Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

ԱՀԿ-ից պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ-ին՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետ կապված խնդիրները

ԱՀԿ-ից պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ-ին՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետ կապված խնդիրները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։ Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինչպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։ Զրույցն ընդգրկել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։ ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին, ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։
19:59 - 10 հունիսի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում բարդանում է. ԱՀԿ-ն կրկին անհանգստություն է հայտնում |armtimes.com|

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում բարդանում է. ԱՀԿ-ն կրկին անհանգստություն է հայտնում |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեհեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն տվյալներ է ստացել աշխարհում կորոնավիրուսով վարակման արդեն գրեթե 7 միլիոն դեպքի մասին, համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում մոտ 400 հազար մարդ է մահացել: «Կորոնավիրուսի տարածման առումով իրավիճակը Եվրոպական մասում փոքր-ինչ բարելավվել է, սակայն աշխարհի մակարդակով, ընդհանուր առմամբ, վիճակն ավելի է վատացել»: Այս մասին այսօր, Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: «Աշխարհում մինչեւ այսօր արդեն 400 հազար մարդ է մահացել վարակից չբուժվելու հետեւանքով, եւ այս թիվը շարունակում է աճել: Ընդհանուր տվյալներից եւ պատկերից դատելով, գլոբալ առումով վիճակն աշխարհում բարդացել է: Առանձին երկրներ կան, որտեղ բավական լավ պատկեր է, սակայն աշխարհի մասշտաբով իրավիճակի վատթարացում է նկատվում»,-ասել է Հեբրեյեսուսը: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ վերջին 10 օրերից 9-ի ընթացքում աշխարհում ամեն օր գրանցվում է վարակման ավելի քան 100 հազար դեպք: Կիրակի օրը այս թիվը հասել է 136 հազարի՝ 1 օրվա կտրվածքով: Հիշյալ դեպքերի մոտ 75 տոկոսը գրանցվել է աշխարհի 10 երկրների տարածքում՝ հիմնականում Ամերիկայում ու Արեւմտյան Ասիայի երկրներում: COVID-19-ով վարակման թվերը շարունակում են աճ գրանցել նաեւ Աֆրիկա մայրցամաքի երկրների մեծ մասում: Վերջին օրերին վարակը շարունակում է արագորեն տարածվել Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի շրջաններում:  Հեբրեյեսուսը նշել է, որ այս երկրներում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ծայրաստիճան հանգստությունը, այս կապացությամբ իրենք ակտիվ հետեւողականության կոչ են անում՝ վարակի տարածման շրջանակը չընդլայնելու համար: Խոսքը հատկապես տարատեսակ հավաքների ու միջոցառումների մասին է: Այսօր նաեւ ծանուցվել է այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 9-ին հրավիրում է օնլայն խորհրդակցության՝ առողջ մարդկանց հետ կորոնավիրուսով վարակված անձանց շփման վերահսկողության թեմայով: «Վաղվանից սկսած, ԱՀԿ-ն պարբերաբար հեռահար խորհրդակցություններ կանցկացնի COVID-19-ով վարկակիրների շփումների, բուժման մասին տեխնիկական եւ բուժական մեթոդներով կիսվելու մասին՝ ներառյալ թվային տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող նորամուծությունները: ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ կոնտակտավորների շփման հետագիծը գտնելը «շարունակում է  մնալ համաճարակի դեմ պայքարի գլխավոր մասնիկը»: Այնուամենայնիվ, մարդկանց շփումների եւ տեղաշարժի հսկման թվային մոնիտորինգի գործիքները «կարող են խնդրահարույց լինել գաղտնիության տեսանկյունից»:Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:30 - 09 հունիսի, 2020
ԱՀԿ-ն և գիտական աղբյուրները չեն հաստատում վարչապետի՝ 1 տարով իմունիտետ ձեռք բերելու մասին պնդումը |fip.am|

ԱՀԿ-ն և գիտական աղբյուրները չեն հաստատում վարչապետի՝ 1 տարով իմունիտետ ձեռք բերելու մասին պնդումը |fip.am|

fip.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքում հնարավոր է մեկ տարով իմունիտետ ձեռք բերել: «Եթե ես վարակվել, լավացել եմ, դա հոյակապ է, որովհետև ձեռք եմ բերել առնվազն 1 տարով իմունիտետ, վերադառնում եմ նախկին կյանքին»,- նշել էր վարչապետը: Նա նաև պնդել էր, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո իր ընտանիքը ևս մեկ տարով իմունիտետ ձեռք կբերի. «… Մենք մտավախություն չենք ունենա շփվել մեր հարազատների, ընկերների հետ, քանի որ վիրուսը հաղթահարած կլինենք, իմունիտետ ձեռք բերած կլինենք: Հանգիստ կարող ենք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ կուղարկենք՝ առանց մտահոգվելու, որ կվարակվի կամ կվարակի ուրիշներին»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը: Առողջապահական համաշխարհային կազմակերպության տեսակետը  ԱՀԿ-ի ապրիլի 24-ին հրապարակված «Իմունային անձնագրերը Քովիդ-19-ի համատեքստում» հոդվածում նշվում է, որ որևէ ապացույց չկա այն բանի, որ  կորոնավիրուսից ապաքինված մարդիկ պաշտպանված են երկրորդ վարակումից:  Հոդվածը բացատրում է, որ պաթոգենի նկատմամբ բնական վարակի միջոցով իմունիտետի զարգացումը բազմաքայլ գործընթաց է, որը տեղի է ունենում 1-2 շաբաթվա ընթացքում: Մարմինն անմիջապես արձագանքում է վիրուսային վարակին` ատիպիկ բնածին պատասխանով, որի դեպքում մակրոֆագները, նեյտրոֆիլները և դենդրիտիկ բջիջները դանդաղեցնում են վիրուսի առաջընթացը և նույնիսկ կարող են կանխել ախտանշանների ի հայտ գալը: Ատիպիկ պատասխանին հաջորդում է ձեռքբերովի արձագանքը, երբ մարմինը սկսում է ստեղծել հակամարմիններ: Դրանք սպիտակուցներ են, որոնք կոչվում են իմունոգլոբուլիններ: Մարմինը նաև ստեղծում է T- բջիջներ, որոնք ճանաչում և վերացնում են վիրուսով վարակված այլ բջիջները: Ձեռքբերովի պատասխանը կարող է մաքրել մարմինը վիրուսից, և եթե այդ պատասխանը բավականաչափ ուժեղ է, այն կարող է կանխել հիվանդության ծանր ընթացքը կամ նույն վիրուսով երկրորդ անգամ վարակվելը:  ԱՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց օրգանիզմում ստեղծվում են հակամարմիններ: Սակայն պարզվել է նաև, որ արյան մեջ չեզոքացնող հակամարմինների մակարդակը շատ ցածր է, ինչը ենթադրում է, որ բջջային իմունիտետը նույնպես կարող  է շատ կարևոր նշանակություն ունենալ վերականգնման համար: Հետևաբար՝ հակամարմինների առկայությունը դեռևս բավարար չէ եզրակացնելու, որ մարդն անձեռնմխելի է դառնում նոր վարակի համար: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն զգուշացնում է, որ սխալ եզրակացությունները կարող են բացասաբար ազդել մարդկանց վարքի վրա: Օրինակ՝ մարդիկ կարող են ենթադրել, որ պաշտպանված են երկրորդ անգամ վարակվելուց, և անտեսել հանրային առողջապահական խորհուրդները։ Մինչև գիտական ապացույցների ի հայտ գալը, այս մոտեցումը կարող է մեծացնել վարակի փոխանցման ռիսկերը:  Այլ աղբյուրներ  Գիտական այլ աղբյուրները կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորման տարբեր ժամկետներ են նշում: Այսպես, Ամստերդամի համալսարանի՝ մայիսին արված հետազոտության համաձայն՝ պաշտպանող իմունիտետը վարակվելուց հետո կարող է գործել 6 ամիս: Lancet գիտական պարբերականում մայիսի 1-ին հրապարակված հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո պահանջվում է 10 օր հակամարմիններ ձևավորելու համար, հետևաբար՝ հետագայում ամենաուժեղ իմունիտետն ունեն նրանք, որոնք շատ ծանր են տարել հիվանդությունը, այսինքն՝ պարզ չէ, թե արդյո՞ք հիվանդությունը թեթև տարած անձինք հետագայում կկարողանան դիմագրավել նոր վիրուսին, թե՞ ոչ: Այլ գիտնականներ շեշտում են, որ նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են ամիսներ առաջ, և հնարավոր չէ հստակ իմանալ, թե որքան կգործեն հակամարմինները: Պարզ չէ նաև, թե արդյո՞ք օրգանիզմը տարածում է վարակն այլ մարդկանց դրա դեմ պայքարի ընթացքում։ Սակայն հետազոտողների մեկ այլ խումբ՝ ամերիկյան Mount Sinai բժշկական կենտրոնից, LiveScience-ում մայիսին հրապարակված հոդվածում հայտնում է, որ հիմք ընդունելով կորոնավիրուսային այլ վարակների՝ SARS 1-ի և MERS-ի ուսումնասիրությունները՝ կարելի է ենթադրել, որ հիվանդանալուց հետո ապահովվում է իմունիտետ 1-3 տարով: Հատկանշական է նաև, որ մայիսի 22-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականության մասին խոսել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ակադեմիական համաշխարհային հանրույթն աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ, առնվազն առաջիկա մի քանի ամիսներին, չի կարող վարակվել կորոնավիրուսով։ «Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես՝ սուր շնչառական վարակները՝ վիրուսներով պայմանավորված, երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում՝ նաև այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ և առաջացնում սովորական հարբուխ և այլն»,- ասել էր նախարարը։  Այսպիսով, առողջապահական և գիտական կազմակերպությունները չեն պարզել, թե որքան ժամանակ կարող է գործել իմունիտետը կորոնավիրուսի առողջանալուց հետո, հետևաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի՝ առողջանալուց հետո անձը կունենա իմունիտետ 1 տարվա ընթացքում դեռևս ապացուցված չէ:  Լուսինե Ոսկանյան
14:36 - 08 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 406 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 461 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 007 հազար 449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 հազար 962-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար 673 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 859-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 542: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 258 հազար 090, մահերինը՝ 7 հազար 207: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 998, մահերինը՝ 33 հազար 899: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  196 հազար 515 ընդհանուր, 5 հազար 465 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  185 հազար 869 է մահերինը՝  8 հազար 776 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 հազար 789 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 281 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 170 հազար 132 է, մահերինը՝ 4 հազար 692:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 809-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 101 հազար 914 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 790, մահերինը՝ 54: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 38 հազար 808 է, մահացածներինը՝ 276: Եգիպտոսում առկա է 34 հազար 079 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1237 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 31 հազար 848 -ի, մահացածներինը՝ 264 -ի: Իրաքում գրանցվել 12 հազար 366 վարակվածության, 346՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1331 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 141-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:21 - 08 հունիսի, 2020
ԱՀԿ-ն որոշել է վերադարձնել հիդրոքսիքլորոխինը COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ
 |news.am|

ԱՀԿ-ն որոշել է վերադարձնել հիդրոքսիքլորոխինը COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ |news.am|

news.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը վերադարձնել COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ, ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հիմնվելով մահացության մասին տվյալների վրա՝ հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկությամբ, որ փորձարկումների ընթացքը փոխելու պատճառ չկա: Գործադիր խումբը ստացել է այս առաջարկությունները եւ հավանություն տվել բոլոր տեսակի դեղամիջոցները, ներառյալ՝ հիդրոքսիքլորոխինը, փորձարկումներում կիրառելու շարունակմանը»,- ասել է նա: ԱՀԿ-ում, միաժամանակ, ընդգծում են, որ դեղամիջոցի վերադարձը համերաշխության փորձարկումների ծրագիր որեւէ կերպ չի վկայում դրա արդյունավետության մասին: Ներկայում COVID-19-ի արդյունավետ բուժում չկա: Ավելի վաղ ԱՀԿ-ն որոշել էր ժամանակավորապես դադարեցնել COVID-19-ի դեմ հիդրոքսիքլորոխինի փորձարկումները` կապված այս դեղամիջոցն ընդունած հիվանդների շրջանում մահացության աճի հետ:
22:20 - 03 հունիսի, 2020
Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|

Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է Zoom-ով առցանց ճեպազրույցների շարք: Առաջին ճեպազրույցը սկսվեց քիչ առաջ: Բացման խոսքում Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն նշեց, որ այս վարակը մեզ հետ դեռ երկար է մնալու, քանի դեռ չկա անվտանգ պատվաստանյութ կամ բուժող դեղամիջոց: «Մեր գործերն ավելի վատ են հիմա՝ վարակը տարածվել է, ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող նյութ: Միայն գիտենք, թե ինչպես աշխատենք վիրուսի հետ, բարդացման դեպքերի հետ, հանրության հետ»,- ասաց նա: Քլյուգեն ասաց, որ հաճախ իրեն հարցնում են՝ ինչպես կգնահատի այս կամ այն երկրի ղեկավարների ձեռնարկած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում: «ԱՀԿ-ի խնդիրը չէ գնահատել այս կամ այն երկրի աշխատանքի արդյունավետությունը, սակայն կարող ենք ասել, որ բոլոր երկրներն էլ լրջագույն միջոցառումներ են ձեռնարկել»,- ասաց նա: Բանախոսն առանձնահատուկ անդրադարձավ երեք երկրի, այդ թվում՝ մեր երկրին: «Հայաստանը, Ադրբեջանն ու Իսրայելը միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց ազգային առանձնահատկություններից ելնելով: Ադրբեջանը վերանայում է թեստավորման սկզբունքները»,- ասաց նա: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
12:07 - 03 հունիսի, 2020
ՅՈւՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը |hetq.am|

ՅՈւՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը |hetq.am|

hetq.am: ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IBFAN միջազգային ցանցի նոր զեկույցի համաձայն, չնայած կրծքի կաթի փոխարինիչների վնասակար գովազդների դադարեցմանն ուղղված ջանքերին, պետությունները դեռևս հաջողության չեն հասնում ծնողներին ապատեղեկատվությունից պաշտպանելու գործում։ Կորոնավիրուսային համավարակը փաստում է ավելի խիստ օրենսդրության անհրաժեշտությունը` ընտանիքներին կանթնախառնուրդների անվտանգության մասին կեղծ պնդումներից և ագրեսիվ գովազդներից պաշտպանելու համար։ Կրծքի կաթը կյանքեր է փրկում, քանի որ դրա միջոցով փոքրիկներին հակամարմիններ են փոխանցվում առողջ կյանքի մեկնարկի և մանկական մի շարք հիվանդություններից պաշտպանելու համար։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում են կանանց շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի ընթացքում, նույնիսկ եթե նրանց մոտ կասկածվում կամ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։ Թեև գիտնականները դեռ շարունակում են հետազոտել կորոնավիրուսով վարակված մայրերի կրծքի կաթը, մինչ այժմ արված ուսումնասիրությունները փաստում են, որ քիչ հավանական է, որ կորոնավիրուսը կաթի միջոցով փոխանցվի երեխային։ Կրծքով կերակրման բազմաթիվ օգուտները էականորեն գերազանցում են վիրուսով պայմանավորված պոտենցիալ վտանգները։ Երեխային կաթնախառնուրդով կերակրելն ավելի անվտանգ չէ։ Զեկույցում տեղ գտած 194 երկրներից 136-ում գործող օրենսդրական ակտերը համապատասխանում են «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին»  և ԱՀԿ բանաձևերին: Օրենսգրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է՝ վերջին երկու տարում 44 երկրների կողմից գովազդի հետ կապված կարգավորումների խստացմամբ պայմանավորված։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասում գործող օրենսդրական սահմանափակումներն ամբողջովին չեն տարածվում բուժհաստատություններում իրականացվող գովազդի վրա։ Միայն 79 երկրում է արգելված կրծքի կաթի փոխարինիչների գովազդը բուժհաստատություններում, և միայն 51-ում է արգելվում անվճար կամ էժան, զեղչված գնով կաթնախառնուրդների տրամադրումը առողջապահական համակարգում։ Միայն 19 երկրում է արգելված գիտական և առողջապահական ասոցիացիաների միջոցառումների հովանավորչությունը կրծքի կաթի փոխարինիչների (այդ թվում` նորածինների, 1-3 տարեկան երեխաների կաթնախառնուրդների և կաթնային հեղուկների, 0-ից 36 ամսական երեխաների համար նախատեսված սննդի) արտադրողների կողմից։ «Կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ գովազդը, հատկապես բուժաշխատողների կողմից, մեծ խոչընդոտ է աշխարհում նորածինների և երեխաների առողջության բարելավմանն ուղղված մեր աշխատանքին», - նշել է ԱՀԿ-ի սնուցման և սննդի անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանչեսկո Բրանկան (Francesco Branca): «Առողջապահական համակարգերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ բարձրացնելու ծնողների վստահությունը կրծքով սնուցման նկատմամբ՝ զերծ մնալով կոմերցիոն ազդեցությունից, որպեսզի երեխաները բաց չթողնեն կրծքով կերակրման բացառիկ օգուտները»: ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս երեխային բացառապես կրծքով կերակրել առաջին 6 ամիսների ընթացքում, որից հետո՝ մինչև 2 տարեկանը և դեռ ավելին, փոքրիկները պետք է շարունակեն սնվել կրծքի կաթով՝ սննդակարգում ներառելով այլ սննդարար և անվտանգ կերակուրներ ևս: Առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության պայմաններում կրծքով կերակրումը սպառնալիքի տակ է։ Կրծքով չկերակրվող փոքրիկների համեմատ կրծքով կերակրվող փոքրիկների մահը 14 անգամ (ավելի) քիչ հավանական է: Այնուամենայնիվ, այսօր մինչև 6 ամսական երեխաների միայն 41 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում։ Սա մի ցուցանիշ է, որ մինչև 2025թ. ԱՀԿ անդամ-երկրները պլանավորում են հասցնել առնվազն 50 տոկոսի։ Կաթնախառնուրդների անբարեխիղճ գովազդը շարունակում է խոչընդոտել կրծքով կերակման ցուցանիշի բարելավմանն ուղղված ջանքերը, իսկ կորոնավիրուսային ճգնաժամը մեծացնում է այդ վտանգը։ «Քանի որ կորոնավիրուսային համավարակը շարունակում է տարածվել, բուժաշխատողների կարողությունները ուղղվում են դրա դեմ պայքարին, իսկ առողջապահական համակարգերը՝ գերծանրաբեռնվում։ Այսպիսի դեպքերում կրծքով կերակրումը կարող է պաշտպանել միլիոնավոր փոքրիկների առողջությունը, բայց նոր մայրացած կանայք դա չեն կարող անել առանց բուժաշխատողների աջակցության»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սնուցման բաժնի ղեկավար դոկտոր Վիկտոր Ագուայոն։ «Ավելին քան երբևէ, մենք պետք է ջանքեր գործադրենք՝ ապահովելու, որ աշխարհում ամենուրեք յուրաքանչյուր մայր և ընտանիք մասնագետի կողմից ստանա անհրաժեշտ խորհուրդներ ու աջակցություն իր փոքրիկին ծննդյան պահից կրծքով կերակրելու համար»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:01 - 29 մայիսի, 2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարշի և ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարշի և ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։ Երկու հեռախոսազրույցի ժամանակ էլ վարչապետը հաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին և ՄԱԿ-ի ու ԱՀԿ-ի ջանքերին՝ համակարգելու համավարակի դեմ համաշխարհային արձագանքը։ Վարչապետ Ջոնսոնն ու ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նաև ընդգծել են անկախ հետաքննության կարևորությունը՝ պարզելու կորոնավիրուսի ծագման պատճառները, ինչն ապագայում թույլ կտա խուսափել նման ճգնաժամի կրկնությունից։  Վարչապետ Ջոնսոնը նաև վերահստատել է իր մասնակցությունը մայիսի 28-ին կայանալիք ՄԱԿ-ի կազմակերպած, «Ֆինանսական աջակցությունը հանուն զարգացման կորոնավիրուսի պայմաններում» տեսակոնֆերանսին։ ՄԱԿ-ի երկու մարմինների ղեկավարները վերհաստատել են իրենց աջակցությունը «Համաշխարհային պատվաստանյութի գագաթնաժողովին», որը տեղի կունենա հունիսի 4-ին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ։   Աղբյուր՝ thenational.ae: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:37 - 27 մայիսի, 2020
ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը |armenpress.am|

ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո: Թեդրոս Հեբրեյեսուսը պատմել է, որ աշխարհի տարբեր երկրների բուժհաստատություններում փորձարկումը դադարեցվել է: Թեպետ որոշ քաղաքական գործիչներ (այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) աջակցում էին վարակից բուժման, ինչպես նաև կանխարգելման համար հիդրօքսիքլորոքինի կիրառմանը: Ավելին, նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կանխարգելման համար կիրառում է այդ դեղամիջոցը, իսկ օրեր անց հայտարարեց, որ դադարեցրել է:  Բրազիլիայի նախագահը նույնպես կողմ էր արտահայտվում հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի կիրառմանը: «Լանցետ» ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու դեղամիջոցները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ՝ ներառյալ սրտի առիթմիան: Նշվում է, որ այդ դեղամիջոցներից և ոչ մեկը չի օգնել COVID-19-ով հոսպիտալացված պացիետներին:
11:37 - 26 մայիսի, 2020
Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է երկու հազար ՊՇՌ թեստ |armenpress.am|

Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է երկու հազար ՊՇՌ թեստ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ստացել է 2 հազար ՊՇՌ թեստ։ Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք ֆինանսական օգնություն ստացել ենք օրինակ Չինաստանից՝ 20 հազար ԱՄՆ դոլար. Շվեյցարիայից՝ 40 հազար շվեյցարական ֆրանկի չափով, Նիդերլանդներից՝ թեստերի ձևով, Ճապոնիայից հավանաբար կստանանք սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20 հազար ՊՇՌ թեստ և 33 500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- նշեց Թորոսյանը: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն գուցե օգնություն ստանա Կանադայից, Հնդկաստանից՝ դեղորայքի ձևով, ԱՄԷ-ից՝ դիմակներ և ախտահանիչ նյութեր, ԵՄ-ից՝ 2,7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից:
16:24 - 21 մայիսի, 2020
ԱՀԿ վեհաժողովը համաձայնել է կորոնավիրուսի տարածման դեմ քայլերի արդյունավետության անկախ քննությանը |azatutyun.am|

ԱՀԿ վեհաժողովը համաձայնել է կորոնավիրուսի տարածման դեմ քայլերի արդյունավետության անկախ քննությանը |azatutyun.am|

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովը համաձայնել է անկախ հետաքննություն անցկացնել` կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացված քայլերի ու դրանց արդյունավետության շուրջ: Եվրամիության կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին այսօր կողմ են քվեարկել կառույցի անդամ բոլոր` 194 երկրները հեռակա կարգով: Ավելի վաղ կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ասել էր, թե անկախ հետազոտությունը կիրականացվի ամենամոտ ժամանակներում.- «Դրա նպատակն է դասեր քաղել այս իրավիճակից և հանձնարարականներ առանձնացնել ապագայի համար»,- նշել էր ԱՀԿ ղեկավարը, ով այժմ կոշտ քննադատության է ենթարկվում ԱՄՆ նախագահի կողմից` համաճարակի հարցում դանդաղելու, Չինաստանի թելադրանքով որոշումներ կայացնելու համար:
18:00 - 19 մայիսի, 2020
Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել |armenpress.am|

Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի անհաջող արձագանքին: «Մեր ստուգումները ցույց են տվել բազմաթիվ լուրջ մտահոգություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին շրջանում և վերհանել եմ նորերը, որոնց պետք է ԱՀԿ-ն արձագանքեր»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել նկատելի բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որի թվում է նաև Չինաստանից անկախ լինելը: «Ակնհայտ է, որ համավարակին կազմակերպության արձագանքի հետ կապված սխալներն աշխարհի համար չափազանց թանկ արժեցան»,- նշել է նախագահը:
11:17 - 19 մայիսի, 2020
ԱՄՆ կառավարությունը պատրաստ է մասնակի վերականգնել ԱՀԿ-ին հատկացվող ֆինանսավորումը
 |azatutyun.am|

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է մասնակի վերականգնել ԱՀԿ-ին հատկացվող ֆինանսավորումը |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան կառավարությունը պատրաստ է մասնակի վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հատկացվող ֆինանսավորումը: Սպիտակ տունը համաձայնել է ԱՀԿ-ին վճարել Չինաստանի հանգանակության չափով: Այս մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով կառույցի ղեկավարին ուղղված ԱՄՆ վարչակազմի նամակի պատճենը: Մեկ ամիս առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե սառեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը՝ կառույցին մեղադրելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ: Համաճարակի ամենաթեժ պահին աշխարհում առողջապահական ոլորտը համակարգող կառույցը ֆինանսավորումից զրկելու ԱՄՆ նախագահի որոշումը խորը մտահոգությունների տեղիք է տվել միջազգային հանրության շրջանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Վաշինգտոնի դաշնակիցները հորդորել էին վերանայել որոշումը: Միացյալ Նահանգները այդ կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն է, միայն անցած տարի ամերիկյան հանգանակությունը կազմել է 400 միլիոն դոլար, ինչը կառույցի ընդհանուր բյուջեի 15 տոկոսն է կազմում: Չինաստանի ֆինանսական լուման, օրինակ, մոտ տասն անգամ ցածր է:
18:32 - 16 մայիսի, 2020