Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում բարդանում է. ԱՀԿ-ն կրկին անհանգստություն է հայտնում |armtimes.com|
09:30 - 09 հունիսի, 2020

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում բարդանում է. ԱՀԿ-ն կրկին անհանգստություն է հայտնում |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեհեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն տվյալներ է ստացել աշխարհում կորոնավիրուսով վարակման արդեն գրեթե 7 միլիոն դեպքի մասին, համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում մոտ 400 հազար մարդ է մահացել:

«Կորոնավիրուսի տարածման առումով իրավիճակը Եվրոպական մասում փոքր-ինչ բարելավվել է, սակայն աշխարհի մակարդակով, ընդհանուր առմամբ, վիճակն ավելի է վատացել»: Այս մասին այսօր, Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

«Աշխարհում մինչեւ այսօր արդեն 400 հազար մարդ է մահացել վարակից չբուժվելու հետեւանքով, եւ այս թիվը շարունակում է աճել: Ընդհանուր տվյալներից եւ պատկերից դատելով, գլոբալ առումով վիճակն աշխարհում բարդացել է: Առանձին երկրներ կան, որտեղ բավական լավ պատկեր է, սակայն աշխարհի մասշտաբով իրավիճակի վատթարացում է նկատվում»,-ասել է Հեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ վերջին 10 օրերից 9-ի ընթացքում աշխարհում ամեն օր գրանցվում է վարակման ավելի քան 100 հազար դեպք: Կիրակի օրը այս թիվը հասել է 136 հազարի՝ 1 օրվա կտրվածքով: Հիշյալ դեպքերի մոտ 75 տոկոսը գրանցվել է աշխարհի 10 երկրների տարածքում՝ հիմնականում Ամերիկայում ու Արեւմտյան Ասիայի երկրներում: COVID-19-ով վարակման թվերը շարունակում են աճ գրանցել նաեւ Աֆրիկա մայրցամաքի երկրների մեծ մասում:

Վերջին օրերին վարակը շարունակում է արագորեն տարածվել Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի շրջաններում:  Հեբրեյեսուսը նշել է, որ այս երկրներում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ծայրաստիճան հանգստությունը, այս կապացությամբ իրենք ակտիվ հետեւողականության կոչ են անում՝ վարակի տարածման շրջանակը չընդլայնելու համար: Խոսքը հատկապես տարատեսակ հավաքների ու միջոցառումների մասին է:

Այսօր նաեւ ծանուցվել է այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 9-ին հրավիրում է օնլայն խորհրդակցության՝ առողջ մարդկանց հետ կորոնավիրուսով վարակված անձանց շփման վերահսկողության թեմայով:

«Վաղվանից սկսած, ԱՀԿ-ն պարբերաբար հեռահար խորհրդակցություններ կանցկացնի COVID-19-ով վարկակիրների շփումների, բուժման մասին տեխնիկական եւ բուժական մեթոդներով կիսվելու մասին՝ ներառյալ թվային տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող նորամուծությունները:

ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ կոնտակտավորների շփման հետագիծը գտնելը «շարունակում է  մնալ համաճարակի դեմ պայքարի գլխավոր մասնիկը»: Այնուամենայնիվ, մարդկանց շփումների եւ տեղաշարժի հսկման թվային մոնիտորինգի գործիքները «կարող են խնդրահարույց լինել գաղտնիության տեսանկյունից»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել