Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք- ադրբեջանական սադրանքներին |armenpress.am|

ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք- ադրբեջանական սադրանքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում շատ զգույշ լինել և չտրվել թուրքերի և ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին: Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում: «Ուզում եմ կոչով դիմել տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ լինել հնարավորինս զգույշ, չտրվել թուրք-ադրբեջանական որևէ սադրանքի»,- ասաց Մարուքյանն ու հիշեցրեց հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով ու մուրճով զինված թուրքերը հարձակվել էին խաղաղ հայ ցուցարարների վրա: Գիշերը Ֆրանսիայում թուրքերի ամբոխը դուրս է եկել փողոցներ՝ փնտրելով հայերին, սպառնալիքներ հնչեցնելով: «Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է հանգեցնել բախման: Պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
13:29 - 29 հոկտեմբերի, 2020
Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Երեկ Ֆրանսիայում թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ երիտասարդը վիրահատվել է, այժմ վիճակը կայուն է։ Այս մասին տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը։ Ամալյա Կարապետյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Ձերբակալվածներ կան թե ոչ՝ առայժմ հայտնի չէ․ «Սադրանքից փախուստի դիմելիս թուրքերից 2-ը վայր են գցել իրենց հեռախոսները, որոնց էկրանին եղել է Էրդողանի լուսանկարը: Հեռախոսները եւս փոխանցվել են ոստիկանությանը»,- նշեց նա: Հայերի գլխավոր պահանջը Ֆրանսիայի իշխանություններից Արցախի անկախության ճանաչումն է։ Պահանջում են նաեւ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության, հիվանդանոցների եւ եկեղեցիների չթիրախավորման, ինչպես նաեւ՝ հայ գերիների կյանքի անվտանգությունն ապահովելու համար։  Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ երեկվա ակցիայից հետո թուրքերը սադրիչ գործողություններ են իրականացրել Ֆրանսիայի Լիոն եւ Վիեն քաղաքներում եւս, սպառնալիքներ են հնչեցրել հայերի նկատմամբ։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:16 - 29 հոկտեմբերի, 2020
Բռնության յուրաքանչյուր դրսևորում չի կարող ընդունելի լինել. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է հայ ցուցարարների վրա հարձակումը

Բռնության յուրաքանչյուր դրսևորում չի կարող ընդունելի լինել. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է հայ ցուցարարների վրա հարձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է այսօր Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին, չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,- գրված է հայտարարությունում։    
01:17 - 29 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ: Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից: Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ:
00:57 - 29 հոկտեմբերի, 2020
ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը |armenpress.am|

ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արել շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման: «Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասված է հաղորդագրությունում: ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը:
22:17 - 28 հոկտեմբերի, 2020
Թուրքիայում քրեական հետապնդում են սկսել Charlie Hebdo-ի նկատմամբ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով |azatutyun.am|

Թուրքիայում քրեական հետապնդում են սկսել Charlie Hebdo-ի նկատմամբ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրակազմի նկատմամբ թուրքական Քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ և 299-րդ հոդվածների հիման վրա, այն է՝ նախագահին վիրավորելու համար: Դատախազությունը նախագահի հասցեին անարգանք է համարել ամսագրի վերջին համարի շապիկին հայտնված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկարը: Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե նույնիսկ ուշադրության չի արժանացրել «նման անբարո և ստոր հրապարակումը»: Էրդողանի պնդմամբ՝ «իսլամի և մահմեդականության հանդեպ ատելությունը, Մուհամեդ մարգարեին ուղղված անարգանքը եվրոպացի առաջնորդների շրջանում քաղցկեղի նման տարածում է գտել»: «Մեր սիրելի մարգարեի նկատմամբ հարձակումներին դիմակայելը պատվի հարց է», - ասել է նա: Միաժամանակ, պաշտոնական Անկարայից խիստ արձագանքներ են հնչել Թուրքիայի նախագահին պատկերող ծաղրանկարի առնչությամբ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել են ծաղրանկարի հեղինակներին՝ պնդելով, թե «այն ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ լուտանք կրոնական արժեքների և սրբությունների նկատմամբ»:
16:20 - 28 հոկտեմբերի, 2020
Նախնական տվյալներով՝ թուրքերի հարձակումից Ֆրանսիայում տուժել է 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա․ ականատես |armtimes.com|

Նախնական տվյալներով՝ թուրքերի հարձակումից Ֆրանսիայում տուժել է 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա․ ականատես |armtimes.com|

armtimes.com: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ֆրանսիայում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին եւ երեխա։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից Ստելլա Դավթյանը՝ հավելելով, որ մուրճի հարված ստացած հայի վիճակը գնահատվում է ծանր: Հիշեցնենք՝ նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց։ Ֆրանսիաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի այսօր փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը, երբ ինչ-որ մարդիկ, ականատեսների խոսքով՝ թուրքեր, հարձակվեցին իրենց վրա։ Ստելլա Դավթյանը պատմեց, որ խաղաղ ակցիայից անցել էր մոտ 30 րոպե, դեռ ոստիկաններն էլ տեղ չէին հասել, քանի որ խցանման մեջ էին, երբ ճանապարհի հակառակ կողմի մեքենաներից դուրս եկան, պատերի վրայով թռչելով՝ իրենց վրա հարձակվեցին մոտ 5 հոգի․ «Մուրճերով, դանակներով, մահակներով, ծառի ճյուղերով հարձակվեցին, ութ տարեկան երեխաս էլ էր մեր հետ, սթերսի մեջ է հիմա»,- ասաց նա։ Ականատեսի խոսքով՝ միջադեպից հետո գետնին ընկած մնացին թուրքերի երկու հեռախոսները, նաեւ մուրճերն ու դանակները, որոնք իրենք ավելի ուշ հանձնեցին ոստիկաններին․ «Հեռախոսների էկրանի վրա Էրդողանի նկարն էր՝ դրոշով, ու ներսում բավականին ինֆորմացիա կար, ոնց հասկացա, նրանք ֆրանսերեն գրեթե չէին խոսում, կարծում եմ՝ կապեր ունեին Թուրքիայի հետ եւ հատուկ պատրաստված եկել էին»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է, որ իրենց էջերին նախապես հետեւած լինեն, տեղեկացած լինեն ակցիայի տեղի ու ժամի մասին։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:01 - 28 հոկտեմբերի, 2020
Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին

Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:ԱԽ քարտուղարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: ԱԽ քարտուղարը ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
13:53 - 28 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան ակնկալում է, որ Եվրամիությունը գործողություններ կձեռնարկի Թուրքիայի դեմ
 |azatutyun.am|

Ֆրանսիան ակնկալում է, որ Եվրամիությունը գործողություններ կձեռնարկի Թուրքիայի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրամիությունն իր հաջորդ գագաթնաժողովում գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը Ազգային ժողովում իր ելույթում, ինչպես նաև Le Figaro թերթին տված հարցազրույցում: «Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը: Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի», - ասել է Ռիստերը Le Figaro-ին: Ազգային ժողովում իր խոսքում նա շեշտել է` գագաթնաժողովը «պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ` ապագայում ավելի լավ պաշտպանելու իր շահերն ու եվրոպական արժեքները»:  
11:33 - 28 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայում կոչ են անում ԵՄ հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ

Ֆրանսիայում կոչ են անում ԵՄ հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրամիությունը իր հաջորդ գագաթնաժողովում քայլեր ձեռնարկի Թուրքիայի դեմ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայում Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրենկ Ռիսթերը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում: Այս մասին հայտնում է tass.ru-ն։ «Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը։ Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի»,- ասել է Ռիսթերը։  Իր ելույթի ժամանակ նա շեշտել է, որ «գագաթնաժողովը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ՝ հետագայում իր շահերն ու եվրոպական արժեքները ավելի լավ պաշտպանելու համար»: Ռիսթերը մատնանշել է, որ Էրդողանի ներկայիս գործողությունները «համապատասխանում են նրա հետապնդած ընթացքին, որն ուղղված է մի շարք հարևան տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի վերահսկողության ապահովմանը և ամրապնդմանը»: «Սա, մասնավորապես, Լիբիա զենք մատակարարելու էմբարգոյի խախտման գործողությունների և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների շարունակությունն է, որտեղ նա Ադրբեջանին սատարող վարձկաններ է ուղարկել։ Սա նաև Թուրքիայի ռազմավարության շարունակությունն է Միջերկրական ծովի արևելքում, որտեղ այս երկիրը ձգտում է զարգացնել գազի արդյունահանումը Կիպրոսի և Հունաստանի բացառիկ տնտեսական գոտիներում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ընթացքի հետ անմիջականորեն կապված է նաև այն փաստը, որ նա չի դատապարտել Կոնֆլան-Սենտ-Օնորինում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
23:56 - 27 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվեցին իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն էր: Նախարար Մնացականյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների և բազմաթիվ պատերազմական հանցագործությունների վրա, ի թիվս այլոց ընդգծելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու սպանությունը: Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի աճող բացասական ներգրավվածությանը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, նախարար Մնացականյանը շեշտեց, որ այդօրինակ դերակատարությունն ոչ միայն անմիջական սպառնալիք է Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգությանը, այլ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ջանքերը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման կարևորության բարձրաձայնման գործում: Կողմերն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
21:42 - 27 հոկտեմբերի, 2020
ԵՄ-ում մեկնաբանել են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Էրդողանի կոչը |armenpress.am|

ԵՄ-ում մեկնաբանել են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Էրդողանի կոչը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերն Էլ ավելի են Թուրքիային հեռացնում Եվրամիությունից: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: «Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունեցող համաձայնագիրը նախատեսում Է ապրանքների ազատ փոխանակում: Թուրքիայի բոլոր պարտավորությունները պետք Է պահպանվեն: ԵՄ-ի անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի պարտավորությունների ոգուն եւ նրան Էլ ավելի են հեռացնում ԵՄ-ից»,-ասել Է նա: Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների հերթական սրումը տեղի Է ունեցել Փարիզի արվարձանում կատարված ողբերգության, որտեղ ծայրահեղականն սպանել Է դպրոցական ուսուցչին, եւ դրան հաջորդած ֆրանսիական իշխանությունների արձագանքի ֆոնին, որը Թուրքիայում բնութագրել են որպես մուսուլմանների դեմ ուղղված: Հոկտեմբերի 16-ի երեկոյան ծայրահեղականը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Charlie Hebdo-ում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:Մեկնաբանելով Փարիզի արվարձանում տեղի ունեցած ողբերգությունը՝ Մակրոնը հայտարարել Է, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի նման ծաղրանկարների հրապարակումից: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է Ֆրանսիայում իսլամն օտարերկրյա ազդեցությունից զերծ պահելու եւ մզկիթների ֆինանսավորման աղբյուրներն ավելի խիստ վերահսկելու մտադրության մասին:Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:42 - 27 հոկտեմբերի, 2020
ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։ ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:
17:15 - 27 հոկտեմբերի, 2020