ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը, ռազմագերի ազատ արձակման հարցը |armenpress.am|

Էնթոնի Բլինկենը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը, ռազմագերի ազատ արձակման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է նա: Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել պետդեպը՝ նշելով, որ կողմերը քննարկել են նաև «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»: «Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:  
22:40 - 11 մայիսի, 2022
Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը
 |hetq.am|

Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը |hetq.am|

hetq.am: Բուլղարիան պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռքբերել սեղմված բնական գազ ավելի ցածր գնով, քան մինչ այդ ձեռք էր բերում «Գազպրոմից»-ից։ Այդ մասին նշվում է Բուլղարիայի կառավարության պաշտոնական կայք էջում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մատակարարման մասին պայմանավորվել են Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Գազի առաջին մատակարարումը կսկսվի հունիսին։ Ապրիլի վերջին Բուլղարիան հրաժարվել էր ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Դրանից հետո «Газпром»-ը դադարեցրել էր այդ երկիր սեղմված բնական գազի արտահանումը։  Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, համաձայն որի սկսած 2022 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազի համար ԵՄ անդամ երկրները պետք է վճարեն ռուսական ռուբլով։  Լուսանկարը՝ theusaprint.com-ից      
21:00 - 11 մայիսի, 2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացմանը |tert.am|

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացմանը |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը։ Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ավելի վաղ խոստացել էր հնարավորինս շուտ կազմակերպել նախաձեռնության քվեարկությունը: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության։ Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության համար։ Մասնավորապես, 6 միլիարդ դոլար պետք է ուղղվի զենքի և անվտանգության ապահովման համար, 8,7 միլիարդ դոլար՝ տնտեսական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հանրային ծառայությունների աշխատանքը ֆինանսավորելու համար, 5 միլիարդ դոլար՝ պարենային օգնություն Ուկրաինային և աշխարհի այլ երկրներին, 900 միլիոն դոլար նախատեսված է ուկրաինացի փախստականներին աջակցության համար: Բացի այդ, 3,9 մլրդ դոլար կհատկացվի Եվրոպայում ամերիկյան զորքերի հզորացմանը։
09:49 - 11 մայիսի, 2022
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ
 |factor.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին ու հայտարարել, որ ԱՄՆ-ը կոչ է անում իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ։ Այս մասին Փրայսը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ: «Ինչպես գիտեք՝ մենք անցյալ շաբաթ ռազմավարական երկխոսություն ունեցանք հայերի հետ, և հենց այդ հանդիպման ժամանակ էլ վերահաստատեցինք մեր փոխադարձ նվիրվածությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը հայտնեցինք Հարավային Կովկասում տևական խաղաղությանը։ Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը:
17:31 - 10 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության «լենդ-լիզի» օրենքը |azatutyun.am|

ԱՄՆ նախագահն ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության «լենդ-լիզի» օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնում է Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն տրամադրելու գործընթացը: «Լենդ-լիզի» տարբերակով Վաշինգտոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպառազինություն էր տրամադրում Խորհրդային Միությանը և հակահիտլերյան դաշինքի այլ երկրներին: Փաստաթուղթը Կոնգրես է ներկայացվել դեռևս Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ ՝ այս տարվա հունվարին, և անցած օրերին հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի նախ՝ Սենատի, ապա՝ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Համաձայն օրինագծի՝ Միացյալ Նահանգների նախագահը «կարող է լիազորել կառավարությանը պաշտպանական միջոցներ տրամադրել կամ վարձակալության հանձնել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով տուժած Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին՝ պաշտպանությունն ամրապնդելու, խաղաղ բնակչությանը հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Բայդենին օգնության ծրագիրը վերականգնելու համար։ «Շնորհակալ եմ Միացյալ Նահանգների նախագահին և ամերիկացի ժողովրդին՝ հանուն ազատության և ապագայի պայքարում Ուկրաինային աջակցելու համար», - թվիթերյան իր էջում գրել է Զելենսկին՝ համոզմունք հայտնելով, որ միասին կհաղթեն, կպաշտպանեն ժողովրդավարությունը Ուկրաինայում և Եվրոպայում, «ինչպես 77 տարի առաջ»: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ջո Բայդենը Կիևին 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության երեք փաթեթ է տրամադրել։ Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսից ևս 33 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնելու համար։  
12:20 - 10 մայիսի, 2022
Մեծ յոթնյակի երկրներն աստիճանաբար կհրաժարվեն ռուսական նավթից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ

Մեծ յոթնյակի երկրներն աստիճանաբար կհրաժարվեն ռուսական նավթից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ

Մեծ Յոթնյակի երկրները կիրակի օրն անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ համաձայնության են եկել արգելել կամ աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից, իսկ Միացյալ Նահանգները հայտարարել է ռուսական «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ պատժամիջոցների սահմանման մասին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար Մոսկվային պատժելու նպատակով, գրում է Reuters-ը։ «Մենք համաձայնության ենք եկել աստիճանաբար չեղարկել ռուսական էներգակիրներից մեր կախվածությունն, այդ թվում՝ արգելել կամ աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից»։ «Մենք հոգ կտանենք, որ դա արվի ժամանակին և կանոնակարգված ձևով։ Մենք կաշխատենք միասին, ինչպես նաև մեր գործընկերների հետ՝ երաշխավորելու կայուն և շարունակական գլոբալ էներգամատակարարումներն ու հասանելի գները սպառողների համար», - ասված է G7-ի երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունում։ Իսկ ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական երեք հեռուստաալիքների դեմ պատժամիջոցների սահմանման մասին, երկիրը նաև արգելել է իր քաղաքացիներին հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին և վիզաների շուրջ 2600 սահմանափակում մտցրել ռուսաստանցի և բելառուս պաշտոնյաների համար։ «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ ուղղված միջոցներն առաջինն էին, քանի որ մինչ այս ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները խուսափում էին այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեին Եվրոպային մատակարարվող գազի խաթարումների։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ «Գազպրոմբանկի» ղեկավարությանը վերաբերող պատժամիջոցները տարածվում են նաև «Գազպրոմբանկի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովի վրա։   Նորա Վանյան
14:10 - 09 մայիսի, 2022
Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը |armenpress.am|

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում երկու երկրի ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ «պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին» Ուկրաինայում իրականացվող գործողությունների առնչությամբ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Բայդենն ու Թրյուդոն խոսել են իրենց շարունակական ջանքերի մասին՝ անվտանգային հարցերում աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև տնտեսական ու մարդասիրական օգնություն տրամադրելու պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիներին:   Բայդենը բարձր է գնահատել «ճգնաժամային ժամանակահատվածում Կանադայի հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև նրա առաջնորդությունը՝ Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ ու սահմանափակումներ մտցնելու գործում»:  
11:06 - 07 մայիսի, 2022
Միրզոյան-Մաքքոնել հանդիպմանն ընդգծվել է ԱՄՆ-ի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված  միջնորդական ջանքերի կարևորությունը

Միրզոյան-Մաքքոնել հանդիպմանն ընդգծվել է ԱՄՆ-ի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի կարևորությունը

Մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը աշխատանքային այցով ՄԻացյալ Նահանգներում է,  հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ աշխատակազմից։ ԱԳՆ փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Հանդիպման ընթացքում Նախարար Միրզոյանը ներկայացերլ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
12:25 - 06 մայիսի, 2022
ԱՄՆ-ն սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց |civilnet.am|

ԱՄՆ-ն սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց |civilnet.am|

civilnet.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը։ Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց: Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։ Ավելին՝ civilnet.am-ում
11:52 - 06 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։ Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեզի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչն կարևոր նշանակություն ունեն արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։   ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։  Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։  Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ 
11:24 - 06 մայիսի, 2022
ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի ողջ պաշարը |shantnews.am|

ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի ողջ պաշարը |shantnews.am|

shantnews.am: Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի իր ողջ զինանոցը՝ հիշեցնելով, որ Մոսկվան դեռևս տարիներ առաջ է ոչնչացրել այդ տեսակի սեփական զենքը։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության տելեգրամյան ալիքում հրապարակված մեկնաբանությունում։ Նշվում է, որ տեղի ԶԼՄ-ները կրկնում են իրենց երկրի հասցեին վարչակազմի մեղադրանքները՝ քիմիական զենքի արգելման կոնվենցիայի խախման վերաբերյալ։ Դեսպանատունն ընդգծել է, որ Ռուսաստանն իր քիմիական զենքը լիովին ոչնչացրել է դեռ 2017 թվականին, և այդ փաստը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։ Հենց ԱՄՆ-ը, այլ ոչ թե Ռուսաստանն է մնում կոնվենցիայի միակ մասնակից-երկիրը, որը դեռևս չի ազատվել իր պաշարներից, նշել են դեսպանատանը և կոչ է արել ամերիկյան հանրությանը մտածել, թե ինչ նպատակով է Վաշինգտոնը ձգձգում քիմիական զենքի ազգային զինանոցի ոչնչացումը, և ինչու են մյուս երկրներն արդեն իրագործել այդ հանձնարարությունը։
09:58 - 06 մայիսի, 2022