ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37937 դեպք, մեկ օրում գրանցվել է 308 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37937 դեպք, մեկ օրում գրանցվել է 308 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1853 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:
11:00 - 29 հուլիսի, 2020
Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք, գրանցվել է մահվան նոր 8 դեպք

Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք, գրանցվել է մահվան նոր 8 դեպք

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։ Նոր թեստերի թիվը 1061 է, գրանցվել է մահվան նոր 8 դեպք։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
10:57 - 28 հուլիսի, 2020
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2020 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Ապագան առանց հեպատիտի»: ԱՀԿ-ն հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների մասին առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:    ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ: Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը` և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որի շրջանակներում բժշկական կազմակերպություններում կիրարկվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.8 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 2.1 անգամ:    Առողջապահության նախարարությունը,  «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկայնի անվան  առողջապահության ազգային ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար  թեստավորում, որը կիրականացվի անանուն, անվճար, հասանելի և արագ: Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող  (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ: Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «#Մի՛ գուշակիր, հետազոտվի՛ր» արշավը` նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:
10:06 - 28 հուլիսի, 2020
Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության, մանկական վերականգնողական բժշկական օգնության մատչելիության բարելավման, մարզերում որակյալ բուժօգնության ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ընթացիկ աշխատանքների մասին, որոնք վերաբերում են առողջության համապարփակ բժշկական ապահովագրությանը, 2019թ. վերջին ստեղծված՝ Տուբերկուլոզի կառավարման 2021-2025թթ. ազգային ծրագրի նախագծի մշակմանը, ՀՀ-ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայմանը: Առողջապահության նախարարը նշել է, որ ընթացիկ աշխատանքների շարքում մշակման փուլում է գտնվում «2021-2023 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագիրը, Իմունականխարգելման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նախարարը զեկուցել է, որ 2019-ի հունվարից, իսկ հուլիսից` ընդլայնվելով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններից։ 2020-ի հունվարից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է չսահմանափակվող բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Սահմանված կարգով կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագրեր: 2019-ի հունվարից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջովին իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում դիմելիությունն ավելացել է 3,4 անգամ: 2019-ի հուլիսից 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Նախկինում այն իրականացվում էր համավճարային սկզբունքով: Ծրագրի մեկնարկից առ այսօր կատարվել է 1024 սեանս: 2020-ի ապրիլից պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը դարձել է «28.01», նախկին «30.01»-ի փոխարեն: Սրտի անհետաձգհելի վիրահատական անվճար ծառայություններն անվճար իրականացնելու արդյունքում պետպատվերի շրջանակում վիրահատությունների ծավալն ավելացել է 22 տոկոսով: 2020-ի մարտից բարելավվել է հղիների նախածննդյան հսկողությունը, ընդլայնվել են բարձր ռիսկի հղիների հետազոտությունները` հայտնաբերելով և բուժելով ախտաբանական այն վիճակները, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում` ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով: 2020-ին պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ, որի շնորհիվ 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը: Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թ-ի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել են 12 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությանը և նշել, որ այն գտնվում է մշակման փուլում և առաջիկայում կներկայացվի վարչապետի աշխատակազմ: Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել Առողջապահության նախարարության գործունեության արդյունքներից և նշել, որ ոլորտում առկա խնդիրները ռազմավարական են և դրանց լուծումը պետք է տրվի վերը նշված ռազմավարության ընդունմամբ ու դրանով նախատեսված միջոցառումների իրականացմամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահության առաջնային օղակի արդյունավետության բարձրացման, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, առողջապահական համակարգում էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակին և այդ ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպմանը:
18:29 - 27 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37390 դեպք, մեկ օրում գրանցվել է 73 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37390 դեպք, մեկ օրում գրանցվել է 73 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 187 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 314 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:
10:56 - 27 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․07․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․07․20 (թարմացվող)

20։05- Հուլիսի 26-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ Հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 956 քաղաքացի, նրանցից 279-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Կորոնավիրուսից առողջացել է Շիրակի մարզի 445 բնակիչ: Արձանագրվել է մահվան 35 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   11:07- ԱՀ-ում COVID-19-ը հաստատվել է 9 քաղաքացու մոտ:  Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:  1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր։ Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ: Դժբախտաբար, 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ունենք առողջացման 1 դեպք: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]11:00-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։  [ՀՀ ԱՆ]10:50- Թարմացվել է  26.07.2020թ․Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 37317 (+321)Առողջացածներ - 26478  (+235)Փաստացի բուժվողներ -9914Ընդհանուր թեստեր - 157152 (+1,488)Մահվան ելքեր - 705 (+5)Մահվան ելքեր այլ պատճառով –220 [ՀՀ ԱՆ] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․07․20 (թարմացվող)
20:31 - 26 հուլիսի, 2020
Սևանա լճի տարածքում իրականացվել են թունաբանական հետազոտություններ

Սևանա լճի տարածքում իրականացվել են թունաբանական հետազոտություններ

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի  դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության  մասին վկայող փոփոխություններ չեն  նկատվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է լինել ուշադիր, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ  ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:  Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված  ջրի որակի դիտարկումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:01 - 25 հուլիսի, 2020
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կատարված ծախսերը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կատարված ծախսերը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։ Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։ Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 1,443,504,690   Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 651,968,363   Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 389,675,775   Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 669,323,500   Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 828,074,847   Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 1,066,518,894   Բժշկական կենտրոնների վերանորոգում 618,851,437   Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ 140,610,307   Հանրագումար 5,808,527,812
15:30 - 25 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 36996 դեպք, մեկ օրում գրանցվել է 383 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 36996 դեպք, մեկ օրում գրանցվել է 383 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 155664 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 383 նոր դեպք և 509 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 1850 թեստավորում։Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:
11:02 - 25 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 36613 դեպք, մեկ օրում հաստատվել է 451 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 36613 դեպք, մեկ օրում հաստատվել է 451 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 153814 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 451 նոր դեպք և 490 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1936 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է:
11:03 - 24 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա կնվիրի Արցախին

Առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա կնվիրի Արցախին

ՀՀ առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա կնվիրի Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով: Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով: Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:19 - 23 հուլիսի, 2020