ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ
 |factor.am|
17:31 - 10 մայիսի, 2022

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին ու հայտարարել, որ ԱՄՆ-ը կոչ է անում իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ։ Այս մասին Փրայսը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

«Ինչպես գիտեք՝ մենք անցյալ շաբաթ ռազմավարական երկխոսություն ունեցանք հայերի հետ, և հենց այդ հանդիպման ժամանակ էլ վերահաստատեցինք մեր փոխադարձ նվիրվածությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը հայտնեցինք Հարավային Կովկասում տևական խաղաղությանը։ Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել