ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա
 |1lurer.am|

Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Զախարովայի խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդ քայլն «անպատասխանատու» է որակել: Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:
14:01 - 22 հունիսի, 2022
ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. Բայդեն
 |1lurer.am|

ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ այն պատկերացումը, թե նավթագազային ընկերությունները նավթի ծավալներն ավելացնելու կարիք չունեն, չի համապատասխանում իրականությանը: «Պետք է ինչ-որ բան հորինել, որի շնորհիվ նրանք կկարողանան ավելացնել վերամշակման ծավալները, ընդ որում՝ չհրաժարվելով էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելուց»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: Բայդենը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կվերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև տոկունության մրցակցության, և ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է պատրաստ լինեն կրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները: Անդրադառնալով ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից չինական մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացման հնարավորությանը՝ Բայդենը տեղեկացրել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
11:23 - 22 հունիսի, 2022
Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլը չի բացառում, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները կարող են մահապատժի դատապարտվել

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող նշել ԱՄՆ երկու քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք գերեվարվել են Դոնբասի ռազմական գործողությունների գոտում, քանի որ այդպիսի տեղեկություններ չունի։ Նա հավելել է նաև, որ ամերիկացիներին կարող են մահապատժի դատապարտել, գրում է «Ինտերֆաքսը»։ «Խոսքը վարձկանների մասին է, որոնք սպառնացել են մեր ռուսաստանցի զինծառայողների կյանքին։ Եվ ոչ միայն մեր, այլև ԴԺՀ և ԼԺՀ զինծառայողների։ Հետևաբար, նրանք մեղադրվում են դրա համար՝ վարձկանության», - ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ «նրանց վրա ոչ մի կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան»։ Այն հարցին, թե արդյո՞ք այդ երկու ամերիկացիներին մահապատիժ է սպառնում, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Այո, մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ դա դատարանի որոշումն է, և երբեք դա չենք մեկնաբանում, առավել ևս իրավունք չունենք միջամտելու դատարանի որոշմանը»։ Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ ուժային կառույցներում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել էր, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները Դոնեցկի մեկուսարանում են։   Նորա Վանյան
16:27 - 21 հունիսի, 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում ԱՄՆ գործընկերների ունեցած առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը 2022 թվականի հունիսի 12-17-ը պաշտոնական այցով եղել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկային առնչվող հարցերը, ներկայացվել են նշված իրավախախտումների քննության հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման համար օգտագործվող գործիքակազմի կիրառման օրինակները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կիրառվող նորարարական մոտեցումները: Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետ: ԱՄՆ գործընկերները հանդիպումների ընթացքում շեշտել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և վերջինիս հետ համագործակցությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում համարում են հաջողված օրինակ և ձգտում են ընդլայնել Կոմիտեի հետ գործընկերային հարաբերությունները: Այցի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը:
10:56 - 21 հունիսի, 2022
Վարդազարյանի հրապարակած ձայնագրության առնչությամբ «Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին

Վարդազարյանի հրապարակած ձայնագրության առնչությամբ «Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին

«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին։ Նամակում, մասնավորապես, ասված է․ «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին Հարգելի՛ տիկին Թրեյսի, հարգելի՛ տիկին Վիկտորին Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Նման երևույթների մասին մենք բարձրաձայնել ենք բազմիցս և բացառապես բախվել ձեր լռությանը։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են, այդ թվում՝ իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Դատական համակարգի թիվ մեկ պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել։ Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների օրը և դրան նախորդած եւ այնուհետև հաջորդած ժամանակահատվածներում ընդդիմադիր քաղաքական թիմի նկատմամբ դատական համակարգի ակնհայտ կողմնակալ, կախյալ վարքագծի մասին մեր կողմից քանիցս բարձրաձայնվել էր և կրկին բախվել ձեր լռությանը։ Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք․ 1) հրապարակավ դիրքորոշում հայտնել հրապարակված ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ, 2) հրապարակավ դիրքորոշում հայտնել՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանում են ձեր աջակցությանը։ Նշված հարցադրումներին սեղմ ժամկետում պատասխան չտրամադրելը ողջամտորեն կդիտարկվի որպես նման ակնհայտ ապօրինություններին խրախուսում ձեր կողմից։ Պատճենը՝ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին»։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:50 - 20 հունիսի, 2022
Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի
 |hetq.am|

Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի |hetq.am|

hetq.am: Իսրայելն ու ԱՄՆ-ն զբաղվում են հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինքի ստեղծմամբ, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու տարածաշրջանի երկրներին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։ «ԱՄՆ ղեկավարությամբ մենք կառուցում ենք հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինք, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու Իսրայելին և տարածաշրջանի մյուս երկրներին։ Նախագահ Բայդենի այցը (նախատեսված hուլիսի 13-14-ը) կաջակցի այդ գործընթացին»,- Գանցի խոսքերը մեջբերել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ Գանցի՝ խոսքն Իրանին անօդաչու թռչող ապարատների կիրառման, ինչպես նաև հրթիռային զենքի, ներառյալ՝ թևավոր հրթիռների ուղղությամբ հակազդելու մասին է։ Իսրայելցի նախարարը հավելել է, որ այս նախագիծը կիրագործվի պաշտպանական ոլորտում Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության շրջանակներում։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ես Պենտագոնի ու ԱՄՆ նախագահի վարչակազմի իմ գործընկերների հետ զբաղվել եմ մասշտաբային ծրագրով, որը կամրապնդի Իսրայելի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը։ Ես հույս ունեմ, որ այս համատեքստում մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք՝ նախագահ Բայդենի կարևոր այցի ժամանակ»,- ասել է Գանցը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:30 - 20 հունիսի, 2022
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, անցած շաբաթավերջին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։ Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։ Քերըն Դոնֆրիդ. ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում: «Ազատություն». - Համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ: Քերըն Դոնֆրիդ. - Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։ «Ազատություն». - Բայց կա ևս մեկ խոչընդոտ. Ալիևն ասում է` «կարիք չկա, շնորհակալություն»: Քերըն Դոնֆրիդ. - Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել։ Ի պատասխան «Ազատության» հստակեցնող հարցին՝ փոխպետքարտուղարը տեղեկացրեց՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման ընթացքում, այլ մանրամասներ, սակայն, չփոխանցեց։ Բաքվում` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու լավ հեռանկար կա։ «Ազատություն». - Իսկ արդյո՞ք հնարավոր է հասնել տևական խաղաղության, երբ Ադրբեջանի նախագահը պարբերաբար վերադառնում է ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի պահում Բաքվի բանտերում։ Քերըն Դոնֆրիդ. - Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ հռետորաբանության ենք օգտագործում: Անկասկած, բառերը կարևոր են: Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք դրանք օգտագործելիս։ Կարծում եմ, որ գործողությունները նույնպես կարևոր են: Բայց եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման ուղղությամբ առաջընթաց պետք է լինի, ապա կասկած չկա, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքերի նկատմամբ և հետևեն իրենց գործողություններին: «Ազատություն». - Ուկրաինայի վերջին զարգացումները ցույց տվեցին նաև, թե որքան միասնական և ամուր կարող է լինել Արևմուտքը՝ պաշտպանելու այն երկրին, որը հարձակման է ենթարկվում ռազմատենչ հարևանի կողմից: Արդյո՞ք Հայաստանը կարող է Արևմուտքից ակնկալել նման ուժեղ և տեսանելի օգնություն, միգուցե՝ ռազմական աջակցություն, եթե ստիպված լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։ Քերըն Դոնֆրիդ. - ԱՄՆ-ը, աջակցելով Ուկրաինային, ցույց է տալիս, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Խոսքը նաև հիմնարար սկզբունքների մասին է, այն է՝ հարգանքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը ընտրելու իրավունքի նկատմամբ: Մեր նպատակն է ապահովել, որ Ռուսաստանը երբեք չձեռնարկի նման ագրեսիվ ներխուժում որևէ այլ երկրի նկատմամբ: Ես նաև ուզում եմ հստակ ասել, որ որքան էլ կարևոր լինի այդ պատերազմը, որքան էլ կարևոր լինի մեր աջակցությունը Ուկրաինային, չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնում այլ խնդիրներին, Եվրոպայի այլ մասերին։ Եվ ես հույս ունեմ, որ իմ այցն այստեղ դրա շատ վառ օրինակն է: Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է:
18:10 - 20 հունիսի, 2022
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական տիկին Քերըն Դոնֆրիդի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նախ հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Էդիտա Գզոյանը հյուրերին ծանոթացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Քերըն Դոնֆրիդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
21:26 - 18 հունիսի, 2022
Փաշինյանն ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող հարցեր

Փաշինյանն ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղար (եվրոպական և եվրասիական հարցերով) Քերըն Դոնֆրիդին: Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ տիկին Դոնֆրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջ մղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը գործադիրի կարևորագույն առաջնահերություններից մեկն է: Քերըն Դոնֆրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային  անվտանգության հանձնաժողովի գործունեությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
13:33 - 18 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը ԱՄՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Արարատ Միրզոյանը ԱՄՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղար (եվրոպական և եվրասիական հարցերով) Քերըն Դոնֆրիդին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:  Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ է հիշատակել այս տարվա մայիսին Հայաստանի պատվիրակության այցն ԱՄՆ և դրա շրջանակներում կայացած հանդիպումները, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքների վերսկսումը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող թեմաներ: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներում առկա զարգացումները: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ՝ որպես համանախագահող երկրի ջանքերը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում        
13:26 - 18 հունիսի, 2022
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ
 |hetq.am|

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը թույլատրել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին։ Այնտեղ նրան կդատեն գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, որոնք վերաբերում են Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է ցմահ բանտարկություն։ Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ամերիկյան արդարադատության համակարգին կոչ է արվում պահպանել Ասանժի բոլոր իրավունքները։  BBC-ի փոխանցմամբ` Ասանժի իրավաբանները 14 օր ունեն որոշումը բողոքարկելու համար։ WikiLeaks-ի թիմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ որոշումը կբողոքարկվի։ «Այսօր պայքարը չի ավարտվել։ Սկսվել է նոր իրավաբանական ճակատամարտ»,- նշվում է հայտարարության մեջ։ Ասանժի աջակիցների կարծիքով՝ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրա դատապարտմանը, որովհետև Ասանժը հրապարակել է փաստաթղթեր այն մասին, որ «զինվորականներն իրականացրել են հանցագործություններ և թաքցրել դրանք, զբաղվել կտտանքներով, կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին»։ Բրիտանական դատարանը դեռ այս տարվա ապրիլի վերջին թույլատրել էր ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնումը, իսկ դատարանն Ասանժի թիմին թույլ չէր տվել բողոքարկման համար դիմել Բարձրագույն դատարան։ Չնայած դատարանի որոշմանը, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը կարող էր չարտահանձնման որոշում ընդունել։  Լուսանկարը՝ Henry Nicholls/Reuters Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:43 - 17 հունիսի, 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Հունիսի 16-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքում կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։ Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։ Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՝ կենտրոնանալով Պաշտպանի հաստատության առաջնահերթությունների վրա։ Պաշտպանը կոնգրեսականներին է ներկայացրել ՄԻՊ հաստատության կողմից ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ կատարվող աշխատանքները, ներկայացրել ընտանիքներին հուզող ամենակարևոր՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, ինչն Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։ Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանեկան բռնության, դրա դեմ պայքարի խնդիրներն ու հաստատության հետևությունները, ինչպես նաև կառավարությանն ու Ազգային ժողովին ներկայացված առաջարկությունները։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին առնչվող հարցեր՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վրա։ Կոնգրեսականները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կարևոր հարցերով հետևողական աշխատանքի համար և խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել Ատլանտյան Խորհուրդ միջազգային վերլուծական կենտրոնում։ Քննարկման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական քաղաքական ղեկավարության կողմից էթնիկ ու կրոնական հիմքով ատելության խրախուսման ու տարածման քաղաքականությունը, որն ուղղակի հակասում է այդ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին ու միջազգային իրավունքի նորմերին։ Զրուցակիցները հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող հավաքների ընթացքից, որին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից կատարվող աշխատանքներն ու իրադարձություններին տրված գնահատականները։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական իրավակարգը սպասարկող պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ ունենալու գրավական։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:16 - 17 հունիսի, 2022