Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան
 |azatutyun.am|
16:56 - 05 ապրիլի, 2022

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու, վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ղեկավարը։

«Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի այդ Բաքուն մինչ օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։

Ավելի վաղ Երևանը Բաքվի՝ միամյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկը համարել էր ընդունելի՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն ամբողջական չեն և պետք է լրացվեն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել