկայությունը պարտադիր է, երկրորդը՝ դատական ակտը կայացվել է Քրեական դատավարության օրենսգրքով  նախատեսված սխալ հիմքով, քրեական հետապնդումը, եթե մի օր դադարեցվեր մեր ասած խնդիրները լուծվելուց կամ չլուծվելուց հետո։ Առհասարակ, Սահմանադրական դատարանի կողմից  նորմը հակասահմանադրական ճանաչվելուց հետո, մեր կարծիքով,  չի կարող հանցադեպի բացակայության մասին խոսք լինել»,- ասաց դատախազը։ Ըստ նրա՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնք  կիրառել է առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու ու վարույթը կարճելու որոշում կայացնելիս, հակասում է ՀՀ Սահմանադրությանը։
14:04 - 29 հունիսի, 2021