ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի ողջ պաշարը |shantnews.am|
09:58 - 06 մայիսի, 2022

ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի ողջ պաշարը |shantnews.am|

shantnews.am: Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի իր ողջ զինանոցը՝ հիշեցնելով, որ Մոսկվան դեռևս տարիներ առաջ է ոչնչացրել այդ տեսակի սեփական զենքը։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության տելեգրամյան ալիքում հրապարակված մեկնաբանությունում։

Նշվում է, որ տեղի ԶԼՄ-ները կրկնում են իրենց երկրի հասցեին վարչակազմի մեղադրանքները՝ քիմիական զենքի արգելման կոնվենցիայի խախման վերաբերյալ։

Դեսպանատունն ընդգծել է, որ Ռուսաստանն իր քիմիական զենքը լիովին ոչնչացրել է դեռ 2017 թվականին, և այդ փաստը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

Հենց ԱՄՆ-ը, այլ ոչ թե Ռուսաստանն է մնում կոնվենցիայի միակ մասնակից-երկիրը, որը դեռևս չի ազատվել իր պաշարներից, նշել են դեսպանատանը և կոչ է արել ամերիկյան հանրությանը մտածել, թե ինչ նպատակով է Վաշինգտոնը ձգձգում քիմիական զենքի ազգային զինանոցի ոչնչացումը, և ինչու են մյուս երկրներն արդեն իրագործել այդ հանձնարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել