Ես նախընտրական ցուցակում չեմ, որովհետև, ինչպես հայտարարել եմ, այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան |tert.am|
14:16 - 15 մայիսի, 2021

Ես նախընտրական ցուցակում չեմ, որովհետև, ինչպես հայտարարել եմ, այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողի հարցին, թե ինչու չի մասնակցում ընտրություններին, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես ցուցակում չեմ, որովհետև տարրական քաղաքագիտութունը այս մասին տարրական ճշմարտութուն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն, ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին ու հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել