ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:
17:26 - 03 օգոստոսի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ

Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն, իր հերթին, շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել Հայաստանում հետագա առաքելության ընթացքում: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ, այդ թվում նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության և քաղաքական երկխոսության ընթացքը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
13:55 - 03 օգոստոսի, 2021
ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետն անցկացրել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն

ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետն անցկացրել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 2-ին անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։ Հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռազմական ուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈՒ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։ Ըստ աղբյուրի՝ կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով:
21:15 - 02 օգոստոսի, 2021
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են արձակվել թիկունքային ապահովման մեքենայի վրա․ հայկական կողմից տուժածներ չկան

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են արձակվել թիկունքային ապահովման մեքենայի վրա․ հայկական կողմից տուժածներ չկան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ առավոտյան ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել էր, ամրաշինական աշխատանքները դադարեցվել էին։
23:50 - 31 հուլիսի, 2021
ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «Aerostar» տիպի ԱԹՍ․ ՊՆ լուսանկարները է հրապարակել

ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «Aerostar» տիպի ԱԹՍ․ ՊՆ լուսանկարները է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ «ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։ Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:  ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։  
10:32 - 30 հուլիսի, 2021
Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Այս գործողությունը պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից արվող ծայրահեղ ապակառուցողական և ծավալապաշտական հայտարարությունների համատեքստում և սույն թվականի մայիսի 12-ից սկիզբ առած Հայաստանի սուվերեն տարածք նրանց ներթափանցման համատեքստում։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Ռուբինյանը նաև ասել է, որ միջազգային հանրությունը պիտի համապատասխան արձագանք տա Արդբեջանի՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին։ «Մենք օգտագործելու ենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը՝ ըստ պատեհության։ Մայիսի 12-իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում և մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը, և կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, սրանից բխող բոլոր հետևանքներով»։ Խոսելով Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մասին, ըստ որի Ադրբեջանը Մոսկվայում սպասվող բանակցություններից առաջ նախահարձակ գործողություններ է սկսել, Ռուբինյանն ասել է․ «Մայիսի 12-ից սկսված իրավիճակին, նկատի ունեմ ՀՀ սահմանների խախտման հետ կապված իրավիճակի վերաբերյալ մենք քննարկումների և կապի մեջ ենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերներ հետ։ Մեր պաշտոնապես հնչեցրած առաջարկը եղել է երկու կողմերի զորքերի՝ սահմանից հայելային հետքաշման և ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ, ինչը հնարավորություններ կստեղծի ապագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու, և այս քննարկումները այդ ծիրի մեջ են։ Իսկ առավել մանրամասն կարծում եմ՝ համապատասխան գերատեսչությունը կհայտնի»։ Ռուբինյանը հավելել է, որ ՀՀ զինված ուժերը թույլ չեն տալու որևէ ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքներից ներս։ «Դա այս գիշեր ապացուցվեց»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ավելի ուշ պաշտպանական գերտեսչությունը հայտարարել էր, որ հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։  09։20-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, հակառակորդը կորուստներ տալով հետ էր շպրտվել։ Այնուհետև ՊՆ-ն հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունի 3 զոհ, 4 վիրավոր։ 
16:18 - 28 հուլիսի, 2021
ՊՆ-ն նախատեսում է սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հավաքներ անցկացնել |hetq.am|

ՊՆ-ն նախատեսում է սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հավաքներ անցկացնել |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ռազմական գերատեսչությունը ցանկանում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել։ Նպատակը, ըստ ՊՆ-ի, քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումն է։ Պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, զինվորական 10 մասնագիտություններով վերապատրաստման համար՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանություն, կապ, հետախուզություն, ռադիոէլեկտրոնային պայքար, ինժեներական, տեխնիկական, թիկունքային և տեղագրական։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
13:47 - 28 հուլիսի, 2021