Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Փաշինյանն ու Միշելը առանձնազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Փաշինյանն ու Միշելը առանձնազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԵՄ խորհրդի նապագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ու կարևորել երկխոսության շարունակականությունը:  «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
18:55 - 06 ապրիլի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է  խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գրասենյակը։   «Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգները և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։ Պետքարտուղարը խրախուսեց խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
11:03 - 06 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

 |armenpress.am|

Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ․ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը: «Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը: Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը:
23:03 - 05 ապրիլի, 2022
Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան
 |azatutyun.am|

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու, վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ղեկավարը։ «Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։ Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի այդ Բաքուն մինչ օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։ Ավելի վաղ Երևանը Բաքվի՝ միամյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկը համարել էր ընդունելի՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն ամբողջական չեն և պետք է լրացվեն։  
16:56 - 05 ապրիլի, 2022
Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության

Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։ Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաեւ հայ-ադրեջանական հարաբերություններն ու ապրիլի 6-ին կայանալիք եռակողմ հանդիպումը։  Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի։ «Արդեն մի քանի հանդիպումներ են եղել, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև դեպի խաղաղության․ խաղաղության պայմանագիր կնքենք որքան հնարավոր է շուտ։ Մեր կարծիքով՝ Ադրբեջանը ներկայացրել է այս համաձայնագրի հիմնական սկզբունքները»։ Ալիեւը նշել է, որ «հակամարտությունը արդեն լուծված է, և Ադրբեջանն ինքն է դա արել»։ Նրա խոսքով՝ հայ պաշտոնյաներից որոշակի հաղորդագրություններ են ստացվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։  «Ինչպես վերջերս տեղեկացա, այդ հաղորդագրություններից մեկն այն է, որ ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այս հարցը կհստակեցվի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ իրենց կողմից ներկայացված հինգ սկզբունքները «արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը»։ «Ինչպես ասում են՝ մենք այստեղ հեծանիվ չենք հորինում։ Այս սկզբունքները ցանկացած երկրների միջպետական ​​հարաբերությունների հիմնական սկզբունքներն են։ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետև սահմանազատում․ կարծում եմ՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության»,- նշել է Ալիեւը։  Զբիգնև Ռաուն իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն՝ նշելով, որ կարգավորման տանող ներկա փուլը շատ լավատեսական է թվում։  
14:56 - 31 մարտի, 2022
Որոշ երրորդ երկրներ ՌԴ-ին տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու միջոցներ. պետք է բանակցենք նրանց հետ. Շառլ Միշել
 |tert.am|

Որոշ երրորդ երկրներ ՌԴ-ին տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու միջոցներ. պետք է բանակցենք նրանց հետ. Շառլ Միշել |tert.am|

tert.am: Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի սողանցքները փակելու ուղիները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Բայց մենք պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր սողանցքները: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների հետ, որպեսզի նրանք չներգրավվեն սահմանափակումները շրջանցելու գործում», - ասել է Միշելը:«Մենք գիտենք, որ սողանցքները շահագործվում են, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ դրանց թիվը նվազեցնելու համար: Որոշ երրորդ երկրներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ռուսաստանին են տրամադրում պատժամիջոցները շրջանցելու միջոցներ»,-ասել է պաշտոնյան:
16:20 - 25 մարտի, 2022
Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ միջոցները չեն օգտագործվի Ուկրաինային ռազմական ​​ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար

Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ միջոցները չեն օգտագործվի Ուկրաինային ռազմական ​​ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար

ԵՄ միջոցները չեն օգտագործվի Ուկրաինային ռազմական ​​ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «Journal du Dimanche» կիրակնօրյա թերթին տված հարցազրույցում։  Հարցին՝ արդյո՞ք Եվրամիությունը, զենք մատակարարելով Ուկրաինային,  մտել է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, Շառլ Միշելը պատասխանել է․ «Եվրամիությունը բացարձակապես չի պատերազմում Ռուսաստանի հետ։ Պատերազմը սկսել է Ռուսաստանը ԵՄ-ին շատ մոտ բարեկամ երկրի՝ Ուկրաինայի դեմ։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր մակարդակներում։ Ռուսաստանի հետ, չնայած այն ողբերգական իրավիճակին, որում մենք ապրում ենք, մենք բաց ենք պահել մեր հաղորդակցության բոլոր ուղիները, նույնիսկ եթե այն լինի դժվար, փխրուն և հիասթափեցնող: Միևնույն ժամանակ, լիարժեք թափանցիկության պայմաններում մենք հնարավորինս աջակցում ենք Ուկրաինայի տոկունությանը և դիմադրությանը։ Անցյալ շաբաթ օրը, երբ նախագահ Զելենսկին  ԵՄ-ից ռազմական օգնություն խնդրեց, ես անմիջապես հայտնեցի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել»։ «Մոբիլիզացվել է 500 միլիոն եվրո, 450-ը՝ մահաբեր սարքավորումների, 50 միլիոնը՝ ոչ մահաբեր նյութերի համար։ Առաջին անգամ մենք զբաղվում ենք մահաբեր զենքի մատակարարմամբ, սակայն այդ եվրոպական միջոցները նախատեսված չեն Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար: Մյուս կողմից՝ այս միջոցները գումարվում են որոշ անդամ երկրների կողմից ձեռնարկվող երկկողմ ջանքերին, որոնք արտացոլում են ռազմաօդային ուժերի օգտագործման հետ կապված սարքավորումների կամ պահեստամասերի մատակարարման վարկածը»,- ասել է Միշելը։  
13:34 - 06 մարտի, 2022
Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի

 |armenpress.am|

Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում: «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դրանք նաև խաթարում են եվրոպական անվտանգությունը:Կարևոր է, որ մենք նախկինի պես լինենք միասնական ու վճռական և համատեղ հստակեցնենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ հրավիրել փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հատուկ նիստին»,- ասվում է նամակում:
21:10 - 23 փետրվարի, 2022