hetq.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի՝ փետրվարի 1-ին, տեսակապով զրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի թուրքական կոնտինգենտի հրամանատարության հետ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Մոնիթորինգային կենտրոնում թուրքական անձնակազմի հրամանատարն Աքարին զեկուցել է կենտրոնի գործունեության մասին, ինչպես նաև ստացել հանձնարարականներ։ Մեկնաբանելով հրադադարի պահպանման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը՝ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ «Հուսանք, որ համատեղ կենտրոնի շնորհիվ հրադադարի ռեժիմը կունենա երկարաժամկետ բնույթ, իսկ տարածաշրջանում կապահովվի կայունություն և խաղաղություն»,- հավելել է Աքարը։
comment.count (0)