2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ
15:28 - 19 ապրիլի, 2022

2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ» ընկերությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆլեշ», «Թեղուտ», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ կոնտրակտ» ընկերությունները։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել