ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին
 |ermenihaber.am|
18:47 - 05 փետրվարի, 2021

ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պնդել էր, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն: 

«Միացյալ Նահանգները 2016 թվականի հեղաշրջման փորձում ներգրավված չի եղել և անմիջապես դատապարտել է այն: Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված անհիմն պնդումներն ամբողջությամբ կեղծ են:

Այդ մեկնաբանությունները և Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին այլ անհիմն ու անպատասխանատու պնդումները չեն համապատասխանում Թուրքիայի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ և ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ», - ասված է Նեդ Փրայսի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել