Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43270 դեպք, մեկ օրում գրանցվել է 203 նոր դեպք
10:59 - 27 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43270 դեպք, մեկ օրում գրանցվել է 203 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ

Օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 1938 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 203 նոր դեպք և 262 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել