ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով 14մլն դրամի հափշտակություն կատարելու համար

Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով 14մլն դրամի հափշտակություն կատարելու համար

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007թ. ընկերոջը որպես վարորդ, իսկ 2012թ. նաև եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում:Վերջիններս, սակայն, մինչև 2017թ. հոկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց գործառույթային պարտականությունները: Այդ հանգամանքը թաքցնելու և նրանց ընտանիքներին լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահագրգռությունից ելնելով՝ համայնքի ղեկավարը կազմել է բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ ընկերոջ դեպքում 2007-2017թթ., իսկ եղբոր պարագայում՝ 2012-2017թթ. ժամանակահատվածներում վերջիններիս աշխատանքի հաճախելու և աշխատած ժամաքանակի վերաբերյալ:Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում որպես վարորդ ձևակերպված անձի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած տարիներին աշխատավարձի տեսքով անհիմն դուրս են գրվել շուրջ 8.7մլն, իսկ որպես ջրագծի հսկիչ ձևակերպված եղբոր անունով՝ ավելի քան 6.5 մլն ՀՀ դրամ գումարներ, որոնք փաստացի վատնման եղանակով հափշտակվել են համայնքի բյուջեից:Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2019թ. փետրվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով 2 դրվագ և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2 դրվագ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումի հիման վրա 2019թ. մայիսի 30-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Շամլուղ համայնքի նախկին ղեկավար Լ. Բ.-ի նկատմամբ որոշում է կայացվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:Որպես կասկածյալ հարցաքննվելիս Լ.Բ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:2019 թվականի հունիսի 6-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:Քրեական վարույթի ընթացքում Լ.Բ.-ն վերականգնել է համայնքին պատճառած ընդհանուր վնասից 14 մլն դրամը:Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:
13:51 - 07 հունիսի, 2019
Ոստիկանները Ծաղկաձորում ապօրինի ծառահատման դեպք են արձանագրել

Ոստիկանները Ծաղկաձորում ապօրինի ծառահատման դեպք են արձանագրել

Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում ծառայություն իրականացնելիս ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներից մեկը հունիսի 4-ին, ժամը 19.00-ին,լսել է սղոցի ձայն և, մոտենալով ցանկապատին, նկատել է, որ ցանկապատից մոտ 15-20 մ հեռավորության վրա երկու անձ ծառ են կտրում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում հայտնաբերել է Ծաղկաձորի երկու բնակչի՝ իրենց պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում բեռնված է եղել 4-8 սմ տրամագծով մոտ 0,2 խ/մ չպարզված տեսակի փայտանյութ:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 ծառի հատված ճյուղեր: Տղամարդիկ հայտարարել են, որ նշված փայտանյութը կտրել են որպես վառելափայտ:   Փայտանյութը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
05:23 - 06 հունիսի, 2019
«Հայաստանի երգի պետական թատրոնի» նախկին տնօրենի կողմից յուրացվել է շուրջ 41,78 մլն դրամ գումար․ Ոստիկանություն

«Հայաստանի երգի պետական թատրոնի» նախկին տնօրենի կողմից յուրացվել է շուրջ 41,78 մլն դրամ գումար․ Ոստիկանություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները: Մասնավորապես պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են: Քննությանն այս պահին հայտնի տվյալներով, պաշտոնատար անձը ընդհանուր առմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41.780.000 դրամ:Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:
18:13 - 05 հունիսի, 2019
Օպերատիվ ծառայող ունենք, որ բացի աշխատավարձից, մեկ ամսում իր 1,6 մլն դրամ պարգեւավճար է ստացել. Օսիպյան |news.am|

Օպերատիվ ծառայող ունենք, որ բացի աշխատավարձից, մեկ ամսում իր 1,6 մլն դրամ պարգեւավճար է ստացել. Օսիպյան |news.am|

news.am: Ծանր, առանձնապես ծանր հանցատեսակներ կան, որոնց բացահայտման դեպքում տրվում է լրացուցիչ, հավելյալ պարգեւավճար: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրա խոսքով, ոստիկանությունում օպերատիվ ծառայող կա, որ բացի աշխատավարձից, մեկ ամսվա կտրվածքով իր բացահայտումներով վաստակել է 1,6 մլն դրամ. «Դրան գումարվում է մոտ 300 հազար դրամ աշխատավարձը, եւ մոտ 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել»,-ասաց Օսիպյանը: Նա նշեց, որ 8-ժամյա աշխատանքից դուրս աշխատելու համար հավելավճար ոչ բոլորն են ստանում. «Ծառայող կա տուն ես ուղարկում՝ չի գնում: Ինքն իր նախաձեռնությամբ մնում եւ ծառայում է հանուն Հայաստանի Հանրապետության»: Օսիպյանը համաձայնեց տեսակետին, որ օպերատիվ աշխատակիցների աշխատավարձը բարձրանա. «Բայց մենք մոտիվացրել ենք, բոլոր պայմանները ստեղծել ենք: Եթե օպերատիվ աշխատակիցնը օպերատիվ տեղեկություններ բերի, ես սիրով այդ անձին կպարգեւատրեմ: Ապրիլից այս կողմ արդեն 108 ծառայող այս ձեւաչափով պարգեւատրվել է»,-ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ նույն ծառայողը օրական կարող է մի քանի անգամ պարգեւատրվել, սահմանափակում չկա: «Անգամ կին ծառայող է եղել, որ հետախուզական տեղեկություն է բերել, խրախուսել ենք»,-ասաց նա:
15:07 - 05 հունիսի, 2019
Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը. Էդգար Ջանոյան

Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ երեկ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնել եմ, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Իմ տրամադրած տեղեկության վերաբերյալ Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ սխալ տեղեկություն եմ տրամադրել: Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը: Մեջբերեմ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված հետաքննության արդյունքներով կայացված որոշումից. «Գեղամ Մանուկյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել հանցակազմի բացակայության հիմքով»: Ի դեպ, որոշման պատճենն ուղարկված էր Գեղամ Մանուկյանին, ով դրա հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկելու հնարավորություն ունի: Բայց մինչ մեր տեղեկությունը սխալ համարելը գուցե վատ չէր լինի ծանոթանա՞լ որոշմանը»:
09:41 - 05 հունիսի, 2019
Ոստիկանները Սիսիանում խոշոր չափերի յուրացման դեպք են բացահայտել

Ոստիկանները Սիսիանում խոշոր չափերի յուրացման դեպք են բացահայտել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Սիսիան» բժշկական կենտրոնի նախկին երկու տնօրենները, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, բուժհաստատության չորս աշխատողների անվամբ դուրս են գրել աշխատավարձի դրույքաչափից ավելի, խոշոր չափերի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ոստիկանությունից:
13:41 - 04 հունիսի, 2019
Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը կաշառք է վերցրել. ոստիկանության բացահայտումը

Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը կաշառք է վերցրել. ոստիկանության բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Շիրակի մարզային վարչությունների ու Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի դեպք: Պարզվել է, որ մարտի 11-ից Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնաբերել է ապօրինի շինարարություն:Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների, նա քաղաքացուց պահանջել և Գյումրու համայնքապետարանի աշխատակցի օժանդակությամբ մարտի 24-ին ստացել է 200 դոլար կաշառք: Այդպիսով անշարժ գույքի կառավարման բաժնի պետը քաղաքացու օգտին ակնհայտ ապօրինի անգործություն է դրսևորել և չի արձանագրել իրավախախտումը:Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:
12:01 - 04 հունիսի, 2019
Կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով մեղադրանքներ են առաջադրվել 18 անձի

Կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով մեղադրանքներ են առաջադրվել 18 անձի

Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 18 անձ:ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ:ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության կողմից իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել անտառապետերի, պահաբաժինների ղեկավար անձնակազմի և անտառահատումներ կատարող անձանց միջև հանցավոր համաձայնության արդյունքում:Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ծառահատումները կատարվել են Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առուվաճառքով զբաղվող անձանց կողմից: Նախնական համաձայանության գալով հիմնականում անտառապետերի հետ` նրանց կամ անտառտնտեսության աշխատակիցների կողմից ներգրավված բանվորների միջոցով իրականացվել են ապօրինի ծառահատումները:Անտառապետերի կողմից նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնաճյուղի տնօրենի և տվյալ պահաբաժնի անտառապահի հետ: Բացի այդ՝ պարզվել է, որ ապօրինի ծառահատումների մի մասը կատարվել է նաև պահաբաժնի անտառապահների կողմից: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Հայանտառ ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ են ներգարվվել 18 անձ:Այդ թվում՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի 1 պետական տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի 3 մասնագետ, անտառտնտեսության 2 տնօրեն, 2 անտառապետ, 4 անտառապահ, փայտանյութի առքուվաճառքով զբաղվող և ծառահատում իրականացնող 6 անձ: Նրանցից 9-ին առաջադրվել են մեղադրանքներ ապօրինի ծառահատումներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով վնաս հասցնելու, իսկ մյուսներին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ կատարելու, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդությունների համար:Պարզվել է, որ հիշյալ անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 101.438.250 ՀՀ դրամի վնաս, որից կամովին վերականգնվել է մոտ 4 մլն դրամը: Շարունակվող նախաքննության ընթացքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
08:12 - 04 հունիսի, 2019
Վարդան Հարությունյանի վրա հարձակման մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

Վարդան Հարությունյանի վրա հարձակման մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան հայտարարությանն այն մասին, որ իր վրա հարձակվել ու բռնության են ենթարկել: ՀՀ ոստիկանության արզաբանման մեջ մասնավորապես ասված է․ ««Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Իսկ նախորդ դեպքով տեղեկացնում ենք, որ մայիսի 19-ին Վարդան Հարությունյանից նույնաբովանդակ ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալուց: Ձեռնարկված միջոցառումներով և մարմնական վնասվածք հասցնելու փաստով նախապատրաստված նյութերով մայիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի /դիմողի բողոքի բացակայության/ հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:Որոշման պատճենն ուղարկվել է քաղաքացուն»:  
16:03 - 03 հունիսի, 2019
Ավազակային հարձակում Մասիսում. քաղաքացին վնասազերծել է հագուստի խանութի վաճառողին դանակով սպառնացող անձին

Ավազակային հարձակում Մասիսում. քաղաքացին վնասազերծել է հագուստի խանութի վաճառողին դանակով սպառնացող անձին

Մայիսի 31-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Դպրոցականների փողոցի հագուստի խանութ է մտել մասիսցի՝ 41-ամյա Զոհրաբ Վ․-ն, մոտեցել կոշիկի տաղավարին, ապա բռնել է վաճառողուհու պարանոցը, դանակը դրել պարանոցին ու փող պահանջել:Ամիջապես ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով Զոհրաբ Վ․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զոհրաբ Վ․-ին վնասազերծել մի քաղաքացի։ Այդ ընթացքում վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո Զոհրաբ Վ․-ն տեղափոխվել է բուժօգնություն ստանալու: Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, մասիսի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 22.10-ին բաժին են հրավիրվել մի կնոջ,որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, սև շորերով, միջին հասակի, 40-ին մոտ մի տղամարդ հետապնդել է իրեն և բացահայտ հափշտակել է դրամապանակը։ Պարզվել է, որ կնոջ նկարագրված անձը ավազակությունն արած Զոհրաբ Վ․-ն է։Զոհրաբ Վ․-ն ձերբակալվել է: Նախապատրաստվում են նյութեր:
09:36 - 01 հունիսի, 2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել անձնագրային ծառայության մասին «Իմ քայլի» պատգամավորի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել անձնագրային ծառայության մասին «Իմ քայլի» պատգամավորի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ այսօր Ազգային ժողովում անձնագրային ծառայության մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ։ Պարզաբանման տեքստում մասնավորապես ասված է․ «Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպման առումով։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է։ 1. Պատճենահանման հարցի վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական խնդիրը կարգավորելու համար։ Այն իրականացվում է երկու փուլով։ Թեև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազակերպության կողմից պայմանագրի համաձայն պատճենահանող սարքավորումները մատակարարվելու էին ավելի ուշ, բանակցությունների արդյունքում դրանք ավելի շուտ են տրամադրվել (մայիսի 15-ին) անձնագրային և վիզաների վարչությանը։ Երևանի անձնագրային ծառայությունները վերազինվել են պատճենահանող սարքավորումներով։ Անհրաժեշտ մյուս նյութերը նույնպես կտրամադրվեն շատ կարճ ժամկետում և հունիսի 3-ից՝ սկզբնական փուլում, Երևանի անձնագրային ծառայությունները կունենան պատճենահանման հնարավորություն։ Շրջանառության մեջ է դրվել նաև արտաբյուջետային միջոցների վերաբաշխում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել ավելի երկարադիմացկուն պատճենահանող սարքավորումներ, որոնք կտրամադրվեն բոլոր անձնագրային ծառայություններին (թվով 62), այդ թվում՝ նաև Երևանի։Որպես երկարաժամկետ և կայուն լուծում (ընդ որում, հետագայում լրացուցիչ ծախսեր չեն պահանջի) կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ձեռքբերման մրցութային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքում նախատեսվել է քաղաքացու կողմից ներկայացվող փաստաթղթերը սկանավորման եղանակով էլեկտրոնային բազայում պահպանելու հնարավորություն։ 2. Հերթերի վերաբերյալ։ Նախ անհրաժեշտ է նշել, որ հանգստյան սեզոնով պայամանվորված՝ մայիս-օգոստոս ամիսներին աննախադեպ աճում է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների քանակը։ Բացի այդ, նշված ամիսներին կտրուկ աճում է նաև դպրոցներ և մանկապարտեզներ հաշվառման տեղեկանքներ ներկայացնելու, իսկ այս տարի նաև նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար դիմողների քանակը։Այնուամենայնիվ, հերթերի կարգավորման հարցը ՀՀ ոստիկանության համար հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր։ Ներկայումս շրջանառության մեջ է դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է 35 անձնագրային ծառայություններում տեղադրել հերթերի կարգավորման համակարգեր։ Ընդ որում, ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեն կխնայի 60 մլն դրամ։ Ներդրումային համապատասխան ծրագրով առեւտրային կազմակերպությանը 6 տարվա ընթացքում սպասարկման վճար չի հատկացվելու։ Բացի այդ, նշված միջոցառմանը զուգահեռ բոլոր անձնագրային ծառայություններում տեղադրվելու են մանրը վերադարձնող սարքավորումներ, որը բխում է հակակոռուպցիոն ռազմավարական միջոցառումների ծրագրից։ Ընդ որում, այդ ամբողջի հետ մեկտեղ նախատեսվում է տերմինալիների միջոցով տեղում վճարվող 300 դրամ միջնորդավճարը նվազեցնել 100 դրամի, տեղերում տեղադրել անկանխիկ վճարման տերմինալներ։ 3. Քաղաքացիների իրազեկվածության վերաբերյալ։ Անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով օրվա կտրվածքով ստացվում են հարյուրավոր զանգեր, որոնք հիմնականում տեղեկատվական բնույթի են։ Առանց հանգստյան օրերի, շուրջօրյա գործում է անձնագրային և վիզաների վարչության ֆեյսբուքյան էջը, որը բացի իրավական իրազեկումներ տարածելուց, սեղմ ժամկետներում քաղաքացիների նամակներին տալիս է սպառիչ պատասխաններ։Շուտով կգործի ԱՎՎ եռալեզու պաշտոնական կայքէջ»։  
16:41 - 30 մայիսի, 2019
Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում Սամվել Բաբայանի զինակիցների վրա հարձակման փաստով

Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում Սամվել Բաբայանի զինակիցների վրա հարձակման փաստով

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:Բաբայանի գրասենյակի փոխանցմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։«Եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում», - զգուշացրել է Արցախի պաշտպանության նախկին նախարարի գրասենյակը:Անդրադառնալով Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը՝ Հայաստանի ոստիկանությունից հայտնեցին, որ այս պահին կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:«Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ, և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն», - փոխանցեցին Ոստիկանությունից:
05:48 - 30 մայիսի, 2019
Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ

Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ

ՀՀ ոստիկանությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ,ասնակցել են կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր:Վալերիյ Օսիպյանը խոսել է հանցագործությունների ու բացահայտումների մասին: Նա նշել է, որ պետք է արդյունավետ աշխատանքներ իրականացնել նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության պետը հանձնարարել է ևս մեկ անգամ զրուցել տուժողների հետ, ի հայտ բերել նոր հանգամանքներ, որոնք կօգնեն բացահայտել հանցագործությունը:Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր բացահայտելու, ինչպես և հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ: Վալերիյ Օսիպյանը նշել է նաև. որ շուտով կամփոփվի այս տարվա վեց ամիսների ոստիկանության աշխատանքը: Ամփոփումից հետո բացասական պատկեր ունեցող ստորաբաժանումներում կիրականացվեն կադրային փոփոխություններ: Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին «Վերջին զանգի» օրն իրականացրած ուժեղացված ծառայության համար: Նրանց բարեխիղճ ծառայության շնորհիվ այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ որևէ դժբախտ դեպք կամ պատահար չի գրանցվել:Խորհրդակցությանը քննարկվել են նաև օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ հարցեր:Ավարտին՝ տարբեր հանցագործությունների բացահայտման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացան դրամական խրախուսանքների:
13:12 - 27 մայիսի, 2019
Եթե լինեն ընտրակաշառք բաժանող արկածախնդիրներ, կստանան համարժեք պատասխան․ Օսիպյան

Եթե լինեն ընտրակաշառք բաժանող արկածախնդիրներ, կստանան համարժեք պատասխան․ Օսիպյան

Ոստիկանության Կոտայքի բաժնում մայիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը:Խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են եղել:Վալերիյ Օսիպյանը հանձնարարականներ է տվել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների օրը իրականացնել ուժեղացված ծառայություն, բացառել հակաօրինական ցանկացած դրսևորում: Ինչ վերաբերում է ընտրակաշառք հասկացությանը, ոստիկանության պետը նշել է, որ անցած տարի ոստիկանությունը մի շարք համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն ապացուցել է, որ մերօրյա Հայաստանում այդ արատավոր երևույթը բացառված է: Խիստ հանձնարարական է տրվել՝ եթե լինեն նման արկածախնդիրներ, որոնք ընտրակաշառք բաժանելու անգամ փորձ կանեն՝ ոստիկանության կողմից կստանան համարժեք պատասխան: Օրինական ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված մի շարք հարցեր քննարկելուց հետո, խորհրդակցությանը խոսվել է նաև հանցագործությունների բացահայտումների, ամենամսյա պարգևավճարների և ոստիկանության ծառայության մասին հարցեր: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը շրջել է բաժնի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, տվել կոնկրետ հանձնարարականներ:
12:19 - 27 մայիսի, 2019