Ամբողջ օրն անմեղությունից են խոսում, անմեղության կանխավարկածից,բայց մեկ է դա անհասկանալի, վերացական հասկացողություն է դարձել այստեղ. Ա.Սարգսյան |pastinfo.am|
10:55 - 26 սեպտեմբերի, 2019

Ամբողջ օրն անմեղությունից են խոսում, անմեղության կանխավարկածից,բայց մեկ է դա անհասկանալի, վերացական հասկացողություն է դարձել այստեղ. Ա.Սարգսյան |pastinfo.am|

pastinfo.am։ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանին։ 

- Ընդունու՞մ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը։

- Մեղադրանքն ինձ հետ որևիցե եզր, որևիցե կապ չունի։ Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը։ Համարում եմ, որ դա հերյուրանք է։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Շուտով ինքներդ կտեսնեք ընթացքը։

- Խոսք է գնում այն մասին, որ 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խորհրդակցություն եք հրավիրել։ Եղե՞լ է նման խորհրդակցություն։

- Դրանից անցել է 11 տարի։ Նախ որևիցե բան չեմ հիշում, բայց չեմ էլ բացառում։ Կարող է խորհրդակցություն եղած լինի։ Այդ ժամանակ ամեն օր եվրոպական կառույցները, մարդու իրավունքների պաշտպանության կառույցները, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, փաստագրող խումբն ամեն օր փաստաթղթեր էին ուզում։ Ի՞նչ են պատասխանել երեք տարի առաջ, ի՞նչ գրություն է գնացել էս ինչ տեղը։ Ես այդ ամեն ինչը վերծանել ու նորից ուղարկել եմ իրենց։ Ես չգիտեմ ինչ պետք է անեի, չպատասխանեի՞ նրանց հարցերին։

- Ըստ նախաքննական մարմնի՝ խորհրդակցությունների նպատակը այլ է եղել, դրանց ժամանակ պահանջ է դրվել, որ ոստիկանության ծառայողները մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հետին ամսաթվերով փաստթղթեր կազմեն։ Իսկ այդ ընթացքում հետին ամսաթվերով փաստաթուղթ ստորագրե՞լ եք։

- Այդպիսի բան չի կարող եղած լինի։ Դա ապացուել է պետք։ Փաստեր պետք է լինեն։ Ասելով չի։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել