ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43270 դեպք, մեկ օրում գրանցվել է 203 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43270 դեպք, մեկ օրում գրանցվել է 203 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1938 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 203 նոր դեպք և 262 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:
10:59 - 27 օգոստոսի, 2020
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 43067 է

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 43067 է

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք և 251 առողջացած։ Մեկ օրում գրանցվել է մահվան 3 դեպք։ Կատարվել է 1696 նոր թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:
10:56 - 26 օգոստոսի, 2020
Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասել է խոսնակը։:
10:06 - 26 օգոստոսի, 2020
Սնկային ոչ մի հիվանդություն չի կարող առաջանալ դիմակ դնելուց՝ ո՛չ փակ, ո՛չ բաց տարածքներում․ մաշկաբան

Սնկային ոչ մի հիվանդություն չի կարող առաջանալ դիմակ դնելուց՝ ո՛չ փակ, ո՛չ բաց տարածքներում․ մաշկաբան

Համաշխարհային պանդեմիկ այս շրջանում կորոնավիրուսի ու դրա հետեւանքների առնչությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկությունները քիչ չեն։ Վերջերս էլ մամուլում շրջանառվում էր մի պնդում, ըստ որի՝ բացօթյա տարածքներում համատարած դիմակներ դնելու պատճառով նկատելիորեն ավելացել են սնկային հիվանդությունները։ Պարզելու համար՝ արդյոք սնկային հիվանդություններ կարո՞ղ են առաջանալ դիմակներ դնելու պատճառով, խոսեցինք մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ: «Սնկային հիվանդությունները հիվանդությունների շատ մեծ խումբ են։ Դրանց մեջ մտնում է մոտ 50 անուն հիվանդություն, բայց սնկային ոչ մի հիվանդություն չի կարող առաջանալ դիմակ դնելուց՝ ո՛չ փակ, ո՛չ բաց տարածքներում»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սնկային հիվանդությունների առաջացման պատճառները և նպաստող գործոնները բազմաթիվ են: Հարցին, թե արդյոք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ սնկային հիվանդությունների թիվն աճե՞լ է, Հովհաննիսյանը պատասխանեց, որ էական փոփոխություններ չի նկատել, ըստ նրա՝ նույնիսկ սնկային որոշակի հիվանդությունով վարակվելու դեպքերը կարող են նվազած լինել. քանի որ մարդիկ այս շրջանում ավելի քիչ են գնում մարզասրահներ, լողավազաններ:  «Մաշկային հիվանդությունները չեն կարող առաջանալ դիմակ դնելուց։ Խոնավ օդը և տաքությունը, որ առաջանում են դեմքի շրջանում, կարող են բերել հիվանդությունների սրման, ակտիվացման: Օրինակ՝ ռոզացեա կոչվող հիվանդությունը տաքություն չի սիրում, տաք օդ շնչելիս հիվանդությունը կարող է ակտիվանալ, բայց ո՛չ առաջանալ»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ կարող են սրվել նաև տարբեր տիպի՝ դեմքի մաշկը ախտահարող մաշկաբորբեր, սովորական պատանեկան կորեակները: Դիմակ դնելու ամենամեծ խնդիրը, ըստ Հովհաննիսյանի, դրանք հաճախակի չփոխելն է․ դիմակը արտաշնչած օդից խոնավանում է, շնչելը դժվարանում է, տաք օդը կուտակվում է և ստացվում է «բաղնիքի էֆեկտ», ինչը կարող է հանգեցնել դեմքի մաշկի վնասման: Սակայն, ըստ մաշկաբանի, այստեղ խնդիրը ոչ թե դիմակն է, այլ դրա սխալ օգտագործումը: Բաց տարածքներում դիմակ դնելու վերաբերյալ նաև պնդում է եղել, թե առողջ պայմաններում, երբ չկա համավարակ, բաց տարածքում բոլոր մարդիկ ներշնչելուց օդի հետ շնչում են տարբեր բացիլներ, վիրուսներ, փոշեհատիկներ, բակտերիաներ, և ոչ բոլորն են հիվանդանում, քանի որ դրանք առաջնային շնչելուց հետ են վերադառնում օդ: Ըստ այդ տեսակետի՝ երբ դիմակ ենք դնում, դրանք մնում են դիմակի ու դեմքի տարածության մեջ և 2-3-րդ անգամ շնչառության ժամանակ գնում են թոքերի ավելի խորը հատվածներ, հիվանդանալու ռիսկերն ավելի են մեծանում, և եթե հիշենք հիվանդության օրական հայտնաբերված թվերը՝ բացօթյա տարածքներում պարտադիր դիմակ դնելու որոշումից առաջ, ապա կտեսնենք, որ դրանք մի քանի անգամ աճել են: Համաճարակաբան Արման Բադալյանը մեր զրույցում նշեց, որ նման հետազոտության ինքը չի հանդիպել. «Այդ դեպքում դիմակ դնել ընդհանրապես ոչ մի պարագայում չէր կարելի, քանի որ մենք միշտ վտանգված կլինեինք միկրոբների, բակտերաների բացասական հետևանքների պատճառով»:  Բադալյանը նկատեց, որ այս պարագայում բաց և փակ տարածքների միջև տարբերություն չկա. «Ի՞նչ տարբերություն՝ միկրոբը բա՞ց, թե՞ փակ տարածքում հետ կգնա 3-րդ շնչառությունից հետո: Դեռ ավելին, փակ տարածքում ավելի ինտենսիվ կմնան ու հետ կգնան, քանի որ օդափոխություն չկա, քամի չկա: Այս դեպքում փակ տարածքներո՞ւմ էլ դիմակ չդնենք: Անհեթեթ բան է ստացվում, տրամաբանորեն ստացվում է՝ 3-րդ շնչառական ակտից հետո դիմակը պետք է հանել, որովհետև անընդհատ ռիսկի տակ կլինեինք: էլ չեմ ասում՝ բժիշկների, վիրաբույժների մասին, որ մինչև վիրուսն էլ դիմակներ էին դնում 10 ժամից ավելի։ Այս տրամաբանությամբ բժիշկները պիտի արդեն հազարավոր հիվանդություններ ունենային»:  Համաճարակաբանի խոսքով՝ բաց տարածքներում, ի տարբերություն փակի, վարակի փոխանցման հավանականությունը քիչ է, բայց բաց տարածքում ինչ-որ մեկին հանդիպելիս, ինչ-որ տեղ մտնելիս դիմակը պարտադիր է: Ստացվում է, որ անընդհատ պետք է հանել, նորից դնել, ինչը ցանկալի չէ և կարող է դառնալ ինքնավարակման պատճառ: Պարետի հուլիսի 8-ի որոշմամբ՝ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չդնել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:  Հանրային տիրույթում մտահոգություն է հնչել նաև, որ վերոնշյալ որոշումը առանց այն էլ ռիսկային գոտում գտնվող քաղաքացիների առողջությունը վտանգի տակ դրեց:  Ըստ մեր զրուցակից համաճարակաբանի՝ ռիսկայնությունը, իհարկե, մեծանում է. դիմակ չդնելով վարակը փոխանցելու, վարակվելու հավանականությունը մեծ է, և, վարակի ի հայտ գալով, հիվանդության ընթացքն էլ կծանրանա, քանի որ քրոնիկ հիվանդությունն արդեն կա:  «Պարետատունն այդ քայլին գնացել է՝ հաշվի առնելով մարդկանց առողջական վիճակը, սակայն տվյալ մարդիկ չպետք է շատ հանգիստ վերաբերվեն այս հարցին, մտածեն, որ ունեն փաստաթուղթ, ուրեմն վերջ, կարող են չդնել դիմակ: Եթե շարունակեն իրենց գործունեությունն այնպես, ինչպես համավարակից առաջ էր, ուրեմն մեծ խնդիրներ կունենան: Եթե այդ արտոնությունը տրված է, ապա մնացած սոցիալական հեռավորությունը, ձեռքերի ախտահանումը, հակահամաճարակային մնացած պայմանների կատարումը պարտադիր է: Եթե ինչ-որ պահի ուղղակի անհնար էր դնել դիմակ, բայց մի պահ առողջական վիճակը թույլ է տալիս, անպայման պետք է դնել, մանավանդ ինչ-որ մեկի հետ շփումների մեջ գտնվելու պարագայում: Պետք է հնարավորինս սահմանափակել շփումները»,- ասաց համաճարակաբանը՝ խորհուրդ չտալով այս որոշումից ինքնավստահ և հանգիստ լինել, քանի որ ռիսկային գոտում հենց այս քաղաքացիներն են: Հանրային քննարկման տիրույթում էր նաև այն տեսակետը, որ վիրուսը բաղկացած է ՌՆԹ շղթայից, որը պատված է ճարպի շերտով, և շոգ պայմաններում ճարպը պետք է հալվի, վիրուսը պետք է նահանջի:  Մեր զրույցում համաճարակաբան Արման Բադալյանը վիրուսի՝ ճարպի հալման միջոցով հետ նահանջելու վարկածին ծանոթ չէր. «Համենայն դեպս, նման հետազոտության չեմ հանդիպել, բայց շոգի ազդեցությունը գրեթե չտեսանք»: Նրա խոսքով՝ շոգ եղանակը մաքսիմում կարող է ազդել մակերեսների վրա գտնվող վիրուսի վրա, բայց, հաշվի առնելով, որ մակերեսներից վարակման դեպքերը շատ քիչ են՝ համեմատած օդակաթիլային եղանակով վարակումների, ապա մենք դրա ազդեցությունը գուցե չզգանք էլ: Որոշ շրջանակներ էլ հիվանդանոցներում կորոնավիրուսային բաժանմունքներ բացելու քայլը որակում են ռիսկային՝ պնդելով, թե դեպքեր են եղել, երբ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում բաժանմունք բացելուց հետո գրեթե բոլոր բժիշկները սկսել են վարակվել կորոնավիրուսով:  Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեր զրույցում նշեց, որ այն հիվանդանոցները, որտեղ բացվել են կորոնավիրուսային բաժանմունքներ, հատուկ են ընտրվել. «Ռիսկի տակ չեն դրվել հիվանդանոցների մնացած այցելուները, քանի որ ընտրված հիվանդանոցներն ունեն առանձին մուտքեր. բաժանմունքներն ամբողջովին առանձնացված են»: Խոսվել է նաև պոլիկլինիկ օղակում բացթողումների մասին՝ այն կոնտեքստում, որ ախտանիշներով դիմած կոնտակտավոր քաղաքացիների համար ինքնամեկուսացման որոշում չի կայացվում, ռենտգեն հետազոտություններ չեն իրականցվում։ Պոլիկլինիկաներում ախտորոշման գործընթացն իրականացվում է՝ ըստ ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 16-ի N 298-Ն որոշման, որի համաձայն՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձի, ինչպես նաեւ անցակետով ՀՀ մուտք գործած անձանց համար ինքնամեկուսացման որոշում կայացվում է՝ համապատասխան զննություն անցնելուց հետո, եթե նրանց նկատմամբ ախտանիշների առկայությամբ պայմանավորված, չի կիրառվում հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Բացի այս՝ ըստ ԱՆ-ի հաստատած կարգի՝ հաստատված պացիենտի հետ սերտ շփում ունեցած շրջանակի համար սահմանվում է ինքնամեկուսացում։ Հաստատված պացիենտների հետ սերտ շփվածների շրջանում նաեւ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում սահմանված կարգով կատարվում է նմուշառում 60 տարեկանից բարձր եւ քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող կոնտակտավորներին։  Զարա Խաչատրյան
13:15 - 25 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42936 դեպք, մեկ օրում գրանցվել է 111 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42936 դեպք, մեկ օրում գրանցվել է 111 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1299 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:
11:03 - 25 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42825 դեպք, մեկ օրում գրանցվել է 33 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42825 դեպք, մեկ օրում գրանցվել է 33 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: Մեկ օրում կատարվել է 380 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 33 նոր դեպք և 58 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է:
10:56 - 24 օգոստոսի, 2020
Ունենք կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք և 84 առողջացած. ՀՀ ԱՆ

Ունենք կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք և 84 առողջացած. ՀՀ ԱՆ

Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։ Նախարարությունից  մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:
11:03 - 23 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42616 դեպք, մեկ օրում գրանցվել է 139 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42616 դեպք, մեկ օրում գրանցվել է 139 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1494 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:
10:56 - 22 օգոստոսի, 2020
Մարալիկի ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ. ԱԿ տնօրենի ԺՊ |tert.am|

Մարալիկի ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ. ԱԿ տնօրենի ԺՊ |tert.am|

tert.am:  Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, այս ընթացքում կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ: Այս մասին «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:Նա նշեց, որ երբ 2019-ին որոշում կայացվեց փակել բաժանմունքը, սակայն քաղաքացիները բողոքի ակցիաներ արեցին, նրանց առաջարկեցին վերազինել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, որից հետո կատարվի ուսումնասիրություն, այնուհետև որոշում կկայացվի: «Մենք փորձեցինք բաժանմունքը վերազինել, այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում բաժանմունքին չշնորհվեց կարգ»,-նշեց նա:Այնուհետև, Հովսեփյանի խոսքով, արել են ամեն ինչ առկա բացերը լրացնելու համար, բաժանմունքը վերազինել են անհրաժեշտ բժշկական սարքերով, սակայն երբ դիմել են Առողջապահության նախարարություն, պատասխան են ստացել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնասիրություն անելու համար հանձնախումբ չունեն:Տնօրենի ԺՊ-ի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ երբ բաժանմունքի պետպատվերը մերժվել է, չի եղել Կառավարության որոշում: «Չկա հստակ իրավական ակտ, որի հիման վրա բաժանմունքի 13 աշխատակիցներին հնարավոր կլիներ ծանուցել, որ իրենք աշխատանքից ազատված են: Այսինքն՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ, բայց չեն ստանում աշխատավարձ: Այս 7 ամսվա ընթացքում էլ գրանցվել է 21 ծնունդ»,-ասաց Հովսեփյանը, ապա ընդգծեց, որ ֆինանսական բեռն օրեցօր ավելանում է: Շարունակությունը՝ tert.am-ում
11:48 - 21 օգոստոսի, 2020