Ես ունեմ տեղեկություններ, որ Քոչարյանի կողմնակիցները այստեղ են գալիս փողի դիմաց․ Սարգիս Քլոյան |aysor.am|
09:12 - 14 մայիսի, 2019

Ես ունեմ տեղեկություններ, որ Քոչարյանի կողմնակիցները այստեղ են գալիս փողի դիմաց․ Սարգիս Քլոյան |aysor.am|

aysor.am: Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությանը ներկա է նաև մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Սարգիս Քլոյանն ասաց, որ այս փուլում նա կհետևի դատական նիստին, իսկ արդեն բուն դատավարության ընթացքում հանդես կգա որպես կողմ։

Անդրադառնալով երեկ դատարանում կատարվածին, երբ բռնություն էր կիրառվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ, այն որակեց «խուժանություն»։

«Ես ունեմ տեղեկություններ, որ Քոչարյանի կողմնակիցները այստեղ են գալիս փողի դիմաց», - հավելեց Քլոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել