Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

«Սահմանադրական կարգը տապալվել է Մարտի 1-ի առավոտյան»․ ՄԻԵԴ-ը նոր վճիռ է հրապարակել |forrights.am|

«Սահմանադրական կարգը տապալվել է Մարտի 1-ի առավոտյան»․ ՄԻԵԴ-ը նոր վճիռ է հրապարակել |forrights.am|

forrights.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է հրապարակել Մարտի 1-ի արյունալի իրադարձությւոնների հետ կապված, այս անգամ՝ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: ՄԻԵԴ-ը որոշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին խոչընդոտվել է «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Դավիթ Մաթևոսյանի արդար դատաքննության, մասնավորապես՝ վկաներին կանչելու և հարցաքննելու, ինչպես նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու իրավունքը: Դատարանը որոշել է, որ Հայաստանը երեք ամսվա ընթացքում, Մաթևոսյանին պետք է վճարի 13 հազար 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Չնայած բողոքը ՄԻԵԴ վարույթ էր ընդունվել 2009 թվականի ամռանը, սակայն որոշում կայացվել է միայն երեկ՝ 10 տարի անց։ Գործի քննության փուլում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ է եղել Գևորգ Կոստանյանը, իսկ Արդարադատության նախարարը՝ Հրայր Թովմասյանը: «Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունն ինքնիշխան ազգերի մենաշնորհն է, իսկ նրանք, ովքեր արդարադատություն մուրում են միջազգային/վերազգային կառույցներում, երբեք չեն ունենա արդարադատություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մաթևոսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ 2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո․ «Մարտի 1-ի լուսադեմին ոստիկաններն անընդհատ առաջ էին գալիս, հասան ինձ ու երկու անգամ հատուկ միջոց գազ կիրառեցին, էլեկտրաշոկով սպառնացին, հետո էլ մահակով ոտքիս հարվածեցին՝ չթողնելով բարձրանամ հարթակ։ Ոստիկանական շղթայի ճնշման տակ Ազատության հրապարակից դուրս եկա Թումանյան, հետո՝ Աբովյան փողոց, որտեղ ինձ ու իմ հետ գտնվող երկու անձանց 4 ոստիկան ձեռնաշղթաներ հագցրին ու տարան Քանաքեռ-Զեյթուն ոստիկանական բաժին»,- դեպքերից տարիներ անց այսօր էլ  պարզորոշ պատմում է Դավիթ Մաթոսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Մաթևոսյանի դեմ ցուցմունք է տալիս ոստիկանության երկու աշխատակից: Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլում դատարանը չի բավարարվում պաշտպանական կողմի միջնորդությունը, որով նրանք դատարանից պահանջում էին «միջադեպին» ներկա երկու անձանց որպես վկա գործին ներգրավել։ Դավիթ Մաթոսյանը դատապարտվում է 3 տարի ազատազրկման, սակայն մեկուկես տարի անց համաներմամբ ազատ արձակվում։ «Գլխավոր մեղադրյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր մեղադրյալի աթոռին է, ժամանակին փոխել է Սահմանադրությունը՝ իրեն հարմարացնելու համար։ Այն երդման տեքստը, որը սկսվում է «․․․ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, երդվում եմ պահպանել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» բառերով, չի համապատասխանում իր տեսակին։ Մենք միանգամայն այլ բան տեսանք ու զգացինք, սարսափ, որը բառերով նկարագրելու չի։ Իրականում, սահմանադրական կարգը տապալվել է հենց Մարտի 1-ի առավոտյան»,- նշում է Մաթևոսյանը։ Նրա պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին այսօր պետք է ներառվի Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի իրադարձությունները, մարդկանց և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումները, որոնք սկսվել են հենց այդ պահից․ «Հենց դա է սահմանադրական կարգի տապալումը։ Ավելի ճիշտ՝ երդմնազանց տապալումը»։ Մաթևոսյանը ցավով արձանագրեց, որ նախկին իշխանություններն ամեն հնարավորն արել են բացահայտման հնարավորությունները ոչնչացնելու համար։ Նա հույս հայտնեց, որ այսօրվա լավ և կազմակերպված աշխատանքի արդյունքում, առաջիկայում հնարավոր կլինի բացահայտել գոնե սպանություններից մի քանիսը․ Շարունակությունը՝ forrights.am-ում
12:40 - 11 հոկտեմբերի, 2019
Ամբողջ օրն անմեղությունից են խոսում, անմեղության կանխավարկածից,բայց մեկ է դա անհասկանալի, վերացական հասկացողություն է դարձել այստեղ. Ա.Սարգսյան |pastinfo.am|

Ամբողջ օրն անմեղությունից են խոսում, անմեղության կանխավարկածից,բայց մեկ է դա անհասկանալի, վերացական հասկացողություն է դարձել այստեղ. Ա.Սարգսյան |pastinfo.am|

pastinfo.am։ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանին։ - Ընդունու՞մ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը։- Մեղադրանքն ինձ հետ որևիցե եզր, որևիցե կապ չունի։ Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը։ Համարում եմ, որ դա հերյուրանք է։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Շուտով ինքներդ կտեսնեք ընթացքը։- Խոսք է գնում այն մասին, որ 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խորհրդակցություն եք հրավիրել։ Եղե՞լ է նման խորհրդակցություն։- Դրանից անցել է 11 տարի։ Նախ որևիցե բան չեմ հիշում, բայց չեմ էլ բացառում։ Կարող է խորհրդակցություն եղած լինի։ Այդ ժամանակ ամեն օր եվրոպական կառույցները, մարդու իրավունքների պաշտպանության կառույցները, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, փաստագրող խումբն ամեն օր փաստաթղթեր էին ուզում։ Ի՞նչ են պատասխանել երեք տարի առաջ, ի՞նչ գրություն է գնացել էս ինչ տեղը։ Ես այդ ամեն ինչը վերծանել ու նորից ուղարկել եմ իրենց։ Ես չգիտեմ ինչ պետք է անեի, չպատասխանեի՞ նրանց հարցերին։- Ըստ նախաքննական մարմնի՝ խորհրդակցությունների նպատակը այլ է եղել, դրանց ժամանակ պահանջ է դրվել, որ ոստիկանության ծառայողները մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հետին ամսաթվերով փաստթղթեր կազմեն։ Իսկ այդ ընթացքում հետին ամսաթվերով փաստաթուղթ ստորագրե՞լ եք։- Այդպիսի բան չի կարող եղած լինի։ Դա ապացուել է պետք։ Փաստեր պետք է լինեն։ Ասելով չի։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
10:55 - 26 սեպտեմբերի, 2019
Հերյուրանք է, շոու, ճշմարտության բացահայտումը սարերի ետևում չէ. Ալիկ Սարգսյանը՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքների մասին |tert.am|

Հերյուրանք է, շոու, ճշմարտության բացահայտումը սարերի ետևում չէ. Ալիկ Սարգսյանը՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքների մասին |tert.am|

tert.am: Մեղադրանքն անհիմն է, ես ինձ որևէ կերպ մեղավոր չեմ ճանաչում: Այս մասին  ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իր նկատմամբ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու մասով: «Այդ մեղադրանքները համարում եմ հերյուրանք, բեմադրված շոու, լավ կլիներ՝վկայի կարգավիճակով լսեին, նոր այդպիսի հայտարարություն անեին, բայց միանգամից մեղադրանք են առաջադրում, մարդու պատվի հետ են խաղում: Հեղինակությունս ուզում են ոտնատակ տալ, չի ստացվելու, ճշմարտության բացահայտումը հեռու սարերի հետևում չի: Կհասկանան, որ ես ընդհանրապես կապ չունեմ էն ամեն ինչի հետ, ինչի մեջ մեղադրում են»,-նշեց նա:Անդրադառնալով իր հարցաքննման վերաբերյալ դիտարկմանը՝ Ալիկ Սարգսյանն ասաց. «Մի անգամ կանչել են մի անհեթեթ բանի համար ու միանգամից սենց մեղադրանք են առաջադրել: Էն փաստարկները, որ նշում են՝ կոծկել հանցագործությունը, պաշտոնական դիրքը չարաշահել և այլն, ոչ մեկի հետ ես համաձայն չեմ, իրականությանը չեն համապատասխանում»,-նկատեց նա:Ալիկ Սարգսյանն ասաց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունից հետո առավել մանրամասն կարձագանքի մեղադրանքներին:
07:52 - 26 սեպտեմբերի, 2019
Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև Մարտի 1-ին եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև Մարտի 1-ին եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է` մարտի 1-ի գործով բոլոր վկաները պետք է վերցվեն հսկողության տակ. «Պետությունն առանցքային բոլոր վկաներին պետք է վերցնի հսկողության տակ: Որևէ վտանգ նրանց պետք է չսպառնա», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը: Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահվան գործին՝ Քոչարյանն ասաց, որ վերջինս տիրապետոում էր հսկայական տեղեկատվության. «Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև Մարտի 1-ին եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի», - ասաց նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, ով 2008 թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր և մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա:
09:32 - 25 սեպտեմբերի, 2019
Ինչ է ասել Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով |civilnet.am|

Ինչ է ասել Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով |civilnet.am|

civilnet.am։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյանն Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Հայկ Հարությունյանը 1999-2003-ին եղել է ՀՀ ներքին գործերի նախարար, 2003-2008-ին ՀՀ ոստիկանապետ, իսկ 2008-ի հունիսից երկու տարով պաշտոնավարել է որպես Պետական պահպանության ծառայության պետ։ Հարությունյանն ուներ գեներալ-գնդապետի կոչում։ Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ է հայտնաբերել 2007-2015-ի ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում։ Հայկ Հարությունյանը 2010-2014-ին քրեակատարողական վարչության պետն է եղել։ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից էր, և այս գործով ցուցմունք է տվել, որը արտահոսքի հետևանքով «Ժողովուրդ» թերթում հրապարակվեց ապրիլին։ Մարտի 1-ի գործի մեղադրանքում կա Հայկ Հարությունյանի մասնակցությամբ հետևյալ դրվագը. «Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով […] ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը […] 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ»: Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի վերաբացված գործով Հայկ Հարությունյանն իր ցուցմունքը սկսել է 2008թ. փետրվարի իրադարձություններից։ Մասնավորապես նա ասել է, որ փետրվարի 28-ին կամ 29-ին իր հետ կապ է հաստատել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանը։ Վերջինս ասել է, թե ըստ ԱԱԾ տվյալների՝ Ազատության հրապարակում հավաքագրվում է մեծ քանակով զենք և զինամթերք, հնարավոր է՝ «սադրիչ գործողություններ տեղի ունենան»: «Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, և Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա»,- ասել է Հարությունյանը։ Այնուհետև նա իր մոտ խորհրդակցություն է հրավիրել և կարգադրել, իր խոսքերով, «առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու համար»: Ըստ Հարությունյանի՝ չեն հասցրել գործողությունները սկսել, երբ իրենց նույն Գորիկ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինֆորմացիայի արտահոսք է եղել։ Մարտի 1-ին, Հարությունյանի ցուցմունքի համաձայն, «իրեն տեղեկացրել են, որ ոստիկաններին սպասել են, ու բախումներ է եղել, ինչի արդյունքում ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեղազննում իրականացնել»։ Նա նաև ասել է, որ «ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու ստացված օպերատիվ տվյալները»։ Երեկոյան, համաձայն ցուցմունքի, իրավիճակը գնալով լարվում էր, «սկսել էին մեքենաներ հրկիզել Մաշտոցի պողոտայում», ուստի ոստիկանական ուժերը կենտրոնացվում են Ձկան խանութի մոտ։ Այնուհետև Հայկ Հարությունյանին զեկուցել են, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի և ցուցարարների միջև. «Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաև, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաև զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում Լեո փողոցում»,- ասել է Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ՝ «22:30-ի սահմաններում այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին»: Հարությունյանը նաև անդրադարձել է 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցությանը որը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, և որին մասնակցում էին նաև ուժային կառույցների ղեկավարները։ Նա մասնավորապես ասել է. «Նշված խորհրդակցությանը նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, և քանի որ Զինված ուժերից տեղեկություներ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին: Այլ խորհրդակցություն չեմ հիշում, որ այդ ընթացքում տեղի ունեցած լինի»։ Նա նաև ասել է, որ ցույցերի մասին տեղեկությունը զեկուցել է այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին և նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջացառման մասին՝ միայն Քոչարյանին։ «Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, և ես պատճառաբանել եմ, որ տեղզննման գնալու ենք առանց զինվածության և առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ և կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ: Իմ հիշելով` եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ` որպես հավելյալ օգնական ուժեր»: Հարությունյանը քննիչին նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008-ի փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի մասին տեղեկացել է միայն ամիսներ առաջ՝ այն համացանցում հրապարակելուց հետո: Նա պնդել է, որ «բանակը Երևան քաղաքի փողոցներում հայտնվել է, երբ անկարգություներ են սկսվել մայրաքաղաքում»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:02 - 24 սեպտեմբերի, 2019
Մարտի 1-ին զենք է բաժանվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի թիկնազորին, Ծառուկյանը հոգացել է Արցախից բերված զորքի ծախսերը․ Սեդա Սաֆարյան |factor.am|

Մարտի 1-ին զենք է բաժանվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի թիկնազորին, Ծառուկյանը հոգացել է Արցախից բերված զորքի ծախսերը․ Սեդա Սաֆարյան |factor.am|

factor.am։ Գործի նյութերում առկա են տեղեկություններ, տվյալներ, փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը և նրա թիկնապահներն են համազգեստ ստացել, և ինքն է նյութապես օգնել, հատկապես՝ Արցախից եկած Զինված ուժերին, գրավոր ապացույցներ կան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ «Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, ով նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, հստակ այդ կապը տալիս է, ներկայացնում է, որ իր՝ պետական պաշտոնյա լինելու պարագայում ինքն ունեցել է Միքայել Հարությունյանից այդպիսի հանձնարարություն, որ պահեստից տա զինվորական համազգեստ, և ինքը ստիպված է եղել տալ համազգեստ։ Անգամ հետ վերադարձնելու հետ կապված խնդիրներ են եղել, Միքայել Հարությունյանն ասել է՝ դրանք արդեն օգտագործված են, էլ պետք չեն»,- հավելեց նա: Ըստ Սաֆարյանի՝ առայժմ այս մարդիկ փորձում են մարդկանց իրականությունից դուրս հանգամանքներ ներկայացնել. «Բազմաթիվ մարդկանց ցուցմունքներ կան, և այդ ցուցմունքներն իրենց մասին են»։ Սեդա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք օլիգարխների թիկնապահներին Մարտի 1-ին զենք է բաժանվել, ինչին նա պատասխանեց. «Քրեական գործով հիմնավորված ցուցմունքներ կան, ընդ որում՝ թիկնապահներից կան մարդիկ, որոնք ընդունել են և առերես պնդել են մյուս թիկնապահին, որ այո՛, Մարտի 1-ի կեսօրին Կառավարության շենքի մոտ մեքենայի բեռնախցիկից զենք և հագուստ է տրամադրվել թիկնապահներին, դա տրամադրվել է Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի թիկնազորին, որոնք այդ համազգեստը հագել են և հանդես են եկել որպես զինվորականներ։ Զենքեր են տրամադրվել, որոնց վերաբերյալ առկա են տեղեկություններ, նաև՝ տեսանյութեր»: Շարունակությունը՝ factor.am-ում
09:08 - 23 սեպտեմբերի, 2019
Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

azatutyun.am: Օրերս ձերբակալված, հունիսի 6֊ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Գեղամ Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը։
20:43 - 06 հունիսի, 2019
Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել․ Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի մեկի վերաբերյալ հարցերից |armtimes.com|

Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել․ Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի մեկի վերաբերյալ հարցերից |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ապարանում տոնական միջոցառումների ժամանակ խուսափեց պատասխանել Մարտի 1-ի քրեական գործի վերաբեյալ լրագրողների հարցերին։Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Հովսեփյանը հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, սակայն վերջինս չպատասխանեց հարցին, այլ շնորհավորեց տոնի առթիվ. «Բոլորիդ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ»։ Դիտարկմանը՝ Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանը փոխել է Մարտի մեկին կրակված փամփուշտները, Հովսեփյանն արձագանքեց․ «Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել»։2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր եւ հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։
13:26 - 28 մայիսի, 2019
«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին: Այսօր նշանակված էր դատական նիստ, որը, սակայն, հետաձգվեց: Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: Նման պայմաններում պետք է ի կատար ածվի վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի, փաստորեն, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան:Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել, և այս դատական ակտը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան, որով էլ կայացվել է դատական ակտը բեկանելու որոշումը:
11:22 - 24 մայիսի, 2019
Լեւոն Քոչարյան, 11 տարվա մեջ քո պապան մեկ անգամ ցավակցե՞լ է. Սարգիս Քլոյան |lragir.am|

Լեւոն Քոչարյան, 11 տարվա մեջ քո պապան մեկ անգամ ցավակցե՞լ է. Սարգիս Քլոյան |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս ՔլոյանըՊարոն Քլոյան, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Ձեզ հետ։ «էդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահում», ասել է նա՝ ակնարկելով նաև Նիկոլ Փաշինյանին։ Պատրա՞ստ եք հանդիպել Լևոն Քոչարյանի հետ։   Ուշադիր լսեք ինչ եմ ասում. Լևոն Քոչարյան, նախ ես եղել եմ 2008-ի ցույցերի մասնակից, ամեն ինչ իմ աչքով եմ տեսել։ Տեսել եմ, թե ինչ է կատարվել մարտի մեկին, և որևէ մեկը չի կարող շահարկել մարտի մեկը, որովհետև որևէ մեկը չի կարող մեզ ուղղորդել, մենք հասուն մարդիկ ենք, այս 11 տարվա մեջ մենք արդեն դարձել ենք հմուտ քաղաքական գործիչներ, մենք ամեն ինչ տեսել ենք և ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։ Մենք երբեք չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ մարդ է սպանել, մենք քո պապային մեղադրում ենք մի բանի մեջ. մենք ասել ենք և ասում ենք՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը հրաման չի տվել, որ չկրակեն ժողովրդի վրա։ Սա է Ռոբերտ Քոչարյանի՝ քո պապայի համար առաջին սխալը։ Երկրորդ սխալը՝ ինչու նա սահմանից զորքը բերեց Երևան։ Այդ ժամանակ ոստիկանները իրենց ավելի ամուր, ավելի դուխով զգացին, նրանց մեջքն ամրացավ, պնդվեց և ավելի վայրագորեն հարձակվեցին ժողովրդի վրա։ Դու տապալել ես սահմանադրական կարգը, և մենք դրա մեջ ենք քեզ մեղադրում։ Հիմա էլ ոչ մեկը չի ասում, որ դու անձամբ մարդ ես սպանել։Հաջորդը, որ ուզում եմ պատասխանել Լևոն Քոչարյանին. Լրագրողների հետ զրույցում նա ցավակցել է ինձ, ես պատասխանում եմ՝ տասնմեկ տարվա մեջ քո պապան մեկ անգամ զոհերի հարազատներին ցավակցե՞լ է, ասել է՝ բոլորին փոխհատուցում տվեցին, Համլետ Թադևոսյանին և մյուսներին, իսկ մեկ լումա հատկացրեցի՞ք զոհերի հարազատներին, բա նրանց երեխաները ինչպե՞ս են ապրելու։ Բացի այդ, ես այսօր ստացել եմ դատավորներից իմ իրավունքները։ Ես՝ որպես տուժողի իրավահաջորդ, երբ սկսվի հիմնական դատական նիստը, այնտեղ իրավունք ունեմ հարցեր տալու, վկայություն տալու և այլն։ Այդ ժամանակ ես Ալումյանին հակահարված եմ հասցնելու իր սուտ խոսքի համար, որ դատավորին խաբում էր, թե ցուցարարները զինված էին և այլն, քիչ էր մնում ասեր ատոմային ռումբ էին բերել, սա լկտի սուտ է։ Եվ ինչ պետք է, ես դատական նիստի ժամանակ կասեմ։Քոչարյանը դատարանում ասել է, որ տասը զոհերից առնվազն յոթին կրակել են ոչ ոստիկանները, ոչ էլ բանակը։ Այստեղ տեսնո՞ւմ եք մեղադրանք ուղղված ցուցարաններին։Դե ուզում է պաշտպանվի: Ինչպես ասում է Արամ Մանուկյանը, դա Քոչարյանի վերջին թփրտոցն է: Ինչպես ջրից հանած ձուկն է թփրտում, այնպես էլ Քոչարյանն է հիմա թփրտում: Բա պետք է այդպես ասի, բա ի՞նչ ասի:Շարունակությունը՝ lragir.am
14:27 - 16 մայիսի, 2019
Հրապարակվել են Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքներից դրվագներ |aysor.am|

