ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը սառեցված է. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը սառեցված է. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունը պաշտոնապես սառեցված է, եւ այդ հարցում համագործակցության հեռանկարներ չկան։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ-ի Սպառազինությունների չտարածման եւ վերահսկման հարցերով վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։ Գրում է «ՏԱՍՍ»-ը: «Այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների հեռանկարի մասին խոսելու կարիք չկա։ Ցավոք, Վաշինգտոնի բոլոր գործողություններն ուղղված են տրամագծորեն հակառակ ուղղությամբ։ Ցանկացած երկխոսության եւ առավել եւս ռազմավարական երկխոսության ժամանակ անհրաժեշտ է առնվազն համարժեք գործընկեր ունենալ: Այս պահին ամերիկյան կողմից այդպիսի երկխոսությունը պաշտոնապես սառեցված է», - ասել է դիվանագետը։
17:42 - 30 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն փորձում է կանխել Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

ԱՄՆ-ն փորձում է կանխել Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։«Դա այն է, ինչում շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինենք, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ինչպես նաև փորձենք առաջ տանել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինկենը:
10:37 - 29 ապրիլի, 2022
Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատար Հեթեր Բայստրիկին ապրիլի 27-ին այցելել է Ամուլսար, հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Հանդիպման ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կարճ պրեզենտացիայով հանդես եկավ Լիդիանի գլխավոր մենեջեր Ռոդնի Ստուպարիկը, որից հետո քննարկվեցին ընկերության ապագա պլանները: Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին Բայստրիկին այցի համար: Որպես ամերիկա-կանադական ընկերություն` Լիդիան Արմենիան բարձր է գնահատում Կանադական դեսպանության ցուցաբերած հետաքրքրությունը ընկերության գործունեության հանդեպ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ Օրերս Ամուլսար էր այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ապրիլի 20-ին Լին Թրեյսին ծանոթացել էր «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
17:03 - 28 ապրիլի, 2022
Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը
 |factor.am|

Բաքվում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը |factor.am|

factor.am: Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ամերիկյան առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։Նշվում է, որ տարածաշրջանային համաժողովին մասնակցել են Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լիտցենբերգերը, Դեգնանն ու Թրեյսին, պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը։«Տարածաշրջանի և Վաշինգտոնի գործընկերները հավաքվել էին կարծիքներ և տեղեկատվություն փոխանակելու համար: Նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ մենք ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ապահովելու Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի ապահով, կայուն և բարգավաճ ապագա»,- ասվում է հայտարարության մեջ։
15:04 - 28 ապրիլի, 2022
Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը |factor.am|

Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պատվիրակության կազմում են եղել Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Էրլ Լիտցենբերգերը, Քելլի Դեգնանն ու Լինն Թրեյսին։  Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման համար բանակցությունների վարման, հաղորդակցությունների բացման հարցեր։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստ է բանակցությունների մեկնարկին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ 
13:37 - 28 ապրիլի, 2022
Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում կոնգրեսականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ամերիկահայ համայնքի մասնակցությամբ անցկացվել է միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միջոցառմանը ներկա Կոնգրեսի անդամները, մարդու իրավունքների, կրոնական և էթնիկ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հարգել են 1915-1923 թթ Թուրքիայում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառման հատուկ հյուրերից են եղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան և այլք: «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես այն հնարավորությունն է՝ ասելու «այլևս երբեք»…», - ասել է սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում: Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է ապահովել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունը լինի այնքան խորը, լայն և ազդեցիկ, որքան հնարավոր է»: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Ոգեկոչման հանդիսավոր արարողությունը հովանավորվել է ամերիկահայ կազմակերպությունների և Հայաստանի դեսպանության կողմից՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հետ համագործակցությամբ։
11:22 - 28 ապրիլի, 2022
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանտարկյալների փոխանակում են կատարել: Ռուսաստանում բանտարկված ամերիկացի նախկին զինծառայող և ուսանող Թրևոր Ռիդին ազատ արձակելու և տուն ուղարկելու դիմաց Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել և հայրենիք է ուղարկվել 20 տարվա ազատազրկման պատիժը կրող ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոն: Բուն փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ օդանավակայանի տարածքում, որտեղ վայրէջք են կատարել և կողք կողքի կայանվել են երկու երկրների ինքնաթիռները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այս փոխանակումը տեղի է ունեցել երկարատև բանակցությունների արդյունքում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Թրևոր Ռիդը տուն է վերադառնում: Երկու երկրներում էլ նշում են, որ բանտարկյալների փոխանակումը դժվար թե առանձնահատուկ դրական ազդեցություն գործի ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:   Լուսանկարում՝ Թրևոր Ռիդին
21:13 - 27 ապրիլի, 2022
Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման հարցը
 |1lurer.am|

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման հարցը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը չորեքշաբթի հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության ընդլայնման հետ կապված հարցեր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են «Ուկրաինայի զինված ուժերին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերելու» հետ կապված հարցերը, ինչպես նաև «լրացուցիչ միջոցները», որոնք, ըստ Փրայսի, Ռուսաստանին պատասխանատվության են ենթարկելու Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության համար: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել Բլինքենի և Լը Դրիանի զրույցի թե՛ առաջին, թե՛ երկրորդ մասի վերաբերյալ։
20:50 - 27 ապրիլի, 2022
Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն |armenpress.am|

Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին: «Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինքենը: Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ: «Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը:
13:01 - 27 ապրիլի, 2022
Պենտագոնը միջուկային պատերազմի մասին Լավրովի հայտարարությունը «վտանգավոր հռետորաբանություն» է անվանել |tert.am|

Պենտագոնը միջուկային պատերազմի մասին Լավրովի հայտարարությունը «վտանգավոր հռետորաբանություն» է անվանել |tert.am|

tert.am: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը չի հավատում, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է միջուկային հակամարտություն սկսվել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես չեմ հավատում դրան», - ասել է Օսթինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ինքը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել միջուկայինի: «Միջազգային հանրության բոլոր անդամներն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Բայց Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, և մենք կշարունակենք աջակցել նրան»,- ընդգծել է նա: Օսթինը նաև վտանգավոր է անվանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ։ «Ցանկացած նման հռետորաբանություն չի օգնում, ոչ ոք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։ «Դժվար է ասել, թե ինչ է եղել Լավրովի խոսքերի հետևում, սակայն նման հռետորաբանությունից պետք է խուսափել»,- ասել է Օսթինը։
09:48 - 27 ապրիլի, 2022
Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով |tert.am|

Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով |tert.am|

tert.am: Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը: Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը, գրում է «РИА Новости»-ն։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք ելնում ենք դրանից, և հիմա չէի ցանկանա, որ երբ... ռիսկերն իսկապես շատ են ու էական, արհեստականորեն ուռճացվեին այս ռիսկերը։ Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ Նա նաև հույս է հայտնել, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն ուղարկի Ուկրաինա։ «Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք երրորդ համաշխարհային պատերազմ, հենց այս համատեքստում են դիտարկվում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինայի կառավարությանը պաշտպանելու համար։ Եվ բոլորը միշտ ասում են, որ զենք են տալու, ինչը, իհարկե, նաև կրակի վրա յուղ է լցնում: Նրանք այս զենքի մատակարարումներով ուզում են ստիպել ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին զինվորը, միայն թե այս հակամարտությունը երկարի, միայն թե Ռուսաստանը դրանից ավելի ու ավելի տուժի, ինչի հույսը նրանք ունեն»,- ասել է Լավրովը։
10:00 - 26 ապրիլի, 2022
Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները

 |armenpress.am|

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովները տեղի են ունենում կանոնավոր հիմունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ անդրադառնալով թեմայի առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը: Ամերիկյան դեսպանությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը մեկնում է Ադրբեջան հանդիպելու ադրբեջանական կառավարության պաշտոնյաների հետ: Պետքարտուղարի փոխտեղակալը ապրիլի 27-28-ին նաև կմասնակցի Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լի Լիցենբերգերի, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ինչպես նաև Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ աջակցության հարցերով համակարգող Գրեգ Նաարդենի եւ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերի հետ միասին: «Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների այդպիսի համաժողովները անցկացվում են կանոնավոր հիմունքներով: Վերջինը տեղի է ունեցել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2021 թվականին: Մինչ այդ համաժողովներ են եղել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2019 թ. եւ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ 2018 թ.: 2020 թ. համաժողով տեղի չի ունեցել COVID-19-ի պատճառով», - հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Նշենք, որ Էնդրյու Շոֆերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է Միացյալ Նահանգների կողմից:
20:00 - 25 ապրիլի, 2022