Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 38196 դեպք, մեկ օրում հաստատվել է 259 նոր դեպք
10:56 - 30 հուլիսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 38196 դեպք, մեկ օրում հաստատվել է 259 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 259 նոր դեպք և 542 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1374 թեստավորում։ Գրանցվել է 5 մահ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել