ՌԴ-ն «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ուկրաինա մատակարարված զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ |tert.am|
12:16 - 27 ապրիլի, 2022

ՌԴ-ն «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ուկրաինա մատակարարված զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական բանակը Զապորոժիեում «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական զինված ուժերին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մատակարարված զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով անգարները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտի։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 607 անօդաչու թռչող սարք, 2596 տանկ և զրահամեքենա, ինչպես նաև 296 բազմակի հրթիռային կայան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել