Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել․ Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի մեկի վերաբերյալ հարցերից |armtimes.com|
13:26 - 28 մայիսի, 2019

Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել․ Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի մեկի վերաբերյալ հարցերից |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ապարանում տոնական միջոցառումների ժամանակ խուսափեց պատասխանել Մարտի 1-ի քրեական գործի վերաբեյալ լրագրողների հարցերին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Հովսեփյանը հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, սակայն վերջինս չպատասխանեց հարցին, այլ շնորհավորեց տոնի առթիվ. «Բոլորիդ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ»։

Դիտարկմանը՝ Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանը փոխել է Մարտի մեկին կրակված փամփուշտները, Հովսեփյանն արձագանքեց․ «Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել»։

2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր եւ հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել