factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր գրառմամբ։
«Ադրբեջանի նախագահի հետ այսօր քննարկեցինք վերջին զարգացումները Ուկրաինայում, տարածաշրջանային անվտանգությունն ու պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Սա հաջորդում է անցյալ շաբաթ իմ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Միշելը։
Նա նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասին։
comment.count (0)