Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին. Սերժ Սարգսյան

Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին. Սերժ Սարգսյան

Մենք, երևի թե, մեր իշխանության ժամանակ ունեցել ենք այս թերությունը․ համեմատաբար քիչ ենք շփվել մարդկանց հետ, քիչ ենք խոսել մեր կատարածի մասին և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, եթե ուղիղ ասեմ՝ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ: Այս մասին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դրա հետ միասին, սակայն, մենք չենք ստել, հասարակությանը մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է:Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»,- նշել է նա:
22:40 - 06 հունիսի, 2021
Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է  ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։ «Դեսպանի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները։ Նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս խնդիրներին, Արցախյան վերջին պատերազմի ժամանակ միջազգային հանրության վերաբերմունքին, պոպուլիստական կառավարության գործունեության արդյունքում մեր երկրում առաջացած ճգնաժամային իրավիճակին: Որակելով միջազգային ինստիտուտների արձագանքները 44-օրյա պատերազմին որպես «իներտ», ՀՀԿ ղեկավարը շեշտել է. «Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել»։ Խոսելով, մասնավորապես, հայկական բանակում 2018-ից հետո առաջացած խնդիրների մասին՝ նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է. «Նա (Նիկոլ Փաշինյանը) վախենում էր բանակից և դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար»»,- նշված է հայտարարության մեջ։
20:41 - 04 հունիսի, 2021
Եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ կապիտուլյանտին ասեին՝ կանգ առ, մենք այսօր այս ողբերգության առաջ չէինք կանգնի․ Սերժ Սարգսյան  |tert.am|

Եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ կապիտուլյանտին ասեին՝ կանգ առ, մենք այսօր այս ողբերգության առաջ չէինք կանգնի․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Վանեցյանին անձամբ չեմ ճանաչել, բայց հեռակա ծանոթ եմ իր կենսագրությանը։ Անկեղծորեն ասում եմ, որ շատ սուր միջոցառումներում օպերլիազոր Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանը իրեն դրսևորել է տղամարդու պես։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահմանը։ Նա անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն կոալիցիա կազմել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ «Ինչի՞ չպիտի կազմեինք կոալիցիա Վանեցյանի հետ, որովհետև նա աշխատե՞լ է այս կապիտուլյանտի հետ։  Իմ կարծիքով, Վանեցյանն էլ ուրիշների պես ցանկացել է փոփոխություն այս երկրում։ Ուրիշների պես ինքն էլ է խաբված եղել, մտածել է հիմա գնացին, կառավարություն կազմեցին, միանգամից Հայաստանը դարձնելու են դրախտ։ Բայց մարդը գնաց, աշխատեց մի տարուց մի քիչ ավել, հասկացավ, որ բոլորովին ուրիշ միջավայր է ընկել ու առաջինը ընդվզեց։ Ես կարծում եմ, որ դա արժանիք է։ Մարդը հասկացել է ու հրապարակավ ասել՝ կանգ առ, էս երկիրը տանում ես կործանման։ Շարունակությունը՝ tert.am-ում
10:20 - 02 հունիսի, 2021
Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին․ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին․ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

Սերժ Սարգսյանը ուղերձը է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասվում է․ «Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք»,– 1918 թվականին՝ հայության համար օրհասական ժամանակաշրջանում, մեր ժողովրդին ուղղված՝ Արամ Մանուկյանի այս կոչը, ցավոք, ավելի քան հարյուր տարի անց արդիական է: Մեկ դար առաջ հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը ազգային գիտակցության և պատմական բարձր պատասխանատվության զգացումով իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ և հետ շպրտելու նրան: Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն, պատրաստ էին Երևանի բնակչությանը տարհանել ու դիրքավորվել Քանաքեռի բարձունքում։ Սակայն գտնվեցին պատիվ և քաջություն ունեցող ուժեր ու անհատներ, որոնք թշնամուն հանձնվելը անարգանք համարեցին և Երևանի ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի գլխավորությամբ չենթարկվեցին այդ ստորացուցիչ որոշմանն ու վճռական պայքարի կոչեցին ժողովրդին: «Սպաները գնում են անձնատուր լինելու: Թող գնա՜ն: Իսկ ես գնում եմ մեռնելու: Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում, թող հետևի ինձ»,– նույն այդ օրերին Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքված հազարավոր հուսահատված մարդկանց ու թշնամուն սպիտակ դրոշ պարզած դասալիքներին աննահանջ պայքարի էր մղում և սեփական օրինակով քաջալերում մեր նշանավոր հերոսներից ևս մեկը՝ Գարեգին Նժդեհը: Պայքարելու և ոչ մի դեպքում չհանձնվելու կոչ էին անում մայիսյան հերոսամարտերի մեր մյուս քաջորդիները՝ Երևանի զորամասի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը, Սարդարապատի ճակատամարտի հերոսներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, Թովմաս Նազարբեկյանը, Մայր Աթոռի միաբանները՝ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի գլխավորությամբ և հայրենիքի նվիրյալ այլ զավակներ: Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին: Հայ ազգը իր հայրենիքն ու պատիվը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ ցույց տվեց, որը դարձավ դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ: 1918 թվականի մայիսյան հաղթանակները Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի պատմության մեջ: Հավերժ փա՛ռք և խոնարհո՛ւմ մեր հերոսների պայծառ հիշատակին: Պատմական այս անդրադարձը զուգահեռներ անցկացնելու և ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու ու կողմնորոշվելու նպատակ ունի՝ կա՛մ մեր հերոս նախնիների օրինակով ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների պետականակործան քաղաքականության դեմ և մենք էլ մեր հերթին սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք բացառապես պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին: Այժմ կամ երբեք»:
09:49 - 28 մայիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ին կայացած բրիֆինգին, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններ ունենալու մասին խոսակցություններին:  «Իմ տպավորությամբ այս թեման վաղուց սպառվել է, այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին: Չեմ կարծում, որ այսօր դա այն թեման է, որի շուրջ պետք է բանավեճեր, քննարկումներ ծավալենք»,-  ասաց Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե այդուհանդերձ կան տարաձայնություններ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդ, որոնց մեջ որևէ տարաձայնություն չլինի: Միգուցե զույգերի մոտ է նման բան լինում… չեմ կարծում, որ դա այն թեման է, որն արժանի է քննարկման: Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գնում են իրենց ճանապարհով»: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են: Նրա խոսքով, այս ընտրություններին կան մրցակիցներ, որոնց դեպքում առկա են անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի, անվտանգության և այլ հարցերի առնչությամբ: «Հետևաբար կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն: Կան այլ կարգի մրցակիցներ և կարծում եմ, որ դրա շուրջ (խմբ.-այլ ուժերի հետ համագործակցություն) դեռ ավելի առարկայական խոսակցություններ կունենանք, երբ բոլոր դաշինքները գրանցվեն»,-հավելեց նա:
12:41 - 25 մայիսի, 2021
Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեսանյութն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր հանգամանքներն ստուգելու նպատակով

Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեսանյութն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր հանգամանքներն ստուգելու նպատակով

Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին հարցազրույց էր տվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին։ 1 ժամ 30 րոպե տևողությամբ հարցազրույցում Սարգսյանը ի թիվս այլնի անդրադարձել է նաև հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրային ռադիոյի շենք ներխուժման փաստին։ Սերժ Սարգսյանն անդրադառնալով այս միջադեպի ժամանակ հանցագործություն լինել-չլինելու խնդրին ասում է, որ այնուամենայնիվ այդ գործողություններում հանցագործություն եղել է․ «Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ։ Քանի որ իրենք սակավաթիվ էին և չկար կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, որ հետո ունեցանք, և որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում են բոլորովին այլ բնույթ։ Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ»,- նշել է Սարգսյանը։ Ակնհայտ է, որ Սարգսյանի խոսքում ակնարկվում է սեփական որոշմամբ Նիկոլ Փաշինյանին չձերբակալելու մասին։ Այսինքն՝ Սարգսյանի որակմամբ՝ եղել է հանցագործություն, սակայն ձերբակալում չի եղել, քանի որ այդպես են որոշել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչը կարող է լինել պաշտոնական դիրքի չարաշահում, քանի որ երկրի ղեկավարը լիազորված չէ որոշելու, թե ում ձերբակալեն և ում ոչ։ Վերոնշյալ հարցազրույցում հնչեցված հարցի վերաբերյալ պաշտոնական հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազություն։ Հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե արդյոք հայտարարությունը դիտարկվել կամ դիտարկվու՞մ է նախկինում պաշտոնեական լիազորություններն անցնելու համատեքստում, քանի որ ինչպես արդեն նշեցինք, երկրի ղեկավարը լիազորված չէ որոշել, թե ում ձերբակալեն և ում ոչ։ Դատախազությունից նաև փորձեցինք ճշտել, թե հայտարարությունն արդյոք հանցակազմ պարունակու՞մ է, թե՞ ոչ։ Եթե պարունակում է, ապա քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ Մեր պաշտոնական հարցման պատասխանում դատախազությունից նշել են, որ տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր՝ այդ թվում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահում կատարելու վերաբերյալ հանգամանքներն ստուգելու նպատակով։ Նարեկ Մարտիրոսյան
17:05 - 19 մայիսի, 2021
Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում. կազմավորվեց «Պատիվ ունեմ» դաշինքը
 |hetq.am|

Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում. կազմավորվեց «Պատիվ ունեմ» դաշինքը |hetq.am|

hetq.am: Այսօր հուշագիր են ստորագրել Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» և «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», որոնք առաջիկա ըտրություններին մասնակցելու են «Պատիվ ունեմ» դաշինքով։ Դաշինքը հայտարարություն է տարածել իր սկզբունքների, արած սխալների և հետագա անելիքների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։ 2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:  Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն: Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական  համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:  Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:  Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։  Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:  Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։ Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ  ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը: Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:  ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:  Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու  պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:  «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում: «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն: Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում: Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության եղել են ինչպես  բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում:  Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:  Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները: ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։ Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:  Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:  Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը: Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով: Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:  ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը  սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ  արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։ Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։  Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան: «Ազգ-բանակ» հայեցակարգը պետության  պաշտպանունակության, կայուն  ու անվտանգ զարգացման երաշխիքն է: ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:  Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը: Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն  խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ: Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։   Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն: Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի: ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար: Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին: 
14:49 - 15 մայիսի, 2021
Ես նախընտրական ցուցակում չեմ, որովհետև, ինչպես հայտարարել եմ, այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան |tert.am|

Ես նախընտրական ցուցակում չեմ, որովհետև, ինչպես հայտարարել եմ, այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողի հարցին, թե ինչու չի մասնակցում ընտրություններին, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես ցուցակում չեմ, որովհետև տարրական քաղաքագիտութունը այս մասին տարրական ճշմարտութուն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն, ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին ու հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը: Շարունակությունը՝ tert.am-ում
14:16 - 15 մայիսի, 2021
Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած կապիտուլյանտ իշխանություններին. Սերժ Սարգսյան |tert.am|

Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած կապիտուլյանտ իշխանություններին. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր խոսքում ասաց՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրումով կմեկնարկի այս փուլի իրենց պատվի գործը: «Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,-ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, երկրին անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ նման պայմաններում հնարավոր է այսօր կկարողանալ գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից ու պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման ռելսերի վրա: «Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,-ասաց Սերժ Սարգսյանը:  Շարունակությունը կարդացեք tert.am-ում
13:46 - 15 մայիսի, 2021
Այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը
 |1lurer.am|

Այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը |1lurer.am|

1lurer.am: Սերժ Սարգսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել նրա՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը: Այսօր տեղի է ունեցել հերթական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական թիմը նաև պահանջել է իրենց տրամադրել գործի ամբողջական նյութերը: Ըստ փաստաբան Ամրամ Մակինյանի՝ քննչական մարմինը քրեական գործի փաստաթղթերը ընտրանքային կարգով է դատարան ներկայացնում: Ավելի վաղ խափանման միջոց ընտրելու հարցում դատարանի համար հիմք էին հանդիսացել մեղադրյալի թաքնվելու ռիսկը, նաև վկաների վրա ազդելու հավանականությունը: Պաշտպաններն այդ երկու հիմքն էլ համարում են անհիմն: Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։ Գործով մեղադրյալներ են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: Մեղադրյալ էին նաև նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան պատճառով: Ամրամ Մակինյան (Սերժ Սարգսյանի փաստաբան) - «ՀՀ-ում կա՞ մի ողջամիտ մարդ, որ մտածում է՝ ՀՀ երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Սա ծաղր է ուղղակի: Վկաների մասով. մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել եմ ասելու՝ այս գործով կա մեկ մեղադրողի ցուցմունք՝ Սերգո Կարապետյանը: Բոլորին հայտնի է՝ Սերգո Կարապետյանը մահացել է: Մենք դատարանում հիմնավորեցինք՝ եթե նախկինում կարող էին թեկուզ վերացական մտահոգություններ լինել, որ կարող է խոչընդոտվել, դատավարության մասնակցի վրա անօրինական ազդեցություն և այլն, հիմա այդ հանգամանքը վերացել է»:
20:22 - 13 մայիսի, 2021
Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|

Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|

1lurer.am: Անցած 2 տարի 3 ամիսների ընթացքում այս խորհրդարանում ընդդիմության կողմից ներկայացվել ու ընդունվել է այնքան նախագիծ, որքան չի եղել, օրինակ՝ անցնող 10-15 տարիների ընթացքում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Էս երկու տարվա ընթացքում ավելի շատ նախագիծ է ընդունվել ընդդիմության ներկայացրած, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում: էստեղ ընդդիմութունը, բնականաբար, կարող է հակադարձել, որ եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Այո՛, հարգելի ընդդիմություն, ձեր կողմից եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Ամփոփելով 7-րդ գումարման խորհրդարանը՝ ուզում եմ ասել, որ ինձ համար մի կարևոր բան կար այստեղ, ես էստեղ ժողովրդի ներկայությունը տեսա: Այո՛, մեկս մի քիչ բարկացող էր, մյուսը՝ հայհոյող էր, մեկը՝ նեղացկոտ էր, մյուսը՝ գրագետ էր. սա ընդհանուր կերպարն էր, որը տիրում էր խորհրդարանում»,- նշեց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ չի նկատել, որ հարցումների ժամանակ որևէ մեկը դեմ լինի կառավարող ուժին՝ ասելով, որ, օրինակ՝ Համազասպ Դանիելյանի դղյակը տեսել եք՝ ոնց կառուցեց երկու տարում: Կամ էս պաշտոնյայի տղան, տեսաք՝ աչք հանեց, բայց ազատ ֆռֆռում է: «Քաղաքական օրակարգ է մտել էն դիրքորոշումը, որ եթե անգամ չեն ընտրում էս թիմին, ապա առաջինը մեջբերում են տված խոստումն ու չկատարված արդյունքը: Սա էլ է կարևոր՝ իմ կարծիքով: Ես միշտ ասում եմ, որ մեկ-երկու ընտրություն էլ կարողանանք Հայաստանում անցկացնել առանց փողի, առանց վարչական ռեսուրսի կիրառման, իմ կարծիքով՝ վերջնականապես, այլևս երբեք Հայաստանում չի կարող լինել նախկին համակարգը, որը գործել է»,- նշեց պատգամավորը: Գաբրիելյանն անդրադարձավ արդարադատությանը. «Ես իմ անունից չեմ խոսի, կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից: Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել Հայաստանի Հանրապետությունում: Վերջերս իր հարցազրույցում՝ հարցին, թե ինչու չկալանավորեցիք, երբ մտան ռադիոտուն, մարդը շատ ուղիղ դեմքով ասում է՝ դե, ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք՝ պետք չի նման բան անել: Ես զարմանում եմ՝ իրավապահ մարմինները մինչև հիմա ինչու այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև ով ես դու, որ որոշես՝ ինչ-որ հանցագործություն արած անձի կալանավորե՞ն, թե ոչ»,- նշեց Գաբրիելյանը:
16:04 - 10 մայիսի, 2021
Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը․ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առթիվ

Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը․ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առթիվ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ, որում ասվում է․«Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին:Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը: Լինենք արժանի բոլոր ժամանակներում կենաց-մահու պայքարը օտարի լծի տակ ապրելուն գերադասած և այդ պայքարում հաղթանակներ կռած մեր հերոսների հիշատակին, նաև արժանին մատուցենք այսօր հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպանության դիրքերում ամուր կանգնած մերօրյա հերոսներին:Շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ»:
10:43 - 09 մայիսի, 2021
Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ

Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ

Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը: Այս մասին ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե  բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա  Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- ասված է հայտարարության մեջ:
18:54 - 07 մայիսի, 2021
Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց իմ այս առաջարկն էլ մերժվեց նրա կողմից․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց իմ այս առաջարկն էլ մերժվեց նրա կողմից․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրա այդ առաջարկը մերժվել է։ ilur.am կայքում հրապարակված անդրադարձը ներկայացնում ենք ստորև․ «Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը: ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունը   Նկատի ունենալով՝ • պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը, • ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը, • իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները, • ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը, • ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը, Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։ Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։ Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։   Լևոն Տեր-Պետրոսյան Սերժ Սարգսյան Երևան, 1 մայիսի 2021թ. Թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ես հետապնդում էի ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա, իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը: Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում: Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը: Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել: Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ»:
16:39 - 07 մայիսի, 2021