ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ երեկ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնել եմ, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Իմ տրամադրած տեղեկության վերաբերյալ Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ սխալ տեղեկություն եմ տրամադրել: Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը: Մեջբերեմ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված հետաքննության արդյունքներով կայացված որոշումից.
«Գեղամ Մանուկյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել հանցակազմի բացակայության հիմքով»: Ի դեպ, որոշման պատճենն ուղարկված էր Գեղամ Մանուկյանին, ով դրա հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկելու հնարավորություն ունի: Բայց մինչ մեր տեղեկությունը սխալ համարելը գուցե վատ չէր լինի ծանոթանա՞լ որոշմանը»:
comment.count (0)