Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան ու Ադրբեջանը գնում են ռազմաարդյունաբերական համալիրների միավորման
 |factor.am|

Թուրքիան ու Ադրբեջանը գնում են ռազմաարդյունաբերական համալիրների միավորման |factor.am|

factor.am: Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ կազմակերպել ռազմական արդյունաբերության ապրանքների համատեղ արտադրություն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Ռազմական ադյունաբերության կոմիտեի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դեմիրը նշել է, որ Արցախյան պատերազմի ընթացքում «հողերը գրավվել են տեղական արտադրության զենքի ու տեխնիկայի միջոցով»։ «Մենք ցանկանում ենք միասին զարգացնել արդյունաբերությունը և համատեղել երկու երկրների հնարավորությունները։ Կմշակվի ճանապարհային քարտեզ՝ արդյունաբերական ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամրապնդման համար։ Արտադրանքի գնումն ու վաճառքը սկզբնական փուլի մի մասն է։ Այդ ուղղությամբ կարելի է անել ավելի նշանակի քայլեր»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուրբաթ հանդիպել էր Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են եղել Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի ղեկավարները, ինչպես նաև STM, ROCKETSAN, HAVELSAN ընկերությունների, Բաքվի ASELSAN ներկայացուցչության ղեկավարները։ Հավելենք, որ անցյալ տարի դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության և գերատեսչության ղեկավար կազմի 4 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսմայիլ Դեմիրի նկատմամբ։
20:50 - 03 մայիսի, 2021
ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել |1lurer.am|

ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 30-ին ամերիկացի դեմոկրատ սենատորները ներկայացրել են օրինագիծ, որը կհանգեցնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը, եթե վերջինս խախտի մարդու իրավունքները՝ ըստ ՏԱՍՍ-ի՝ տեղեկացնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը: 19 էջանոց օրինագիծը, որի համահեղինակն են Ռոն Ուայդենը և Ջեֆ Մերկլին, ուղղված կլինի «Թուրքիայի կառավարության այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ճանաչվել քաղաքական բանտարկյալներին կալանքի տակ պահելու, լրագրողների քաղաքական դրդապատճառներով ձերբակալման, սոցիալական ցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»: Նախաձեռնության համաձայն ԱՄՆ պետքարտուղարը պետք է օգնություն ցուցաբերի Թուրքիայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սենատորներն Անկարային կոչ են արել «քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի զգալի բարելավման ուղղությամբ» և «դադարեցնել համացանցում խոսքի ազատության շարունակական ճնշումը, այդ թվում՝ այն օրենքների վերացման կամ փոփոխության միջոցով, որոնք կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերը կամ ջնջել դրանց բովանդակությունը»: Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի փաստաբանների, դատավորների և դատախազների «կամայական ձերբակալությունները» և հետապնդումները, ինչպես նաև կատարի միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները: Եթե Անկարան համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա ԱՄՆ նախագահը, ըստ օրինագծի, պատժամիջոցներ կսահմանի «Մագնիտսկու անվան մարդու իրավունքների գլոբալ ակտին» համապատասխան։ Բացի դրանից՝ նախաձեռնության մեջ նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է միջազգային առանցքային ֆինանսական ինստիտուտներին ցուցում ուղարկի մերժել այնպիսի վարկերի և դրամաշնորհների տրամադրումը Թուրքիային, որոնք «կսահմանվեն որպես թուրքական կառավարության կողմից մարդու իրավունքները խախտելու հնարավորություն»:
13:54 - 01 մայիսի, 2021
ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի անկախ քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է. Պեսկով
 |tert.am|

ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի անկախ քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Թուրքիայի կայուն հավատարմությունն իր անկախ քաղաքականությանը մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:«Այն ճանապարհը, որով Միացյալ Նահանգները փորձում է իր ձայնը բարձրացնել Անկարայի վրա` կապված հակաօդային պաշտպանության S-400 կայանների և Անկարայի այլ գործողությունների հետ, վկայում է այն մասին, որ Վաշինգտոնին դուր չի գալիս, թե ինչպես է Էրդողանը վստահորեն առաջնորդում Թուրքիային և այն, որ նրանք նախընտրում են ավելի չեզոք Թուրքիա», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:Նա նշել է, որ Թուրքիայի անկախ քաղաքականությունը տագնապի ազդանշաններ է առաջացրել ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, ուստի նրանք հանդես են եկել Անկարայի դեմ կոշտ հայտարարություններով։Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթն արտասանելուն` Պեսկովն ասել է. «Կարծում եմ՝ լայն առումով Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է: Սա հայ ժողովրդի հանդեպ համակրանք ցուցաբերելու և Օսմանյան կայսրության ու Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն չէ»:
20:10 - 30 ապրիլի, 2021
ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ «Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - ընդգծեց Վահան Քերոբյանը։
12:19 - 29 ապրիլի, 2021
Թուրքական ռազմաբազա Վրաստանու՞մ․ ասեկոսեների հետքերով |fip.am|

Թուրքական ռազմաբազա Վրաստանու՞մ․ ասեկոսեների հետքերով |fip.am|

fip.am: Վերջին օրերին հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում էին Վրաստանում թուրքական ռազմաբազա կառուցելու մասին տեղեկությունները։ Ըստ դրանց՝ Թուրքիան Ջավախքում պատրաստվում է կառուցել ավիաբազա, որը կարող է օգտագործել ավելի կարճ ճանապարհով Ադրբեջանի ռազմական բազաներ հասնելու համար։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս խոսակցությունների աղբյուրները և հետազոտել է բաց աղբյուրների տեղեկությունները։  Ինչ են քննարկում հայկական լրատվականները  Թուրքիայի՝ Ջավախքում և Մառնեուլիում կառուցվելիք ռազմաբազաների մասին խոսակցությունները կրկին տարածվեցին 2020 թ. աշնանը՝ մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում՝ սկզբնական շրջանում հիմնականում ռուսական լրատվամիջոցներին հղում անելով։ «Արմնյուզ» հեռուստաընկերությունն օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, կրկին անդրադարձել էր այս թեմային՝ որպես տեղեկության աղբյուր ներկայացնելով ռուսական մամուլը։  Լրատվամիջոցներում տարածվող մեկ այլ պնդմամբ՝ Ջավախքում նախկին ռուսական բազայի տեղում հիմնվում է թուրքական ռազմաբազա։ «Դեռ հայտնի չէ՝ Ջավախքինը 100 տոկոսանոց հաստատ ծրագի՞ր է, թե՞ ոչ»,- ասվում է «Արմնյուզի»՝ այս թեմայով երկրորդ ռեպորտաժում։   Ռեպորտաժում, միևնույն ժամանակ, մեջբերվում է արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքը, որում վերջինս նշում է, որ հենց Վրաստանն է ավելի վաղ Ջավախքում կառուցել սեփական «ռազմական օբյեկտ», իսկ այլ երկրների հետ համագործակցության մասին խոսք չկա։ Այս թեմայով քննարկում եղել է նաև Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի եթերում։  Թուրքիան «մի քանի անգամ» ռազմաբազա է կառուցել Վրաստանում Հայկական մեդիայում Վրաստանի տարածքում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին քննարկումները նորություն չեն․ դրանք ակտիվանում են վերջին մի քանի տարիներին՝ որոշակի ընդմիջումներով։ 2016 թ. սկզբին քննարկվում էր Վրաստանում և Նախիջևանում  ռազմաբազա կառուցելու հարցը։ «Ռազմաբազա կառուցելու» հարցը Վրաստանի և Թուրքիայի իշխանությունները քննարկել են դեռ 2004-ին, ինչը կրկին տարածվել էր մամուլում։ Այս քննարկումները ժամանակին լուրջ արձագանք էին գտել նաև ջավախահայերի շրջանում։ Բոլոր տարիներին քննարկումները վերաբերում էին հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքի ավիաբազային և Ջավախքում նախկին ռուսական ռազմաբազայի վայրում կառուցվելիք բազային։  Հատկանշական է, որ թե՛ վրացական և թե՛ միջազգային արժանահավատ աղբյուրներում Վրաստանում կառուցվող կամ կառուցվելիք ռազմաբազայի մասին հրապարակումներ չկան․ առկա բոլոր տեղեկությունները վերաբերում են թուրքական դրամաշնորհներով վերականգնվող վրացական ռազմաբազային։ Բացի այդ, այս համագործակցությունը մինչ այս չի ներառել թուրքական ուժերի անմիջական ներկայություն Վրաստանի տարածքում։  Թուրք-վրացական ռազմական համագործակցությունը ևս նոր չէ Վրաստանում Թուրքիայի ռազմական ներկայության մասին խոսակցությունների հիմքում վրաց-թուրքական զարգացող համագործակցությունն է։  Այս համագործակցությունն ունի տասնյակ տարիների պատմություն՝ սկսած Սովետական Միության փլուզումից։ 1992 թվականին ռազմական կրթության ոլորտում եռակողմ համաձայնագիր է կնքվել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Թուրքիան և Վրաստանը ռազմական վարժանքների, տեխնոլոգիաների և գիտության ոլորտի համաձայնագիր էին կնքել 1996 թվականին։  Մառնեուլիի ավիաբազան վնասվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում՝ ռուսական կողմի հարվածներից, որից հետո Թուրքիան և Վրաստանը համագործակցում են նաև այդ ռազմաբազայի արդիականացման և վերազինման ուղղությամբ՝ Թուրքիայից տրամադրվող դրամաշնորհների միջոցով։ Նպատակներից մեկը ավիաբազան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելն է։ Միայն 2020 թվականին երկու երկրների միջև ռազմական համագործակցության շրջանակում Թուրքիան շուրջ 18 միլիոն դոլար է տրամադրել Վրաստանին, որից ավելի քան 14 միլիոնը՝ հենց Մառնեուլիի ավիաբազայի վերազինման աշխատանքների համար։ Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ կարող ենք նկատել, որ 2020 թվականի ընթացքում Մառնեուլիի ավիաբազայում վերանորոգման աշխատանքներ են տեղի ունեցել։ Շարունակությունը՝ fip.am-ում։
12:09 - 28 ապրիլի, 2021
Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ «Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կմռնչա, և բոլորը նրան կլսեն։ Բայց նա խոսեց կատվի նման»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը, Էրդողանին մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ, նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը անում է այն, ինչ ցանկանում է։ «Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ձեզ»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Թուրք քաղաքական գործիչը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցավոտ և, եթե պետք է, դրանք պետք է ուսումնասիրվեն»։ Նա շարունակել է պնդել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արտաքին քաղաքականության այն թեզը, որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին բացել արխիվները։
21:43 - 27 ապրիլի, 2021
Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել
 |tert.am|

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, որն, ըստ թուրք պատգամավորների, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատողություններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է բանաձևում:Փաստաթղթում նաև կոչ է արվում Բայդենին «վերանայել այս հայտարարությունը, որը համատեղելի չէ պատմական փաստեր հետ»:
20:00 - 27 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ ռազմագերիների վերադարձը |armenpress.am|

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ ռազմագերիների վերադարձը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երևան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների: «Ես այցելել եմ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում տուժածները և, հանդիպելով նրանց հետ հայացքներով, ես ամաչեցի, որ գալիս եմ Եվրոպայից: Զգացի ամոթ Էրդողանի գործողությունների դիմաց եվրոպական փոխզիջումներից, զգացի ամոթ Սիրիայում «Դայեշ»-ին հաղթելուց հետո դավաճանության մատնված քրդերի համար, զգացի ամոթ Լիբիայի քաղաքացիական բնակչության համար, զգացի ամոթ մեր հույն, կիպրոսցի, բուլղար եղբայրների համար, որոնց ինքնիշխանությունն անընդհատ վտանգվում է, Եվրոպայի եղբայր հայ ժողովրդի համար` մատնված միակողմանի ագրեսիայի և, ով ստիպված միայնակ է առերեսվել Էրդողանի ջիհադիստ վարձկանների, կասետային ռումբերի հետ»,- նշել է պատգամավորը: Բելամին հավելել է, որ այցելել է նաև Եռաբլուր, որտեղ թաղված են հազարավոր երիտասարդներ, որոնք զոհվել են միայն նրա համար, որ Էրդողանը որոշել էր, որ բռնի ուժն ավելի լավ է, քան դիվանագիտությունը` իր շահերը պնդելու, առաջ մղելու համար: «Դա մեծագույն հանցագործություն է, որը կատարվում է երկրի մի ղեկավարի կողմից, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչն արդեն պետք է ահազանգ լինի մեզ համար: Սա նաև սարսափելի նախադեպ է, քանի որ մենք առանց որևէ բառ ասելու, թույլ ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն անպատժելիորեն խախտի միջազգային իրավունքը: Եվրոպան ունի գործելու բավական լծակներ` առաջինը դա կլիներ վերջապես պահանջել, որ բոլոր հայ ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Բաքվում, ազատ արձակվեն անհապաղ, որպեսզի վերջ դրվի այս ռազմական հանցագործությանը, եթե Եվրոպան ցանկանա, դա կարող է անել»,- ասել է Բելամին:
13:27 - 27 ապրիլի, 2021
Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

1lurer.am: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր են ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա շեշտեց, որ կիսում է Բայդենի ուղերձում արտահայտված միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում: «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում ՀՀ-ն միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ է արել: «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը: Բայց մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ՝ գործերը»,- նշեց Այվազյանը:
13:33 - 26 ապրիլի, 2021
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն․ Reuters
 |shantnews.am|

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն․ Reuters |shantnews.am|

shantnews.am: Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունը անվանեց Հայոց ցեղասպանություն: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության հայտարարությունը: Ըստ աղբյուրի, Թուրքիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների հայտարարությունը իրավական հիմք չունի, և որ Անկարան «մերժում է այն, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է»: Շաբաթ օրը ավելի վաղ Բայդենը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում անվանեց «Հայոց ցեղասպանություն»:  Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, և ԱՄՆ նախագահին կոչ է արել «շտկել այս լուրջ սխալը»:  
10:48 - 25 ապրիլի, 2021
ԱՄՆ նախագահի հայտարարությունը «որևէ արժեք չունի», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն |civilnet.am|

ԱՄՆ նախագահի հայտարարությունը «որևէ արժեք չունի», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն |civilnet.am|

civilnet.am: Թուրքիան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կիրառել է ցեղասպանություն եզրը։ «Մենք մերժում և ամենավճռական ձևով դատապարտում ենք ապրիլի 24-ին արմատական հայկական շրջանակների և հակաթուրքական խմբավորումների ճնշման տակ արված ԱՄՆ նախագահի հայտարարությունը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։ «Ակնհայտ է, որ այս պնդումը չունի ո՛չ գիտական, ո՛չ իրավական հիմք, ո՛չ էլ որևէ ապացույց։ Ինչ վերաբերում է 1915-ի իրադարձություններին, ապա «ցեղասպանություն» եզրի օգտագործման համար անհրաժեշտ պայմաններից ոչ մեկը, որը խիստ սահմանված է միջազգային իրավունքում, չի կատարվել։ 1915-ի իրադարձությունների բնույթը չի փոխվում՝ կախված քաղաքական գործիչների ընթացիկ քաղաքական շարժառիթներից կամ ներքաղաքական նկատառումներից։ Նման վերաբերմունքը ծառայում է միայն պատմության գռեհիկ խեղաթյուրմանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ արձանագրել է 1915-ի իրադարձությունների հակասական բնույթը։ Ավելին, 2005-ին Թուրքիան հայկական կողմին առաջարկել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ այդ ժամանակաշրջանի պատմական փաստերի լույսի ներքո արդար հիշողության հասնելու նպատակով: Թեև Հայաստանը երբեք չի պատասխանել այդ առաջարկին, այն դեռ բանակցությունների սեղանին է։ Այս առումով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը ո՛չ իրավաբանորեն, ո՛չ բարոյապես լիազորված չէ դատել պատմական հարցերը, որևէ արժեք չունի։ Որպես երկիր, որը գտնվում է քաղաքակրթությունների օրրան կոչվող տարածաշրջանի կենտրոնում, և որը, չնայած իր բոլոր տառապանքներին, ջանքեր է գործադրել հանուն խաղաղության և մարդկության հանգստության համար՝ Թուրքիան երբեք չի խուսափել իր պատմությանն առերեսվելուց և այդ առումով դասեր չի վերցնելու որևէ երկրից, այդ թվում ԱՄՆ-ից: Պատմական փաստերը խեղաթյուրող ԱՄՆ-ի այս հայտարարությունը երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի խղճի մեջ և կբացի մեր փոխադարձ վստահությունը և բարեկամությունը խարխլող խորը վերք: Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ուղղել այդ լուրջ սխալը, որը ոչ մի այլ նպատակի չի ծառայում, քան բավարարել որոշակի քաղաքական շրջանակների և աջակցել տարածաշրջանում, հատկապես թուրք և հայ ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության պրակտիկայի հաստատմանն ուղղված ջանքերին՝ փոխանակ ծառայելու վերոնշյալ շրջանակների օրակարգին, որոնք փորձում են թշնամանք բորբոքել պատմությունից»: Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
22:14 - 24 ապրիլի, 2021