Դատարանը կասի՝ գործն ապօրինի է, թե չէ․ Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը դատարանի բակում է |armtimes.com|
11:01 - 14 մայիսի, 2019

Դատարանը կասի՝ գործն ապօրինի է, թե չէ․ Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը դատարանի բակում է |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակվում են բողոքի ակցիաները՝ մեկն ընդդեմ Քոչարյանի ազատության, մյուսը՝ հանուն ազատության։ Դատարան է եկել նաեւ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։

«Եկել եմ տեսնեմ՝ ինչ վիճակ է»,-ասաց Վաչագան Ֆարմանյանը։

Ֆարմանյանը վրդովվեց, երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ ինքը որ կողմում է, քոչարյանականների՞, թե՞ արդար դատ պահանջողների․
«Ձեր կարծիքով, ո՞ր կողմում եմ, ո՞նց ես էդ հարցը տալիս»։

Ինչ վերաբերում է սպասելիքներին՝ Ֆարմանյանն ասաց, որ դատը ընթանա, հետո կերեւա․
«Չլսե՞նք, տեսնենք՝ ինչ են ասում, ինչ են խոսում, դատի ընթացքում կերեւա, հիմա ես ի՞նչ ասեմ՝ առանց տեսնելու։ Ով է հրաման տվել, կպարզվի, բոլորն էլ կհանգստանան, տասը տարի մեր վիճակն էս է»։

Դիտարկմանը, որ քոչարյանական ակտիվիստները պնդում են, թե գործն ապօրինի է, Վաչագան Ֆարմանյանն ասաց, որ դատարանը կասի՝ ապօրինի է, թե ապօրինի չէ․
«Փաստն էն է, որ հանրապետության նախագահն ինքն է եղել»,-եզրափակեց մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել