Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում ահաբեկչության կանխման մասին |tert.am|
16:30 - 30 ապրիլի, 2021

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում ահաբեկչության կանխման մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական պայքարի ստորաբաժանումները միջքաղաքային ավտոբուսների ամենամեծ կայարաններից մեկում հայտնաբերել և առգրավել են պայթուցիկ նյութեր և ձերբակալել ծրագրված պայթյունի համար կասկածվող երկու անձանց, հայտնում է Ahval թերթը` հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մասնավորապես Ստամբուլի մեր ոստիկանության վարչությանը: Նրանք կարևոր սպանդ են կանխել Թուրքիայում», - ասել է Սոյլուն NTV լրատվականի ուղիղ հեռարձակման ընթացքում:

Սոյլուն ասել է, որ ահաբեկչական գործողությունը կազմակերպվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել