Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:«Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջան վերադարձին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումներով դրված է Մինսկի խմբի համանախագահության վրա: Եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց զգուշավոր, առանց շտապելու, երբ ժամանակը գա:Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու գործում: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակներում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,-նշել է Ռուդենկոն:
12:34 - 10 փետրվարի, 2021
Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով |ermenihaber.am|

Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով |ermenihaber.am|

ermenihaber.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց։Դատական գործերից առաջինի շրջանակներում Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայցվորի դեմ անմարդկային վերաբերմունքի և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման համար։ 2003թ․ Ն․Չ․-ն դիմել է թուրքական դատարան՝ պնդելով, որ 12 տարեկանում երկու կանայք իրեն ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։ Գործի շրջանակներում 27 անձ է ձերբակալվել, բայց ավելի ուշ նրանց մի մասն ազատ է արձակվել, մի մասն էլ ամենամեղմ պատիժներ է ստացել։ Տուժողին ստիպել են մանրամասներ պատմել իրեն հարկադրված գործողությունների մասին, ինչպես նաև՝ 10 անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ ամենը ծայրաստիճան տրավմատիկ է եղել տուժողի համար և գործի քննության տեսակետից՝ ոչ պարտադիր։ Բացի այդ՝ դատավարությունը տևել է 2003-2011 թթ․, ինչը ըստ ՄԻԵԴ-ի, չափազանց երկար ժամկետ է։Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները խախտելու մեջ և պարտավորեցրել է բողոքաբերին վճարել 5․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո՝ որպես դատավարական ծախսերի փոխհատուցում։Երկրորդ դատական գործը վերաբերում է ծովակալ Քադիր Սաղդաչի՝ «անձնական կյանքի գաղտնիության իրավունքի» խախտմանը։ Թուրք ծովակալի դեմ 2009թ․ Թուրքիայում դատական գործ է հարուցված եղել։ Տեղական մամուլը Սաղդաչի վերաբերյալ որոշ գաղտնի տվյալներ է հրապարակել՝ խախտելով նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Սաղդաչը «Taraf» և «Şafak» թերթերի դեմ դատական հայց է ներկայացրել, բայց տեղական դատարանները այդ հայցերը մերժել են։ Իսկ երկրի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ոչ մի իրավունքի ոտնահարում էլ տեղի չի ունեցել։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ լրագրողները թուրք ծովակալի վերաբերյալ իրենց հոդվածներում հիմնվել են չստուգված տեղեկությունների վրա, իսկ որոշ փաստերի հարպարակմամբ էլ խախտել են քննության գաղտնիության սկզբունքը։ Ելնելով վերոնշյալից՝ ՄԻԵԴ-ը պահանջել է Քադիր Սաղդաչին վճարել 2․000 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։ Երրորդ գործը վերաբերում է փաստաբան Ռամազան Դեմիրի՝ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտմանը։ Թուրք փաստաբանը 2016թ․ գտնվել է Սիլիվրիի բանտում և ցանակացել է մուտք գործել ՄԻԵԴ-ի, Թուրքիայի Սահմանադրական դատարանի և պետական պաշտոնաթերթի կայքեր՝ սեփական պաշտպանությունը կազմելու, ինչպես նաև՝ իր պաշտպանյալների գործերին հետևելու համար։ Սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թեև բանտերում ինտերնետի հասանելիության սահմանափակումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չէ, բայց հաշվի առնելով, որ նշված կայքերում միայն իրավաբանական տեղեկություններ են, որոնք այլ ճանապարհով ձեռք բերել հնարավոր չէ, ուստի դրանց հասանելիության սահմանափակումը տեղեկացված լինելու իրավունքի խախտում է։Այս գործի շրջանակներում ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փաստաբան Ռամազան Դեմիրին վճարել 1․500 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։
11:44 - 10 փետրվարի, 2021
Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու շուրջ |tert.am|

Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու շուրջ |tert.am|

tert.am: Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը շարունակում է բանակցություններ վարել թուրք գործընկերների հետ՝ «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «ՌԻԱ Նովոստին», ֆոնդը, Թուրքիայում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ, համաձայնագիր է կնքել դեղագործական առաջատար թուրքական արտադրողի հետ և սկսել է տեխնոլոգիայի փոխանցումը: Թուրքական VisCoran դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթուրք Օրանը լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թուրքիան մտադիր է սկսել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը ՝ ինչպես իր սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար:«Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը որոշակի համաձայնագրեր ունի թուրք գործընկերների հետ: Ճիշտ է, այստեղ դուք պետք է հասկանաք, որ ինչպես յուրաքանչյուր երկիր, այնպես էլ Թուրքիան, ունի իր օրենսդրությունը, որը կարգավորում է դեղերի ներմուծման և օգտագործման պաշտոնական գրանցման կարգը: Այս պարագայում սա կարևոր է նաև այն պատճառով, որ Թուրքիայում ուսումնասիրվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավորությունը: Այսպիսով, համապատասխան աշխատանքներ են ընթանում, բանակցությունները շարունակվում են, հետևեք նորություններին », - ասել է աղբյուրը:
14:21 - 08 փետրվարի, 2021
ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին
 |ermenihaber.am|

ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պնդել էր, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն:  «Միացյալ Նահանգները 2016 թվականի հեղաշրջման փորձում ներգրավված չի եղել և անմիջապես դատապարտել է այն: Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված անհիմն պնդումներն ամբողջությամբ կեղծ են: Այդ մեկնաբանությունները և Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին այլ անհիմն ու անպատասխանատու պնդումները չեն համապատասխանում Թուրքիայի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ և ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ», - ասված է Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
18:47 - 05 փետրվարի, 2021
Հուլուսի Աքար. Թուրքիան և Գերմանիան համատեղ կզարգացնեն անօդաչու թռչող սարքերը |hetq.am|

Հուլուսի Աքար. Թուրքիան և Գերմանիան համատեղ կզարգացնեն անօդաչու թռչող սարքերը |hetq.am|

hetq.am: Անկարան և Բեռլինն առաջիկայում կոնկրետ քայլեր կձեռնարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բեռլինում իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Աքարը հիշեցրել է, որ Թուրքիան, պաշտպանական նշանակության տարբեր զինատեսակների, սարքավորումների և տեխնիկայի մատակարարման հարցերում սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ։ Ըստ թուրք նախարարի՝ առաջիկայում այդ ուղղությամբ սպասվում են դրական տեղաշարժեր։  Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան և Գերմանիան նախատեսում են ընդլայնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության գործընթացում։ 
22:40 - 03 փետրվարի, 2021
Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը
 |ermenihaber.am|

Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ: Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է: Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ։ Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը: 
18:45 - 03 փետրվարի, 2021
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվականների հարցին.  Հարց. Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս երկու հարցերի առնչությամբ: Պատասխան. Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել: Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին: Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը:
13:10 - 03 փետրվարի, 2021
Հարավային Ավստրալիան պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

Հարավային Ավստրալիան պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

armenpress.am: Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է, որ համապատասխան բանաձևն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում: Այս բանաձևը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձևին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը և «կոչ անում Դաշնային կառավարությանը ևս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»: Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են դրա օգտին:
12:23 - 03 փետրվարի, 2021
Հուլուսի Աքար. «Հուսանք՝ Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի» |hetq.am|

Հուլուսի Աքար. «Հուսանք՝ Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի» |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի՝ փետրվարի 1-ին, տեսակապով զրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի թուրքական կոնտինգենտի հրամանատարության հետ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Մոնիթորինգային կենտրոնում թուրքական անձնակազմի հրամանատարն Աքարին զեկուցել է կենտրոնի գործունեության մասին, ինչպես նաև ստացել հանձնարարականներ։ Մեկնաբանելով հրադադարի պահպանման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը՝ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ «Հուսանք, որ համատեղ կենտրոնի շնորհիվ հրադադարի ռեժիմը կունենա երկարաժամկետ բնույթ, իսկ տարածաշրջանում կապահովվի կայունություն և խաղաղություն»,- հավելել է Աքարը։
23:00 - 01 փետրվարի, 2021