Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ
13:12 - 27 մայիսի, 2019

Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ

ՀՀ ոստիկանությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ,ասնակցել են կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր:
Վալերիյ Օսիպյանը խոսել է հանցագործությունների ու բացահայտումների մասին:

Նա նշել է, որ պետք է արդյունավետ աշխատանքներ իրականացնել նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության պետը հանձնարարել է ևս մեկ անգամ զրուցել տուժողների հետ, ի հայտ բերել նոր հանգամանքներ, որոնք կօգնեն բացահայտել հանցագործությունը:

Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր բացահայտելու, ինչպես և հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Վալերիյ Օսիպյանը նշել է նաև. որ շուտով կամփոփվի այս տարվա վեց ամիսների ոստիկանության աշխատանքը: Ամփոփումից հետո բացասական պատկեր ունեցող ստորաբաժանումներում կիրականացվեն կադրային փոփոխություններ:
Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին «Վերջին զանգի» օրն իրականացրած ուժեղացված ծառայության համար: Նրանց բարեխիղճ ծառայության շնորհիվ այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ որևէ դժբախտ դեպք կամ պատահար չի գրանցվել:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

Ավարտին՝ տարբեր հանցագործությունների բացահայտման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացան դրամական խրախուսանքների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել