tert.am: «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ընդգծել է, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները: Այս մասին նա հայտարարել է երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցազրույց տալու ընթացքում։
«Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում»,- ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը:
«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է »,- նշել է նա:
comment.count (0)