Հրապարակվել են Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքներից դրվագներ |aysor.am|

aysor.am: Այսօր Երևանի ընդանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման ժամանակ, երբ դատարանը որոշեց մերժել դատախազների՝ նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը, որոշվեց հրապարակել գործով վկա, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը։ Ալումյանը սկսեց կարդալ Կարապետյանի ցուցմունքը. «Իմ հիշելով 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Եթե չեմ սխալվում` մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ։ Ուժային անձնակազմի դուրս գալուց հետո, ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը մասնակցում էին այլ ուժային կառույցների միայն ղեկավարները։ Քոչարյանի հետ սենյակում էր նաև ՀՀ վարչապետ, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը։ Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում։ Բառացի դժվար թե կարողանամ մտաբերել...»։ Ցուցմունքը կարդալու այս հատվածում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկություն ներկայացրեց՝ հայտարարելով, որ պետք չէ հրապարակել ցուցմունքն ամբողջությամբ, մանրամասներով։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդունեց առարկությունը և հորդորեց Ալումյանին ցուցմունքից հատվածներ մատնանշել ու դրանց վերաբերյալ ներկայացնել պաշտպանական կողմի կարծիքը։ Ալումյանը շարունակեց կարդալ ցուցմունքը. «Խոսք գնաց Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի և Երկրապահ կամավորական միության մասին։ Մասնավորապես, որ Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ այլ անդամներ միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Խոսք գնաց նաև ԵԿՄ-ի անդամների ու Մանվել Գրիգորյանի զինված լինելու մասին, ինչն իրենից վտանգ է ներկայացնում։ Նախագահը հետաքրքրվեց Միքայել Հարությունյանից՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, իսկ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել կեցվածքով ոտքի կանգնեց ու ասաց՝ «չգիտեմ»։ Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»։ Այնուհետև, Ալումյանի փոխնանցմամբ, Կարապետյանն ասել է, թե նախագահն ասել է արտակարգ ռեժիմ հայտարարելու մտադրության մասին, իսկ Սերժ Սարգսյանն էլ առաջարկել է ստեղծել զինվորական վարչակազմ՝ այդ ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նախագահությամբ։ «Խորհրդակցությունից հետո որոշ սպաների մոտ դժգոհություն առաջացավ՝ ինչո՞ւ պետք է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններին», - ցուցմունքում ասել է Կարապետյանը։ Նույն անձի ցուցմունքից մեկ այլ հատվածի համաձայն. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ.-ի Մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերիում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին, այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր»։ Պաշտպան Ալումյանը նկատեց, որ այս դրվագը հենց այն է, ինչին մեղադրող կողմը հղում է անում՝ մեղադրանքը մատնանշելիս։ Արշակ Կարապետյանի ցուցմունքն իր ցուցմունքում հերքել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելին, ըստ Ալումյանի, Կարապետյանի ցուցմունքը հերքել են նաև մյուց հարցաքննված սպաները։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ նկատեց փաստաբանը՝ նշելով, որ այս ցուցմունքները նախորդ բոլոր դատական նիստերում՝ խափանման միջոցի հարցը քննելիս, նախաքննական մարմինը չի ներկայացրել։ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում հերքելով Կարապետյանին, ասել է. «Խորհրդակցության մանրամասների մասին չեմ հիշում, բայց կարող եմ ասել՝ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի սպայական կազմը։ Ընդհանուր նպատակն է եղել զգուշացնել, որ ցուցարաների ղեկավարները քաղաքական պրոցեսների մեջ են փորձում ներգրավել Զինված ուժերի ղեկավար կազմին»։ Ալումյանն ընդգծեց Սարգսյանի ցուցմունքի այն դրվագը, որ խորհրդակցության նպատակն է եղել զգուշացնել ԶՈւ սպայական կազմին չներգրավել քաղաքական գործընթացների մեջ։Փաստաբանը բացատրեց՝ Սարգսյանն իր ցուցմունքով ասել է, որ ցուցարարների պարագլուխներն ամեն ինչ արել են, որ բանակի սպաներին ներքաշեն պրոցեսների մեջ ու քաշեն իրենց կողմը։ «Եվ դա առիթ հանդիսացավ, որ Հայաստանի նախագահն իրավացիորեն հանձնարարական տվեց՝ կա՛մ դիմում են գրում ու դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից և շարունակում մնալ ԵԿՄ-ում, կա՛մ դիմում են գրում, դուրս գալիս ԵԿՄ-ից և շարունակում ծառայել Զինված ուժերում», - իր ցուցմունքում ասել է Սերժ Սարգսյանը։ Ըստ փաստաբանի, Սերժ Սարգսյանի այս ցուցմունքը հաստատում է խափանման միջոցի վերաբերյալ նախորդ դատական նիստերում իրենց հնչեցրած պնդումները։ Նկատենք՝ դատարանում նստած դատախազների խումբը չառարկեց Ալումյանի հայտարարությանը, թե նախկինում դատական նիստերում խափանման միջոցի հարցի քննարկումների ժամանակ չեն ներկայացվել սպաների ցուցմունքները, բացի՝ Արշակ Կարապետյանի ցուցմունքից։Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցումցունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել. «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։
12:33 - 15 մայիսի, 2019
Դատարանը կասի՝ գործն ապօրինի է, թե չէ․ Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը դատարանի բակում է |armtimes.com|

Դատարանը կասի՝ գործն ապօրինի է, թե չէ․ Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը դատարանի բակում է |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակվում են բողոքի ակցիաները՝ մեկն ընդդեմ Քոչարյանի ազատության, մյուսը՝ հանուն ազատության։ Դատարան է եկել նաեւ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։«Եկել եմ տեսնեմ՝ ինչ վիճակ է»,-ասաց Վաչագան Ֆարմանյանը։ Ֆարմանյանը վրդովվեց, երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ ինքը որ կողմում է, քոչարյանականների՞, թե՞ արդար դատ պահանջողների․«Ձեր կարծիքով, ո՞ր կողմում եմ, ո՞նց ես էդ հարցը տալիս»։Ինչ վերաբերում է սպասելիքներին՝ Ֆարմանյանն ասաց, որ դատը ընթանա, հետո կերեւա․«Չլսե՞նք, տեսնենք՝ ինչ են ասում, ինչ են խոսում, դատի ընթացքում կերեւա, հիմա ես ի՞նչ ասեմ՝ առանց տեսնելու։ Ով է հրաման տվել, կպարզվի, բոլորն էլ կհանգստանան, տասը տարի մեր վիճակն էս է»։Դիտարկմանը, որ քոչարյանական ակտիվիստները պնդում են, թե գործն ապօրինի է, Վաչագան Ֆարմանյանն ասաց, որ դատարանը կասի՝ ապօրինի է, թե ապօրինի չէ․«Փաստն էն է, որ հանրապետության նախագահն ինքն է եղել»,-եզրափակեց մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։
11:01 - 14 մայիսի, 2019