tert.am: Վանեցյանին անձամբ չեմ ճանաչել, բայց հեռակա ծանոթ եմ իր կենսագրությանը։ Անկեղծորեն ասում եմ, որ շատ սուր միջոցառումներում օպերլիազոր Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանը իրեն դրսևորել է տղամարդու պես։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահմանը։
Նա անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն կոալիցիա կազմել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։
«Ինչի՞ չպիտի կազմեինք կոալիցիա Վանեցյանի հետ, որովհետև նա աշխատե՞լ է այս կապիտուլյանտի հետ։ Իմ կարծիքով, Վանեցյանն էլ ուրիշների պես ցանկացել է փոփոխություն այս երկրում։ Ուրիշների պես ինքն էլ է խաբված եղել, մտածել է հիմա գնացին, կառավարություն կազմեցին, միանգամից Հայաստանը դարձնելու են դրախտ։ Բայց մարդը գնաց, աշխատեց մի տարուց մի քիչ ավել, հասկացավ, որ բոլորովին ուրիշ միջավայր է ընկել ու առաջինը ընդվզեց։ Ես կարծում եմ, որ դա արժանիք է։ Մարդը հասկացել է ու հրապարակավ ասել՝ կանգ առ, էս երկիրը տանում ես կործանման։
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)