Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար
 |tert.am|
16:04 - 04 ապրիլի, 2022

Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, խոսելով ԶՈՒ ԳՇ պետի նշանակման մասին, ասաց․

«ԳՇ պետի տեղակալ Քոչունցը այս պահին ունի օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, նշանակում, բնականաբար, տեղի է ունենալու, չեմ կարող ասել՝ երբ, բայց համարեք իրավական առումով ունենք ԳՇ պետ, ով ունի բոլոր լիազորությունները։ Հետախուզության վարչության պետ չունենք, բայց ունենք պաշտոնակատար, ով վարչապետի տեղակալն է, հետախուզությունը իր աշխատանքը կատարում է, որևէ էական խնդիր չի ծագում, եթե հետախուզության գլխավոր վարչության պետը ի պաշտոնե պետն է կամ պետի պաշտոնակատարը»։

Սարգսյանը չհերքեց, որ բանակում կա լավ զինվորական կադրերի պակաս։

Անդրադառանալով Երասխից հայկական և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշման վտանգներին, ՊՆ փոխնախարարը  ասաց․ «Ես վտանգ չեմ տեսնում, որովհետև այլ բանի մասին է խոսքը։ Որևէ պարտադրանք մեզ համար ընդունելի չի լինելու։ Մենք խոսում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգի մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել