Ֆրանսիան ակնկալում է, որ Եվրամիությունը գործողություններ կձեռնարկի Թուրքիայի դեմ
 |azatutyun.am|
11:33 - 28 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիան ակնկալում է, որ Եվրամիությունը գործողություններ կձեռնարկի Թուրքիայի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրամիությունն իր հաջորդ գագաթնաժողովում գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը Ազգային ժողովում իր ելույթում, ինչպես նաև Le Figaro թերթին տված հարցազրույցում:

«Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը: Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի», - ասել է Ռիստերը Le Figaro-ին:

Ազգային ժողովում իր խոսքում նա շեշտել է` գագաթնաժողովը «պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ` ապագայում ավելի լավ պաշտպանելու իր շահերն ու եվրոպական արժեքները»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել