Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արեւելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արեւմուտքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզկենտրոնը` քաղաք Եղեգնաձորն է։ Բնակչության թիվն ըստ Վայոց ձորի մարզի բնակչության ռեգիստրի` (01.01.2019 թվականի դրությամբ)  60663 է։Բնակավայրերի թիվը` 55, որից քաղաքային` 3, գյուղական` 52։

Երևանի և 3 մարզերի որոշ հասցեներում կլինեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երևանի և 3 մարզերի որոշ հասցեներում կլինեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Չարենցի փ. 42 շենք, Այգեստան 2 փողոցի սեփական տներ մասնակի, Մյասնիկյան փողոցի սեփական տներ մասնակի, Նալբանդյան փ. 23, 23/24, 102, 104 շենքեր, Վարդանանց փ. 5ա շենք, Պուշկինի փ. 4, 72 շենքեր, Աբովյան փ. 3/1 շենքեր, Բուզանդի փ. 28, 30, 36, 87 շենքեր, Թումանյան 2-րդ անց. 5 շենք, Պարոնյան փ. 9, 11, 13, 15 շենքեր, Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Խորենացի փ. 11 շենք, Ամիրյան փ. 13/1 շենք, Ամիրյան 28 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 4 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 2-րդ նրբ․ 6 շենք, Նոր Նորքի 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 40 շենք 1-ին մուտք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 55 շենք, Ավան՝ Չարենցի թաղ․ 14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Սարմենի փ. 62 շենք, Ներքին Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 36 շենք, Համբարձումյան փ. 71 շենք, Դրոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 8/4 շենք, Լեփսիուսի փ. 13, 33, 41 շենքեր, Մամիկոնյանց փ. 58ա, 56/2 շենքեր, Ազատության պող. 12/1 շենք, Սունդուկյան փ. 9, 28ա շենքեր, Շարուրի փ․ 17, 19, 21, 25, 23, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փ․ 24, 24գ, 24բ, 26ա, 27բ շենքեր, Մանանդյան փ․ 9, 9ա, 14, 16, 16ա շենքեր, Նիզամի փ․13, Եղբայրության փ․3, 3ա, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 36 շենք, Համբարձումյան փ. 71 շենք, Դրոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 8/4, 13, 33, 41 շենք, Մամիկոնյանց փ. 58ա, 56/2 շենքեր, Ազատության պող. 12/1 շենք, Սունդուկյան փ. 9, 28ա շենքեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16:00 Եղվարդ համայնքի` Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-14։00 Եղվարդ համայնքի՝ Կոմիտասի, Նար Դոսի, Աբովյան փողոցներ մասնակի, Պ․ Սևակի, Արայի, Ծիրանանոց թաղամասեր մասնակի, «Նաիրի» բժշկական կենտրոն, «Թոմ Շին Բետոն», «Եղվարդի ալրաղաց» ՍՊԸ-ներ, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Ներքին Պտղնի, Զառ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10:30-12:30Լճաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-14:00 Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան և Փոռ գյուղեր:
09:09 - 25 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզում

ԱԱՏՄ տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը հանգստյան օրերին շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: ԱԱՏՄ տեսուչներն անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել նշված քաղաքների բժշկական կենտրոններում, դեղատներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում և առևտրի կետերում: Տեսչական մարմնի աշխատակիցները փաստում են, որ պատերազմական դրությամբ պայմանավորված` անվտանգության կանոնների պահպանումը կարծես որոշակիորեն հետին պլան է մղվել: Բոլոր ոլորտներում նկատվել են ձևաչափերի ոչ ճիշտ լրացման դեպքեր, գրանցումներն արվել են անփութորեն, չի պահպանվել օրական 2 անգամ ջերմաչափելու պահանջը: Ընդհանուր առմամբ տնտեսվարողների մոտ արձանագրվել է զգոնության թուլացում: ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներին զուգահեռ հանձնարարականներ են տվել հակահամաճարակային կանոնները պատշաճ մակարդակով կատարելու վերաբերյալ:
12:10 - 09 նոյեմբերի, 2020
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 3, 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր, Թոթովենցի փ. 3/1,3/2, 3, 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Ավան՝ Սայաթ -Նովա թաղ․ 1/2 շենք, թիվ 76 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն խճ 1, 2, 3, 4, 5 շենքեր, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Բաբաջանյան փ. 24 շենք, Նալբանդյան փ. 29, 45, 47 շենքեր, Կորյունի փ. 5 շենք, Հանրապետության 78 շենք, Սայաթ Նովա պող. 22 շենք, Վարդանանց փ. 5, 6/1 շենքեր, Մաշտոցի պող. 60 շենք, Տերյան փ. 57 շենք, Մոսկովյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14/2 շենք, Ա.Ավետիսյան փ. 74 շենք, Ա.Տիգրանյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 19 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 51 շենք, Հ.Էմին փ. 4 շենք, Զեյթուն 10փ. 1 շենք, Ահարոնյան փ. 8 շենք, Գոգոլի փ. 9 շենք, Ա.Խաչատրյան փ. 18 շենք, Քանաքեռ ՀԷԿ 16 շենք, Զարյան փ. 21 շենք,Վաղարշյան փ. 24/1 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի փ․ 4/1, 6, 6/1, 6/2 շենքեր, Նժդեհի փ․ 30գ, 32ա, 34ա շենքեր, Արշակունյաց պող․ 42ա, 42գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Արամուս գյուղ մասնակի, 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտաս, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Շիրակի Սաֆարյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակենտրոն, “Վիվասել ՄՏՍ” ընկերության կայան, Գեղեցկուհի Անահիտ, Արծափ Հնդկացորեն, ՄՄ ընդ Ռ, Վաղարշակ և Արսեն, Սամվել և Ադրիանա, Ալիք ԱԿ, Արտեմ Պետրոսյան, Պարգև Շահբազյան, Արկադի և Արման Գալիլիա ՍՊԸ-ներ, Ծովագյուղից մինչև Արևիկ հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11։00-13:00 Արարատ քաղաքի՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Երկաթուղայինների փողոցներ մասնակի, 10։30-12:30 Սիսավան և Վանաշեն գյուղեր, 10։30-14:00 Մխչյան գյուղ մասնակի, 10։00-16:00 Ուրցաձոր և Նոր Կյանք գյուղեր մասնակի 10։30-16:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10։00-15:00 Կեչուտ գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Տաշիր քաղաք՝ Անի, Վան, 1-ից-11-րդ թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկին, Աբովյան, Դեմիրճյան, Գագարին, Նաիրի, Կրուպսկայի, Շիրազ, Գետափնյա, Դպրոցականներ, Լճափնյա, Օրջոնոկիձե, Արևաին, Լատիշական, Արցախ, Ջահուկյան, Խանջյան, Կամոյի, Շահումյան, Սայաթ Նովա, Վ.Սարգսյան, Միչուրին, Անտառային, Կոմարով, Նալբանդյան, Գորկու, Կոմիտաս, Շատալովի փողոցներ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Բռնակոթ գյուղ մասնակի, 11:00-17:00 Խնձորեսկ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:14 - 25 սեպտեմբերի, 2020
Վայոց Ձորի մարզի հանրակրթական դպրոցներում անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր են պարզվել. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Վայոց Ձորի մարզի հանրակրթական դպրոցներում անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր են պարզվել. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերը պարզելու ուղղությամբ՝ նմանատիպ դեպքերը հետայսու բացառելու նպատակով: Այդ շրջանակներում, Վայոց ձորի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով Վայոց ձորի մարզպետարանից և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից պահանջվել և ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նշված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու և նրանց վարձատրության հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ: Իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական մի շարք դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես պահակի, լաբորանտի, հավաքարարի, դռնապանի, բացի այդ նաև ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին նշանակված անձանց կողմից 2007 թվականից մինչև 2019 թվականը, տարբեր ժամանակահատվածներում,  տևական ժամանակով /10 օրից մինչև մի քանի ամիս/ աշխատանքի չհաճախելու, ընդհուպ հանրապետությունց բացակայելու, սակայն աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պայմաններում նրանց անվամբ աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում Գլաձորի միջնակարգ դպրոցում պարզված փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը  նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մարզի ևս 18 դպրոցներում և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է 2 դեպքում` համաներման ակտի կիրառման, 5 դեպքում վաղեմության ժամկետներն անցնելու, 11 դեպքում` տնօրենների արարքում հանցակազմի բացակայության /պատճառված վնասը չի գերազանցել օրենքով սահմանված շեմը/, մի դեպքում` հանցագործության դեպքի բացակայության  հիմքով: Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը՝ շուրջ 3.000.000 ՀՀ դրամ, դպրոցների նախկին և գործող տնօրենների կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
11:50 - 25 օգոստոսի, 2020
Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքերի խոշորացումից տնտեսական ի՞նչ օգուտներ էր ակնկալում կառավարությունը   2012 թվականին, երբ Հայաստանում դեռ չէր մեկնարկել համայնքների խոշորացման գործընթացը, կառավարության մշակած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում» խոսվում էր այն մասին, որ համայնքների խոշորացումը պետք է տնտեսապես հիմնավորված լինի։ «Համայնքների միացման արդյունքում նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ կլինի, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը: Այդպիսով զգալիորեն կկրճատվեն ապարատի պահպանման ծախսերը: Դրա արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը»,- նշվում էր հայեցակարգում: 2013թ․ նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ նշվում էր համայնքների վարչական ապարատի օպտիմալացումը։ Տեղեկանքում երկու խոշորացվելիք համայնքի օրինակով բացատրվում էր, թե ինչ սկզբունքով են ձևավորվելու խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմերը, և ըստ այդմ՝ ինչ ֆինանսական օգուտներ են լինելու համայնքների համար։ Սկզբունքը, ըստ տեղեկանքի, հետևյալն էր․ երբ համայնքները միավորվում էին որևէ փնջում, համայնքային կենտրոնում համայնքապետարանի աշխատակազմը մեծանում էր, սակայն կրճատվում էին արդեն նախկին համայնքների, խոշորացումից հետո՝ բնակավայրերի աշխատակազմերը, և դրանց կրճատումից խնայված դրամական միջոցները նոր խոշորացված համայնքը կարող էլ ուղղել համայնքային այլ կարիքներ հոգալու համար։ Այսպես, օրինակներից մեկը Կոտայքի մարզի Գառնի համայնքն էր։ Գառնին և ևս հինգ համայնքներ հիպոթետիկ պետք է միավորվեին փնջային սցենարով (խոշորացման սցենարների և Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ)։ Այս համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի ընդհանուր թիվը 2012-ի դրությամբ կազմել է 62, որից 20-ը եղել է համայնքային կենտրոն Գառնիում։ Այստեղ հաստիքների թիվն ավելանալու էր 6-ով (այդ թվում՝ 5 բնակավայրերի 1-ական վարչական ներկայացուցիչները), և ստացվելու էր, որ նախկին համայնքների համայնքապետարանների ընդհանուր 62 աշխատատեղի փոխարեն խոշորացված համայնքի համայնքապետարանն ունենալու էր 26 աշխատատեղ։ Համաձայն նախահաշվի՝ Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը (այսինքն՝ համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը), կազմելու էին 54,545.5 հազ. դրամ։ 2012 թվականի դրությամբ բոլոր համայնքների հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը կազմել են 94,668.6 հազ. դրամ: Ստացվում էր, որ հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը նվազելու էին նախկին համայնքների աշխատակազմերի կրճատման հաշվին։ «Կատարված հաշվարկի արդյունքում Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր օգուտները կազմում են 45,123.1 հազ. դրամ, որը համարվում է համայնքների խոշորացման արդյունքում առաջացած ազատ գումար։ Նոր ձևավորվող համայնքի ՏԻՄ-երը դա կարող են ուղղել ինչպես հանրային ծառայությունների այլ տեսակների մատուցման ծավալների ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այնպես էլ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը և կապիտալ ներդրումների կատարմանը»,- նշվում էր տեղեկանքում։ Մենք փորձել ենք Վայոց ձորի և Տավուշի մարզերի խոշորացված համայնքների օրինակով հասկանալ, թե խոշորացման նախորդ տարում համայնքային բյուջեների որ մասն են կազմել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը, և արդյոք խոշորացումից հետո՝ 2019-ի դրությամբ, այդ ծախսերը կրճատվել են։ Չենք ուսումնասիրել միայն Տավուշի մարզի Իջևան համայնքը, քանի որ այն խոշորացվել է այս տարի՝ ի տարբերություն Վայոց ձորի և Տավուշի մարզերի մյուս համայնքների, որոնք խոշորացվել են 2015-ից 2017 թվականների ընթացքում։ Օրինակում նշվող Գառնի խոշորացված համայնքն այս պահի դրությամբ ձևավորված չէ, դրա համար այն հնարավոր չէր ուսումնասիրել։   Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Տավուշում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Տավուշի մարզի Դիլիջան համայնքը խոշորացվել է 2015-ին։ Նախքան խոշորացումը՝ 2014 թվականին, Դիլիջան խոշորացված համայնքի կազմում եղած նախկին 7 համայնքների տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են ավելի քան 563 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը՝ մոտ 186 մլն դրամ։ Այսինքն՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 33%-ը։ Որպեսզի այս տվյալները համեմատենք Դիլիջան խոշորացված համայնքի 2019-ի բյուջեի տվյալների հետ, պետք է հասկանանք, թե 2014-ի բյուջետային ծախսերը 2019-ի չափանիշներով որքան կկազմեին՝ հաշվի առնելով այդ տարիների գնաճը։ Այսպես, եթե ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը 2014-ին կազմել են մոտ 186 մլն դրամ, 2019-ին կկազմեին ավելի քան 199 մլն դրամ։ Արդեն 2019-ին Դիլիջան խոշորացված համայնքի տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են մոտ 907 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը՝ ավելի քան 188 մլն դրամ, այսինքն՝ ընդհանուր բյուջետային ծախսերի 21%-ը։  Եթե համեմատենք 2014-ի և 2019-ի տվյալները, կտեսնենք, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը Դիլիջան խոշորացված համայնքում ավելի քան 11 միլիոն դրամով քիչ են, քան 2014-ին համայնքի կազմում ընդգրկված նախկին համայնքների ծախսերը միասին վերցրած։ Ինչ վերաբերում է համայնքապետարանների աշխատակազմերին, ապա եթե 2014-ին Դիլիջան խոշորացված համայնքի կազմում ընգրկված բոլոր նախկին համայնքները միասին ունեցել են 94 դրույք, ապա 2019-ին Դիլիջանի համայնքապետարանում եղել է 54 դրույք (աշխատատեղերը ներկայացված են ոչ թե աշխատակիցների թվաքանակով, այլ դրույքաչափերով)։ Այս տվյալների վերլուծությունից կարելի է ենթադրել, որ Դիլիջան խոշորացված համայնքի ձևավորման արդյունքում իրոք համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայվել են դրամական միջոցներ, և համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերում նվազել են համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող դրամական միջոցները։ Գրաֆիկ 1-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Տավուշի մարզի ևս երկու համայնքում գործել է այս սկզբունքը․ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 97 դրույք, իսկ Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանում անցած տարի եղել է 60 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 39 մլն դրամով։ Աշխատակազմերին ուղղվող ծախսերը 2019-ին կազմել են ընդհանուր բյուջեի 30%-ը՝ 2016-ի 40%-ի փոխարեն։ Բերդի կազմում ընդգրկված նախկին 17 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 196,6 դրույք, իսկ Բերդ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 95 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 15 մլն դրամով։ Եթե բոլոր համայնքներում միասին վերցրած աշխատակազմերին ուղղվող գումարները նախկինում կազմել են ընդհանուր բյուջեի 42%-ը, ապա Բերդի ընդհանուր բյուջեում 2019-ին այդ ծախսերը կազմել են 28%: Գրաֆիկ 2-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Կողբ խոշորացված համայնքում, որտեղ միավորված է 2 համայնք, 2019-ի դրությամբ 2015-ի համեմատ աճել են աշխատակազմերի պահպանման ծախսերը, սակայն ընդհանուր բյուջետային ծախսերը ևս աճել են։ Ընդհանուր ծախսերն ավելացել են մոտ 32 մլն դրամով, աշխատակազմերի պահպանման ծախսերը՝ մոտ 6 մլն դրամով։ Կողբ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 21,5 դրույք, իսկ մինչև խոշորացումը նախկին համայնքները միասին ունեցել են 22 դրույք։ Ընդհանուր բյուջեում համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերի մասնաբաժինը, սակայն, նվազել է՝ դառնալով 35%՝ 39%-ի փոխարեն։ Հետաքրքիր է, որ Այրում համայնքում (ստեղծվել է 8 համայնքների միավորմամբ) ընդհանուր բյուջետային ծախսերը մոտ 26 մլն դրամով պակասել են, սակայն համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերն ավելացել են ավելի քան 15 մլն դրամով։ 2016-ին նախկին համայնքապետարաններում միասին վերցրած եղել է 75 դրույք, 2019-ին Այրումի համայնքապետարանում դրույքները կրճատվել են՝ դառնալով 46։ Այրում խոշորացված համայնքի դեպքում ավելացել է նաև ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինը՝ 43%-ի փոխարեն դառնալով 53%:  Գրաֆիկ 3-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Վայոց ձորում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Վայոց ձորի Ջերմուկ խոշորացված համայնքը ձևավորվել է 4 համայնքների միավորմամբ։ Մինչև խոշորացումը նախկին համայնքների համայնքապետարանները միասին ունեցել են 48,7 դրույք, իսկ Ջերմուկ խոշորացված համայնքը 2019-ին ունեցել է 42 դրույք։ Աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 5 մլն դրամով։ Մոտ 212 մլն դրամով ավելացել է նաև համայնքի ընդհանուր բյուջեն։ Ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող գումարների մասնաբաժինը նվազել է՝ 35%-ից դառնալով 24%։ Վայքում (ստեղծվել է 5 համայնքների միավորմամբ) ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերն ավելացել են մոտ 12 մլն դրամով։ Համայնքապետարանների դրույքների ընդհանուր թիվը նախքան խոշորացումը եղել է 42,5, իսկ 2019-ին կրճատվել է՝ դառնալով 39։ Բյուջետային ընդհանուր ծախսերը ևս աճել են ավելի քան 33 մլն դրամով, իսկ աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինն ընդհանուր բյուջեում նվազել է՝ 51%-ից դառնալով 49%: Գրաֆիկ 4-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Արենիում (ստեղծվել է 9 համայնքների միավորմամբ) ևս համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 58 մլն դրամով։ Մոտ 152 մլն դրամով ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը։ Համայնքապետարանի դրույքները խոշորացման նախորդ տարում կազմել են 95, իսկ 2019-ին՝ 60,5։ Ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը նվազել է․ եթե 2015-ին այդ ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 62%-ը, ապա 2019-ին կազմել են 54%-ը: Զառիթափում (ձևավորվել է 9 համայնքների միավորմամբ) համայնքապետարանի հաստիքների թվաքանակն՝ ըստ դրույքների գրեթե չի փոխվել (70,1-ից դարձել է 70 ), սակայն աշխատակազմերին ուղղվող ծախսերը կրճատվել են ավելի քան 99 մլն դրամով։ Հետաքրքիր է, որ Զառիթափում ավելի քան 85 մլն դրամով կրճատվել են նաև համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերը։ Այստեղ նվազել է նաև համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը՝ 62%-ից դառնալով 45%: Գրաֆիկ 5-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Գլաձորում (ստեղծվել է 3 համայնքի միավորմամբ) խոշորցումից առաջ բոլոր համայնքապետարանների դրույքները միասին կազմել են 51, իսկ 2019-ին Գլաձորի համայնքապետարանում եղել է 26 դրույք։ 2019-ին համայնապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը կրճատվել են մոտ 27 մլն դրամով, և եթե 2016-ին այդ ծախսերը բոլոր համայնքներում միասին վերցրած կազմել են համայնքների ընդհանուր բյուջեների 56%-ը, ապա 2019-ին կազմել են Գլաձորի բյուջեի 28%-ը։ Եղեգիսում (ստեղծվել է 12 համայնքի միավորմամբ) աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը նվազել են մոտ 32 մլն դրամով, աշխատատեղերի դրույքները 85-ից դարձել են 63,7, իսկ ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմին ուղղվող ծախսերը կազմել են 47%՝ 2016-ի 75%-ի փոխարեն։ Գրաֆիկ 6-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Վարչական ապարատի օպտիմալացումը խոշորացված համայնքների համար տնտեսական օգուտներ ունեցե՞լ է   Այսպիսով, մեր ուսումնասիրած 11 համայնքանքներից 6-ում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերը 2019-ի դրությամբ բացարձակ թվերով նվազել են։ Այս 6 համայնքներում ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, ինչը նշանակում է, որ ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժիններն էականորեն նվազել են։ Իսկ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում, չնայած նվազել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, այդ ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը ևս նվազել է։ Մնացած 5 համայնքներից 4-ում, խոշորացումից առաջվա տվյալների հետ համեմատած, 2019-ին ավելացել են աշխատակազմերի պահպանման ծախսերը։ Չնայած այս հանգամանքին,  ավելացել են նաև այս համայնքների ընդհանուր բյուջետային ծախսերը, և դրա հաշվին ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինները նվազել են։ Վերը նշված բոլոր 10 համայնքներում խոշորացումից հետո կրճատվել են համայնքապետարանների աշխատակազմերի դրույքները։ Ի տարբերություն այս 10 համայնքների՝ Տավուշի մարզի Այրում համայնքում նվազել են ընդհանուր բյուջետային ծախսերը, իսկ աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն, ընդհակառակը, ավելացել են, ըստ այդմ՝ ավելացել է նաև ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինը։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմերի դրույքներին, դրանք նվազել են։ Փաստորեն, եթե համայնքների մի մասում խոշորացումից հետո բացարձակ թվերով նվազել են համայնքապետարանների աշխատակազմերի պահպանման ծախսերը, մյուս մասում, չնայած բացարձակ թվով աճին, նվազել են այդ ծախսերի մասնաբաժինները ընդհանուր բյուջեում` բացառությամբ Այրում համայնքի, որտեղ այս սկզբունքը չի գործել, և խոշորացումից հետո նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատման արդյունքում 2019-ի դրությամբ դրամական միջոցներ չեն խնայվել։ Հեղինակներ՝ Աննա Սահակյան, Կատյա ՄամյանԽորհրդատու՝ Հրանտ Միքայելյան
19:53 - 22 օգոստոսի, 2020
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 14-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։ Տեղում ծանոթանալով բաժնի աշխատանքի կազմակերպմանը, շենքային պայմաններին՝ Սերգեյ Մեղրյանը, տեղակալ Լևոն Բալյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանը և Գլխավոր հարկադիր կատարողի օգանական Խաչատուր Իգիթյանը Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Դումանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Ծառայության Մասիսի, Վեդու, Եղեգնաձորի բաժանմունքներ։ Մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Մեղրյանն առանձնակի կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների հետևողական կատարումը, լիազորությունների պատշաճ իրականացումը։ Շեշտվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ծառայության շահառուների հետ շփումներին, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանը։ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին է  ներկայացրել բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։ Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
11:39 - 17 օգոստոսի, 2020
Վայոց ձորի մարզպետարանում 4 տարի շարունակ ներկայացուցչական ծառայությունները ձեռք են բերվում խնդրահարույց ընթացակարգերով

Վայոց ձորի մարզպետարանում 4 տարի շարունակ ներկայացուցչական ծառայությունները ձեռք են բերվում խնդրահարույց ընթացակարգերով

Պետական գնումների համակարգում մեկ անձից իրականացվող գնումների հիմնավորվածությունը շարունակում է լինել խնդրահարույց։ Պետական գնումների վերաբերյալ Infocom-ի իրականացրած հարցազրույցների շարքում ոլորտի փորձագետները եւս խոսել են «մեկ անձ» գնման ընթացակարգի թերությունների մասին։ Թեմայի շրջանակներում ուսումնասիրել ենք 2017-2020 թվականներին Վայոց ձորի մարզպետարանի՝ ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման գործընթացը, որը եւս առնչվում է մեկ անձից գնման ընթացակարգին։  Վայոց ձորի մարզպետարանը նշյալ ժամանակահատվածում պայմանագիր է կնքել Արման Սարգսյան Ա/Ձ-ի հետ․ վերջինս պարտավորվել է ներկայացուցչական ծառայություններ մատուցել:  Արդյոք պահպանվե՞լ է գնման գործընթացի թափանցիկությունը 2017-2019 թվականներին Արման Սարգսյան Ա/Ձ-ի՝ արդեն իսկ մատուցած ծառայությունների մասով PPCM գնումների էլեկտրոնային համակարգի պայմանագրեր դաշտում առկա չէ որեւէ հրապարակում՝ հանձման-ընդունման ապրանքագրերի եւ ապրանքների մատակարարման հարկային հաշիվների վերաբերյալ: Բացակա փաստաթղթերի պատճառով գնման ընթացակարգը թափանցիկ չէ՝ տեսնելու՝ արդյոք պայմանագրի շրջանակում ձեռք բերվող ծառայությունները (ապրանքները) պատշաճ կերպով կատարվա՞ծ են, թե՞ ոչ:  2017-2020 թվականներին կնքված պայմանագրերում ծառայությունը մատուցող Ա/Ձ-ի հասցեն նշված է ք․ Եղեգնաձոր, Կամոյի 2/11, սակայն 2018-2019 թվականների հանձնման ընդունման ակտերում ընկերության հասցեն այլ է՝ ք․ Գլաձոր 29Փ 9: Նշենք, որ, ըստ ՊԵԿ կայքի, ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, գործունեության տեսակն է՝  «Այլ մանրածախ առեւտուր՝ ոչ մասնագիտացված խանութներում»։ Ընթացակարգային թերություններ եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքին անհամապատասխանություններ Ինչպես արդեն նշել էինք՝ 2017-2019 թվականներին մատակարարված ապրանքների հանձնման ընդունման ակտերը տեղադրված չէին գնումների համակարգում։ Նշվածները ստացանք հարցման միջոցով՝ այս տարվա օգոստոսի 3-ին։  Քանի որ, ըստ ՀՀ կառավարության թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 10-րդ տողի, ներկայացվող ընթացակարգի պայմանագրերով նախատեսված ապրանքների ձեռքբերումը պետք է իրականացվեր պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով, հարցման միջոցով տեղեկացանք, թե Վայոց ձորի մարզպետարանը 2017-2019 թվականներին եւ 2020 թվականի առաջին ամիսներին որքան հանրապետական եւ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել։ Ստորեւ ներկայացնում ենք ուսումնասիրվող տարիներին կնքված պայմանագրերում նշված եւ փաստացի մատակարարված ապրանքների, ինչպես նաեւ այդ տարիներին հյուրընկալված պատվիրակությունների քանակները։ 2017 թվականի փետրվարի 23-ին կնքվել է ՎՁՄ ԲԸԱՀԾՁԲ-04/17 ծածկագրով պայմանագիր, որի կատարման մասին փաստող հանձման-ընդունման արձանագրությունը ներկայացվել եւ իրականացվել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին: Նախ նշենք, որ հանձնման-ընդունման ակտը չի համապատասխանում պայմանագրում կցված ակտի օրինակելի ձեւին․ նշված չէ ապրանքների մատակարարման ժամանակացույցը։ Արձանագրության մեջ նշվում է, որ 30.01.2017թ․-10.10.2017թ․ կատարել է պայմանագրով սահմանված ապրանքների մատակարարումը, այսինքն՝ նշված 30.01.2017թ․ իրականացված մատակարարումը եղել է պայմանագիր կնքելուց առաջ: Փաստաթղթից պարզ է դառնում նաեւ, որ պայմանագրի շրջանակում կատարվել է փուլային մատակարարում, սակայն ամեն անգամ չի կատարվել պատշաճ հանձնում եւ ընդունում՝ վաճառողի ու պատվիրատուի միջեւ, ներկայացվել է ընդամենը 1 հանձնման-ընդունման ակտ, ըստ որի՝ մատակարարվել են պայմանագրով նախատեսված բոլոր ապրանքները։ 2018 թվականի մարտի 1-ին կնքվել է ՎՁՄ ՄԱԾՁԲ-08/18 ծածկագրով պայմանագիր, համաձայն որի՝ մատակարարը պետք է մատուցի 300․000 ՀՀ դրամի ներկայացուցչական ծառայություններ: Ի տարբերություն 2017 թվականի՝ պայմանագրի շրջանակում ընդունվել են 3 հանձման-ընդունման արձանագրություններ, որոնք համապատասխանում են պայմանագրին կից օրինակելի ձեւին: Սակայն, վերոնշյալ աղյուսակից կարող ենք նկատել, որ պայմանագրով նախատեսված ապրանքներից որոշների դեպքում քանակները խախտվել են, իսկ որոշներն ընդհանրապես չեն մատակարարվել։ Պայմանագրում նշված է, որ ապրանքները պետք է մատակարարվեին կարիք առաջանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Այսինքն՝ որոշ ապրանքների չմատակարարումը եղել է այն պատճառով, որ դրանց կարիքը չի եղել։ Հետեւաբար, պլանավորումն ի սկզբանե տեղի չի ունեցել իրական կարիքների գնահատմամբ։ 2019 թվականի փետրվարի 1-ին կնքվել է ՎՁՄ-ՄԱԾՁԲ-02/19 ծածկագրով պայմանագիր, համաձայն որի՝ մատակարարը պետք է մատուցի 300․000 ՀՀ դրամի ներկայացուցչական ծառայություններ: Զարմանալի է, որ այս պայմանագրով եւս նախատեսել են ձեռք բերել այն նույն ապրանքները, որոնք նախատեսվել էին նախորդ 2 տարիներին։ Հաշվի չի առնվել այն փաստը, որ 2018 թվականին որոշ ապրանքների կարիք չի եղել, դրանք չեն մատակարարվել։ Նույն պատկերը եղել է նաեւ 2019 թվականին։ Պայմանագրի շրջանակում ընդունվել է հանձման-ընդունման 3 արձանագրություն: Փաստացի մատակարարված ապրանքների քանակները չեն համապատասխանում պայմանագրով սահմանվածին։ Երկրորդ գրաֆիկից պարզ է դառնում, որ թե՛ հանրապետական, թե՛ արտերկրի պատվիրակությունների ընդունելության քանակները տարբեր են եղել, սակայն բոլոր տարիներին նույն քանակությամբ ապրանքներ են պլանավորել գնել, որը եւս վկայում է գնման պլանավորման արդյունավետության պակասը։ Արդեն այս տարի Վայոց ձորի մարզպետարանը ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքում դարձյալ նույն ընկերության՝ Արման Սարգսյան Ա/Ձ-ի հետ՝ գրեթե նույն քանակությամբ ապրանքներ նախատեսելով, որոնցից շատերի կարիքը 2018-2019թթ․ չէր եղել եւ դրանք չէին մատակարարվել։ Պայմանագիրը ՝ ստորեւ։ Բացի վերոնշյալները՝ հարցման միջոցով փորձել էինք հասկանալ՝ արդյոք մարզպետարանը այլ ընկերությունների հարցումներ ուղարկե՞լ է՝ գնային առաջարկների ստացման եւ շուկայի ուսումնասիրության նպատակով։ Վայոց ձորի մարզպետարանից ստացած պատասխանից պարզ դարձավ, որ մարզպետարանը ՎՁՄ-ՄԱԾՁԲ-09/20, ՎՁՄ-ՄԱԾՁԲ-02/19, ՎՁՄ ՄԱԾՁԲ-08/18, ՎՁՄԲԸԱՀԾՁԲ-04/17 ծածկագրերով պայմանագրերը կնքել է՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը,  համաձայն որի՝ պայմանագիրը կնքվել է մեկ անձից եւ այլ ընկերությունների գնային առաջարկ ստանալու վերաբերյալ հարցում չի ուղարկվել:  Իրենց հիմնավորմամբ, այո, մարզպետարանը կարող էր այլ ընկերություններին գնահարցում չուղարկել։ Սակայն հարկ է նշել, որ կնքված պայմանագրի մասին հայտարարություններում որպես գնման ընթացակարգի հիմնավորում ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետը, այն է՝ գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, եւ նոր միայն իրենց նշած՝ ՀՀ կառավարության 04․05․2017թ․ թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 10-րդ տողի համաձայն, այն է՝ պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում՝ բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման: Այսինքն, ըստ գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրված հայտարարության, միայն հարցման պատասխանում նշված կետը չէ, որ դրվել է ընթացակարգի հիմքում, այլ նաեւ հեղինակային եւ հարակից, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությունը։ Ստացվում է, որ տվյալ Ա/Ձ-ն պետք է ներկայացներ փաստաթուղթ, որն ապացուցում է պայմանագրում տեղ գտած ապրանքների մասով նշված իրավունքներից որեւէ մեկի առկայությունը։ Ակնհայտ է, որ մատակարարված ապրանքատեսակների գծով (կոնֆետ, սեւ թեյ, սուրճ, եւն) չէր կարող լինել որեւէ հեղինակային եւ հարակից, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն։ Հետեւաբար, կամ մեզ ուղարկված պատասխանում, կամ կնքված պայմանագրի մասին հայտարարություններում մարզպետարանը սխալ է նշել գնման ընթացակարգի հիմնավորումը։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ շուրջ 4 տարի է՝ Վայոց ձորի մարզպետարանում ներկայացուցչական ծառայությունները ձեռք են բերվում ընթացակարգային խախտումներով, իսկ դրանց վերաբերյալ փաստաթղթերը օնլայն հարթակում հասանելի չեն, հետեւաբար չի պահպանվում նաեւ պետական գնումների թափանցիկության սկզբունքը։ Արփի Ավետիսյան
17:16 - 15 օգոստոսի, 2020
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում և ղեկավարում, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11.476.359 ՀՀ դրամը: Մասնավորապես պարզվել է, որ հանդիսանալով վերոնշյալ մասնաճյուղի տնօրեն, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում և փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրանց տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից վերջիններիս վճարվել են գումարներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է: 
12:13 - 14 օգոստոսի, 2020
Ջերմուկում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր․ ԲԸՏՄ

Ջերմուկում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր․ ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքնային խմբերը երկու օր անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստի գոտիներում, տեսարժան վայրերում։ Հանգստյան օրերին Ջերմուկ քաղաքի գալերեայի և Ջրահարսի վարսեր ջրվեժի հարակից տարածքներում խստորեն վերահսկվել են անկանոն հերթերի, մարդկային կուտակումների բացառումը, սոցիալական հեռավորություն պահպանելու ու դիմակ կրելու պահանջների պարտադիր կատարումը։ ԲԸՏՄ մասնագետներն անակնկալ ստուգայցերի ընթացքում խմբերով շրջող, սոցիալական հեռավորություն չպահպանող, դիմակը սխալ կրող այցելուներին տվել են ցուցումներ՝ թերություններն անհապաղ վերացնելու և սանիտարահամաճարակային նորմերն անխտիր պահպանելու մասին։ Առողջարանային համալիրների տարածքներում դիմակ չկրող անձիք ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։
18:08 - 09 օգոստոսի, 2020
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ

Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքը եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ, մասնավորապես՝ անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ, դիմակը սխալ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո խախտումները վերացվել են։ Դիմակ չկրելու 4 դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։Տեսչական մարմնի տեսուչները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում բացատրել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։ Բաժանվել են դիմակներ։
18:22 - 08 օգոստոսի, 2020
Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն․ «Լիդիան Արմենիա»

Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն․ «Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները: Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացել, որ այն հողերի վարձակալության համար, որտեղ օրինական տեղադրվել են «Լիդիան» վագոն-տնակները և որոնք վերջին երկու տարիների ընթացքում գտնվել են ապօրինի շրջափակման մեջ, Վարդան Հովհաննիսյանի օրոք համայնքային բյուջե «Լիդիանը» փոխանցել մոտ 500 միլիոն ՀՀ դրամ` փաստացի զրկված լինելով իր բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքից: Հետաքրքիր է, թե որքան է այդ գումարից ներդրվել համայնքում: Ստորև ներկայացնում ենք «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի պաշտոնական նամակը Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանին: ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարՎ․ Հովհաննիսյանին Ի պատասխան 06 օգոստոսի, 2020թ․ N739 գրության՝ սույնով հայտնում ենք, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարը ձեռնամուխ է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված իր լիազորությունների իրականացմանը ընդամենը երկու տարի անց այն իրադարձությունից, երբ մի խումբ անձինք առանց որեւէ թույլտվության, խախտելով թե՛ սեփականատիրոջ, թե՛ համայնքի օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաեւ Ձեր կողմից վկայակոչված ակտերը, տեղադրել էին ժամանակավոր կառույցներ Ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում։ Տրամաբանորեն հարց է ծագում՝ ինչ պատճառով երկու տարվա ընթացքում վերը նշված օրենքով քաղաքաշինության ոլորտում նախատեսված իր լիազորությունները դիտավորությամբ չի իրականացրել պաշտոնատար անձ հանդիսացող Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը քրեական պատասխատավություն է նախատեսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ նույն օրենսգրքի 3152–րդ հոդվածը՝ պաշտոնատար անձանց կողմից, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը դիտավորությամբ չկատարելու, դիտավրությամբ վարչական տույժ չկիրառելու համար։ Հասունանում է այն ենթադրությունը, որ պաշտոնեական լիազորությունները չկատարելը տվյալ դեպքում խարսխված է անձնական և խմբային շահերով՝ նպատակ ունենալով ապահովելու հետագա ՏԻՄ ընտրություններում հնարավոր հաղթանակը։ Թերեւս այդ հարցի սպառիչ պատասխանը կտա իրավասու նախաքննության մարմինը։ Ինչ վերաբերում է Ձեր գրության բովանդակային կողմին՝ Ընկերությունը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ որևէ իրավանորմ, այդ թվում՝ Ձեր կողմից վկայակոչվածները, չի խախտել, Ընկերությունը օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված և երաշխավորված իր օրինական տիրապետման տակ գտնվող գույքի անարգել օգտագործման իրավունքից»։
14:10 - 07 օգոստոսի, 2020
Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթաքկառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Շահառու հերթական համայնքներն են`Սյունիքի մարզի Սիսիան համայնք,Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,Լոռու մարզի Ախթալա համայնք: Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ: Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ: Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ:
13:15 - 04 օգոստոսի, 2020